Saturday, 20 04 2024
18:30
Ֆինլանդիան ԵՄ-ից փող է խնդրել Ռուսաստանին սահմանակից շրջանների համար
18:15
Սերբիան դեմ կլինի ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում Սրեբրենիցայի վերաբերյալ սպասվող բանաձեւին
Համապարփակ պաշտպանության ունակ է համախմբված ժողովուրդը. այն, ինչ մեզ պակասում է
Փրկարարներն Աբովյան քաղաքից Նուբարաշեն տանող ճանապարհի հարակից ձորակից դի են դուրս բերել
Իրանը ռևերանս արեց ՌԴ-ին և Թուրքիային. ԵՄ ներկայության ընդլայնումը միանշանակ խնդիրներ է բերելու
ԵՄ անդամ դառնալու դեպքում Վրաստանը կվերանայի «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը
Արևմուտքը չի ուզում տեսնել փլուզվելու գնով շրջադարձ կատարող Հայաստան
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման միջոցառումները շարունակվում են
Ինչ հարց են լուծել Հայաստանն ու Ադրբեջանը
Թուրքիան և Եգիպտոսը համակարգում են Գազայի հատված օգնություն հասցնելու ջանքերը․ Հաքան Ֆիդան
16:30
Դելիմիտացիա Տավուշում. ռիսկեր և հնարավորություններ
16:15
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ

Մեզ նոր վարակ պետք չէ, կորոնան հերիք է․․․ մի քիչ հասունացեք, մարդ եղեք, գործով զբաղվեք. Արման Բաբաջանյան

ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Կորոնավիրուսի համավարակը բոլորիս համար առիթ էր հասկանալու, թե իրականում ինչ իրավիճակում է գտնվում մեր առողջապահական համակարգը: Պատկերը, մեղմ ասած ուրախալի չէ: Հայաստանի առողջապահական համակարգը գտնվում է չափազանց վատ, չափազանց թույլ իրավիճակում, ինչը, առաջին հերթին պայմանավորված է նախորդ տարիներին պետական կառավարման համակարգում, այդ թվում առողջպահական ոլորտում բույն դրած համակարգային կոռուպցիայով, վատնումներով, պետական գնումների ու պետպատվերի ստվերային մեխանիզմներով և այլն:

Բայց, ինչպես ասում են, ունենք այն, ինչ ունենք: Եվ այս օրերին ուղղակի քննադատությունների, էժանագին պոպուլիզմի ու առանց այն էլ բոլորին հայտնի փաստերը հայուրերորդական անգամ բարձրաձայնելու փոխարեն բոլորս անհատապես և հավաքականորեն պարտավոր ենք առնվազն գույքագրել առողջապահական համակարգում առկա հիմնարարար ու ընթացիկ խնդիրները՝ կորոնավիրուսի համավարակի ամբողջական հաղթարհարաումից հետո դրանք քաղաքական օրակարգ բերելու, դրանց հիման վրա առողջապահական համակարգին հատկացվող միջոցների համամասնությունները վերաբաշխելու, նոր առաջնահերթություններ ու գերակայություններ որոշելու համար:

Դրա փոխարեն նախկին իշխանության մնացորդներ և նրանց կողմից անհաջող կերպով բուծված շրջանակներ, զբաղված են որևէ արդյունք, որևէ օգուտ ու էֆեկտիվություն չունցող քննադատությամբ, որը, վստահաբար հանրության կողմից չի կարող դրականորեն ընդունվել: Խնդիրն այն չէ, որ չպետք է քննադատել իշխանությանը, նրա գործողությունները։ Ամենևին ոչ:

Սակայն այդ քննադատությունը գոնե այս փուլում, համավարակի հետ փաստացի պատերազմական այս իրավիճակում պետք է ուղեկցվի գործով, աշխատանքով, նոր մտքերի ու գաղափարների գեներցամամբ, որը անգամ քննադատական լինելով կարող է օգտակար լինել կորոնավիրուսի դեմ պայքարում: Սակայն այս շերտերը ընտրել են այլ ուղի, իրականում որևէ տեղ չտանող ուղի և վստահաբար հանրությունը համարժեք կգնահատի նրանց այդ գործելաոճը:

Ակնհայտ է, որ կորոնավիրուսի համավարակի հաղթահարումից հետո աշխարհի բոլոր երկրներում, բոլոր քաղաքական օրակարգերում առոջղապահական ոլորտին վերաբերող խնդիրները գալու են առանջային պլան և առողջապահությունը երկար ժամանակ դառնալու է քաղաքականության անբաժանելի ուղեկիցն ու բաղկացուցիչը: Դա վերաբերում է նաև Հայաստանին, որտեղ առողջապահական համակարգում հսկայական աշխատանքի անհրաժեշտություն կա: Եվ համավարակային այս օրերը այդ առումով հնարավարություն են արձանագրելու ու զատորոշելու բոլոր այն խնդիրները, որոնց լուծմամբ մենք պետք է զբաղվենք համաճարակին հաղթելուց հետո բավական երկար ժամանակ:

Հասունացեք մի փոքր։

Առողջություն բոլորիս։ ։

https://www.facebook.com/photo.php?fbid=3348187485210359&set=a.486170231412113&type=3&theater

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում