Friday, 29 03 2024
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը

«ՀՀ գյուղատնտեսությունը գտնվում է նախնադարի վիճակում»

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀԱԿ անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը
– Պարոն Խաչատրյան, երեկվանից մեկնարկեց «Արմպրոդէքսպո-2010» տասներորդ ցուցահանդեսը, որին մասնակցում են հիմնականում Հայաստանի պարենային ապրանքատեսակներ արտադրողները: Ձեր կարծիքով, ընդհանրապես ի՞նչ իմաստ ունեն նման ցուցահանդեսները:
– Եթե Հայաստանում նորմալ տնտեսական հարաբերություններ լինեին` ազատ տնտեսություն, շուկայական հարաբերություններ, ապա իմաստ կունենար այն, որ տարին մեկ գյուղատնտեսական մթերքներ արտադրողները ու ընդհանրապես արտադրողները կարողանային ներկայանալ հանրությանը ցուցահանդեսների միջոցով, որտեղ նաև պայմանագրեր կկնքվեին: Բայց մեզանում, ինչպես ամեն ինչ, այնպես էլ այսպիսի միջոցառումները աղճատված են լինում, կազմակերպվում են, որպեսզի երկրի ղեկավարությունը ներկայանա, շրջի, մի կտոր սրանից ուտի, մի կտոր նրանից, ճիշտ այնպես, ինչպես ԽՍՀՄ տարիներին էր: Այսինքն` հիմնական բովանդակությունը կորում է, քաղաքական աստառ է տրվում: Այս ցուցահանդեսը տնտեսության համար որևէ նշանակություն չունեցող միջոցառում է, ավելի շատ ցուցադրական բնույթ ունի:
– ԱՎԾ-ն օրերս հրապարակեց պարենային ապահովության վերաբերյալ զեկույց, ըստ որի այս տարի կենդանական ծագման գյուղատնտեսական բոլոր մթերքների արտադրության ծավալները (բացառությամբ ձվի) զգալիորեն նվազել են: Նվազել են նաև հիմնական պարենային ապրանքների մեծ մասի ներմուծման ծավալները: Այս պայմաններում հոկտեմբերին պարենային ապրանքների գների տասներկուամսյա աճը կազմել է մոտ 14%: Ձեր կարծիքով, պարենային ապրանքների գների չափազանց բարձր աճը պայմանավորված է բացառապես եղանակային պայմաններով և միջազգային շուկաներում գների աճո՞վ, թե՞ այլ գործոններ էլ կան:
– Համաշխարհային շուկայում գյուղատնտեսական ու պարենային ապրանքների սակավությունն ու գների աճը, իհարկե, նշանակություն ունեն: Բայց Հայաստանը երկու կարևոր առանձնահատկություն ունի, որոնք ավելի շատ են ազդում գների ձևավորման վրա: Առաջին` գյուղատնտեսական ոլորտը ևս գնալով մենաշնորհացվում է, ինչը հանգեցնում է պարենային մթերքների արհեստական դեֆիցիտի ե՛ւ ներմուծման, ե՛ւ արտադրման առումով: Եվ երկրորդ` ավելի սկզբունքային ու կարևոր խնդիր է մեր գյուղատնտեսության վիճակը: Այս ոլորտում ո՛չ ռազմավարական խնդիրներն են ձևակերպվել, ո՛չ էլ որևէ լուծում է տրվում: Օրինակ` եթե նախորդ տարի ունեինք կարտոֆիլի գերարտադրություն, այս տարի ունենք հակառակ երևույթը: Սա կարող ենք ասել նաև մի շարք այլ գյուղմթերքների դեպքում: Այսինքն` գյուղատնտեսության մեջ ընդհանրապես տնտեսական քաղաքականություն գոյություն չունի: Պաշտոնական թվերից կարելի է հետևություն անել, որ Հայաստանի գյուղատնտեսությունը գտնվում է նախնադարի մակարդակում: Մեզ մոտ տեխնիկա չկա, նոր տեսակի սերմնացուներ չեն օգտագործվում, և ամեն ինչ բարձիթողի վիճակում է: Մենք իրականում կարող էինք մի շարք ապրանքատեսակների գծով սեփական պահանջարկը եթե ոչ ամբողջովին, ապա մինչև 70-75%-ով բավարարել:
– Որպես բարձր գնաճի երկու հիմնական գործոններ նշելով պարենային ապրանքների դեֆիցիտն ու միջազգային շուկաներում իրավիճակը` ԿԲ-ն կանխատեսում է, որ եկող տարվա երկրորդ կեսին գնաճը ավելի ցածր կլինի և կգտնվի նպատակային միջակայքում: Ձեր կարծիքով, որքանո՞վ է սա իրատեսական:
– Ցավալի է, որ ԿԲ-ն իր զեկույցներում ընդհանրապես չի անդրադառնում մեր տնտեսության մենաշնորհներին: Սրա մասին իսկապես պետք է շատ խոսել, որովհետև սա է ամենակարևոր խանգարող հանգամանքը, և ԿԲ-ն իր անհաջողությունները պետք է փնտրի սրա մեջ: Նույն ԿԲ նախագահն ու ԿԲ խորհուրդը պետք է հստակ բացատրություն տան, թե ինչո՞ւ է գնաճը մեզ մոտ այսքան բարձր: Նույնիսկ եթե համաշխարհային շուկայում նման զարգացումներ են տեղի ունենում, գները այսքան չպետք է բարձրանային: Բացի այդ, համաշխարհային շուկայում գները անընդհատ բարձրանում-իջնում են, մեզ մոտ միայն բարձրանում են, հետևաբար իր բացատրություններում ու կանխատեսումներում ԿԲ-ն չի կարող հիմք ընդունել միջազգային շուկաների գները: Եվ ես համոզված չեմ, որ եթե համաշխարհային շուկայում ապրանքների գները իջնեն, ապա մեզ մոտ դրանք կիջնեն: Որովհետև մեզ մոտ գնագոյացման հիմքում շուկայական մեխանիզմներ չկան, գները որոշվում են նախագահի ապարատում: Այնպես որ, ԿԲ այդ կանխատեսումները ձևական են, և որևէ արժեք չունեն:
– Այսինքն` ասուհետ մեզ արդեն խրոնիկ շատ բարձր գնա՞ճ է սպասվում:
– Այո՛:
– Դուք նշում եք, որ այսօրվա բարձր գնաճի պատճառը մենաշնորհներն են: Բայց մենաշնորհներ կային նաև մի 5-7 տարի առաջ, իսկ գնաճը այս աստիճան արագ չէր աճում:
– 5-6 տարի առաջ մենաշնորհացվածությունը այս աստիճան բարձր չէր: Եթե վերցնենք, օրինակ, Մրցունակության համաշխարհային զեկույցում Հայաստանի մրցունակության համաթվի փոփոխությունը, կտեսնենք, որ մեր տնտեսությունը 5-6 տարի առաջ դեռ այս աստիճան կենտրոնացված չէր: Սկսած հենց 2002-2003 թվականներից` փոքր և միջին բիզնեսի դերը մեր տնտեսության մեջ գնալով փոքրացավ: Օլիգարխացման ծաղկումը սկսում է հենց 2002-ից: Այսինքն` մեր տնտեսությունը այսօր ավելի շատ է կենտրոնացված, քան մի 5-6 տարի առաջ, որն էլ այն գլխավոր պատճառն է, որ գնաճը այսօր ավելի բարձր է, քան 5-6 տարի առաջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում