Մարտի 24-ից Հայաստանի 7 հսկիչ անցակետերում հոսպիտալացվել է 172 ուղևոր: Այս մասին հրավիրված ասուլիսին ասել է Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը:
Նրա խոսքով՝ լրացվել է 24 հազար 172 հասցե, իսկ մարտի 19-ի ինքնամեկուսացման մասին ծանուցում է ստացել ավելի քան 11 հազար մարդ:
«Սահմանին խստացված հսկողություն է. չափում են բոլորի ջերմությունն ու արտաքին զննություն է անցկացվում»,- նշեց Ավագյանը:
Նրա փոխանցմամբ՝ ամբողջ տեղեկատվությունն ուղարկվել է ԱՆ, ոստիկանություն և պարետատուն: