Լուրեր
Գործատուները երբեմն ձևական բնույթ կրող դիմակներ են տալիս աշխատողներին. Հակոբ Ավագյան
  • 18:12
  • 2020-04-03
  • Դիտումներ՝ *

Մենք հաճախ ենք բախվում այնպիսի դեպքերի, երբ կազմակերպությունների, այդ թվում սուպերմարկետների աշխատակիցներին բժշկական դիմակները «ձեւի» համար են բաժանում, որ մոնիթորինգ իրականացնելու ժամանակ խախտումներ չհայտնաբերվեն: Այս մասին ապրիլի 3-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Առողջապահության եւ աշխատանքի տեսչության ղեկավար Հակոբ Ավագյանը:

«Կոչ ենք անում այդպես չվարվել եւ աշխատակիցներին դիմակներով ապահովել, որոնք նրանց անհարմարություն չեն պատճառում»,- նշեց պաշտոնյան:

Նա հավելեց, որ հիմա մշակման փուլում է ԵՏՄ շրջանակում բժշկական դիմակների ստանդարտացման նախագիծը, որը մոտ ժամանակում կհաստատվի:

  • Դիտումներ՝ *