Լուրեր
Արցախը չի կարող հետ մնալ Հայաստանում տեղի ունեցող իրական փոփոխություններից

Արցախի նորընտիր Ազգային ժողովում ներկայացված է լինելու 5 քաղաքակն ուժ: Արցախում նախագահական ընտրությունների երկրորդ փուլ է տեղի ունենալու: Այն կկայան ապրիլի 14-ին: Արցախի նախագահի թեկնածուներից առավելագույն ձայներ են հավաքել «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը և արտգործնախարար Մասիս Մայիլյանը:

Արցախում ընտրություններն ինչ-որ իմաստով էքստրաօրդինալ պայմաններում էին անցնում, դա դրսևորվում էր նաև վիզուալ՝ մարդիկ դիմակներով ու ձեռնոցներով էին, չնայած Արցախում կորոնավիրուսի դեպք չի արձանագրվել,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց Վրացական «Ալիք մեդիայի» գլխավոր խմբագիր Արսեն Խառատյանը, ով Արցախում հետևում էր համապետական և նախագահական ընտրություններին:- Ընտրություններին մասնակցությունը բարձր էր, շուրջ 73 տոկոս, առավոտյան ժամերին տեղամասերում հերթեր էին, ակտիվ քվեարկության գործընթաց էր: Մինչ ընտրությունները ակտիվ քարոզչություն կար: Դիտորդական առաքելությունները տվել են իրենց գնահատականները, ներկայացվել են խախտումները, որոնք արձանագրվել են… Ամենահաճախ հանդիպող խախտումը քվեաթերթիկը լուսանկարելու դեպքերն էին, որոնք արձանագրվել են մի քանի տասնյակ տեղամասերում: Խնդիրների մի մասը պայմանավորված է նրանով, որ այսպիսի բաց ընտրություններ նախկինում չեն եղել:

Թեկնածուներից Մասիս Մայիլյանը դեռևս հայտարարություն չի արել: Համենայնդեպս Արցախի ընտրական օրենսդրությամբ և սահմանադրությամբ եթե երկրորդ փուլ կա, դա պետք է տեղի ունենա ընտրություններից 14 օր անց»:

Մեր զրուցակցի դիտարկմամբ՝ Արցախը չի կարող հետ մնալ Հայաստանում տեղի ունեցող իրական փոփոխություններից:

  • Դիտումներ՝ *