Tuesday, 16 04 2024
«Պակասում է Ադրբեջանի քաղաքական կամքը»․ Գերմանիայում ՀՀ դեսպան
Տեղումներ չեն սպասվում
«Ռուսական օրենքի» դեմ հուժկու ցույց Թբիլիսիում․ վրացիները չեն ընկրկում
Հերթական սրբապղծությունը. «Հրապարակ»
Մեզ համար հիմք է Ալմաթիի հռչակագիրը․ ԵՄ դեսպանը` ՀՀ-ի վրա հնարավոր հարձակմանը Եվրամիության արձագանքի մասին. «Ժողովուրդ»
Պատգամավորի հետ կատարվածը առնվազն խուլիգանություն է, նաև՝ քաղհայցի առիթ
Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու տեսահոլովակը 2 օրվա ընթացքում 2 մլն-ից ավելի դիտում է ունեցել. «Հրապարակ»
ՔՊ-ում վախ են «բռնում». «Հրապարակ»
Իսրայելը արկածախնդիր քայլերի է գնում, Իրանը ցույց է տալիս, որ նա իրեն հավասար դերակատար չէ
Պատգամավորին ստիպեցին «փոշմանել». «Ժողովուրդ»
Ովքե՞ր են մասնակցել Աննա Հակոբյանի «խորհրդավոր» ընթրիքին. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ըստ «Freedom House»-ի՝ ՀՀ դատական համակարգը 7 բալային համակարգի սանդղակով գնահատվել է 2.75 միավորով. «Ժողովուրդ»
Այսօր հայտնի կդառնա, թե որ երեք դատավորներն են գնում ՄԻԵԴ. «Ժողովուրդ»
Սուր պայքար Հայաստանի հարեւանությամբ. լարվածության գագաթնակետը
Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ բնակավայրում էլեկտրական շչակ է գործարկվելու
00:45
Սլովենիայի ԱԳ նախարարությունը հանրապետության քաղաքացիներին խորհուրդ է տվել խուսափել Իսրայել մեկնելուց
00:30
Իրաքի վարչապետն ու Բլինկենը քննարկել են հարաբերությունների երկարաժամկետ զարգացման հիմքերի ստեղծման հարցեր
Աննա Հակոբյանի բարեգործական ընթրիքը. 42 սկսնակ կին գործարար կստանա մեկական միլիոն դրամ
Մենք պիտի դադարենք Հայրենիքի փնտրտուքը, որովհետև գտել ենք այն. Նիկոլ Փաշինյան
ՌԴ Կուրգանի մարզի ղեկավարը հայտնել է մարզկենտրոնին մոտեցող մեծածավալ ջրի ալիքի մասին
00:00
ԱՄՆ-ն ցանկանում է Գազայի հատվածում հրադադարի համաձայնության հասնել
Տղամարդը կախվել է հայտնի առևտրի կենտրոններից մեկի սեփականատիրոջ տանը
Բանակը զինվում է նաև տեղական զենքով․ մի քանի նոր զինատեսակներ են փորձարկվել
Գարեջրի և ծխախոտի դիմաց չվճարելու համար ատրճանակը պահել է գանձապահի ուղղությամբ
Բաքվին՝ գովեստներ, Երևանին՝ ժպիտներ․ Տոկաևի այցի չհայտարարված նպատակը
Կարմիր հրապարակի ֆաշիստական պարադում Հայաստանի վարչապետն անելիք չունի
Պատասխան հարված առայժմ չի լինի․ ինչը հետ պահեց Իսրայելին
Հովհաննես Շահինյանը գողության մասին ահազանգել է ոստիկանական բաժին
22:45
Տաջիկստանը փոխադարձության սկզբունքով վիզային ռեժիմ է սահմանում Թուրքիայի քաղաքացիների համար

Զինվորի սնունդը որևէ կերպ չի տուժելու այս իրավիճակից. Բակուր Մելքոնյան

Կառավարությունը որոշում է ընդունել, որով հնարավորություն է տրվում Զինված ուժերի սննդի պատրաստման և մատուցման ծառայություն ապահովող կազմակերպությունների հետ գնման գործընթացն իրականացնել կանխավճար տրամադրելու միջոցով՝ այդ կազմակերպությունների կողմից բանկային երաշխիք ներկայացնելու դեպքում:

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի տեղեկացմամբ՝ կանխավճարի մարումն իրականացվելու է ծառայությունների մատուցման հանձնման-ընդունման արձանագրությունների հիման վրա կատարվելիք վճարումներից 10%-ի չափով նվազեցնելու միջոցով:

https://www.1tv.am/images/video/3/12302/f5948bce922b26_5948bce922bd2.jpeg

Նախագծով առաջարկվում է պայմանագրերով սահմանված սննդի պատրաստման և մատուցման ծառայության բաղադրիչի (մեկ զինծառայողի մեկ օրվա համար 3000 դրամ վճարման ենթակա) մասով կանխավճարի հատկացում: Կանխավճարը կարող է տրամադրվել՝ հաշվի առնելով կազմակերպությունների առաջարկը՝ պարտադիր պայման սահմանելով կանխավճարի ապահովման բանկային երաշխիքի ներկայացումը:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այդ ընկերություններից մեկի՝ «Արտ լանչ»-ի հիմնադիր Բակուր Մելքոնյանն ասաց՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ պարենային ապրանքները գնալով թանկանում են, Ռուսաստանից նպարեղենի ներկրումը ժամանակավորապես դադարեցված է, պետք է կարողանան պաշար հավաքել, իսկ դրա համար կանխավճար է հարկավոր։

«Մենք բնականաբար շատ դրական ենք գնահատում կառավարության որոշումը։ Այս դեպքում մենք ունենք ֆիքսված, հաստատված պատվեր։ Եթե այլ պարագայում նման իրավիճակի դեպքում ընկերությունը կարող էր կորցնել հաճախորդներ ու փակվել, ապա այս դեպքում նման բան չի կարող լինել։ Այս պարագայում միակ խնդիրը ապրանքի թանկացումն է, դոլարի արժեզրկումը և այլն։ Մենք հաստատված պատվեր ունենք, այս մասով որևէ խնդիր չկա։ Խնդիրը կլինի այն, որ ապրանքները կսկսեն թանկանալ, ու եկամուտներ չստանալ»,- մանրամասնեց ընկերության տնօրենը։

Բակուր Մելքոնյանը հաստատեց՝ բանակի ու զինվորի սնունդը որևէ կերպ չի տուժելու այս իրավիճակից։ Սա որևէ կերպ չի անդրադառնա բանակում սննդի մատակարարման բնականոն գործընթացի ու որակի վրա՝ վստահեցրեց «Արտ Լանչ»-ի տնօրենը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այս ամենի նպատակը մեկն է՝ զինվորին ապահովել հնարավորինս բարձրորակ սննդով: «Ընկերություններն այս ընթացքում ներդրումներ են արել, և դրանք չեն փոխհատուցվել, ոչ մի կոպեկ փող չենք տվել, բայց կան նրբություններ, որ պետք է պարզաբանվեն. մենք քննարկումների արդյունքում որոշեցինք, որ որոշակի կանխավճար տրվի արդեն իսկ սեփական միջոցների հաշվին կատարված ներդրումների որոշակի մասի համար»,- ասել է Փաշինյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում