Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Ահազանգ․ «ՎՏԲ-Հայաստան» բանկում թքած ունեն թոշակառուների վրա

Հանրապետությունում յուրաքանչյուր ամսվա 2-3-ը թոշակառուների համար ամենասպասված օրերն են։ Այդ օրը թոշակների ստացման գործընթացն է տեղի ունենում։ Թոշակի հույսով ապրող մարդիկ մեկ ամիս սպասում են այդ օրվան։ «Առաջին լրատվական»-ի խմբագրություն ահազանգած քաղաքացին հայտնեց, որ երեկ՝ ապրիլի 2-ին, Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ազատության 24/7 հասցեում գտնվող «ՎՏԲ-Հայաստան» բանկի մասնաճյուղում արտակարգ դեպք է տեղի ունեցել։

Մեզ ահազանգած քաղաքացու տեղեկացմամբ՝ նույն վարչական շրջանի բնակիչ, 52-ամյա թոշակառու, երկրորդ կարգի հաշմանդամություն ունեցող կինը, բանկի հենց այդ մասնաճյուղի հարևանությամբ գտնվող բանկոմատից փորձել է կանխիկացնել թոշակի գումարը։

Քարտը բանկոմատի մեջ դնելուց հետո կտրոն է ստանում, որ գումարը կանխիկացվել է, բանկոմատը քարտը առգրավել է՝ չտրամադրելով գումարը։ Թոշակառու կինն իրեն օգնության հասած հարևանի հետ դիմել է «ՎՏԲ-Հայաստան» բանկի տվյալ մասնաճյուղ՝ ներկայացնելով խնդիրը։ Մեր զրուցակցի խոսքերով՝ բանկում բյուրոկրատիան ու հաճախորդների նկատմամբ անտարբեր վերաբերմունքը հասել է գագաթնակետին։

«Մեզ ասացին՝ պետք է գնաք կենտրոնական մասնաճյուղ և դիմում-բողոքների բաժնում բողոք գրեք, 10-օրյա ժամկետում հարցին գուցե լուծում կտրվի։ Առանց հաշվի առնելու, որ կինը թոշակառու է, երկրորդ կարգի հաշմանդամ, հազիվ է կարողանում քայլել, էլ չեմ ասում, որ իրենց այս օրերին պետք է հնարավորինս զերծ պահել շփումներից։ Կնոջ քարտը տեղում, մի քանի րոպեի ընթացքում տվեցին։ Բայց գումարը՝ ոչ։ Ասում եմ՝ հնարավոր չէ՞ տեսախցիկներով նայել, որ կինը գումար չի ստացել։ Տվեք կնոջն իր գումարը, թող գնա։ Մարդն ինչպե՞ս պետք է 10 օր առանց գումարի ապրի, այն էլ այս իրավիճակում։ Նրանք թքած ունեն իրենց հաճախորդների վրա։ Իրենց մոտ բյուրոկրատիան գագաթնակետին է հասել»,- վրդովված նշեց մեզ ահազանգած քաղաքացին։ Նշենք, որ, քաղաքացու խոսքերով, «ՎՏԲ-Հայաստան» բանկի այդ մասնաճյուղում այսօր քաշքշուք էր, նրա կարծիքով՝ հավանաբար, այս խնդիրը միայն իրենց հետ չի պատահել։

Նշենք, որ ՀՀ-ում հայտարարված արտակարգ դրության պայմաններում, կորոնավիրուսային համավարակի ահագնացող վտանգի պայմաններում, երբ առավել քան խոցելի են թոշակառուները, նրանց պետք է հնարավորինս զերծ պահել նման իրավիճակներից։

Թոշակառու կնոջ տվյալները չենք հրապարակում՝ հաշվի առնելով վերջինիս ցանկությունը և անձնական տվյալների գաղտնիությունը։ Սակայն բանկից մեզ հետ կապ հաստատելու և հարցին լուծում տալու դեպքում պատրաստ ենք հավելյալ տվյալներ տրամադրել։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում