Tuesday, 16 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Երբ կկայանա Հայաստանի հավաքականի առաջին խաղը 2020 թվականին. 9։1-ից հետո…

Ապրիլի 1-ին կայացավ ՈՒԵՖԱ-ի անդամ 55 ասոցիացիաների գլխավոր քարտուղարների մասնակցությամբ հեռավար քննարկումը, որից հետո ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեն, հաշվի առնելով նաև մարտի 17-ին ստեղծված աշխատանքային խմբի խորհրդատվությունը, կայացրեց մի քանի կարևոր որոշում: Մասնավորապես, ՈՒԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող միջազգային բոլոր մրցաշարերի՝ 2020 թ. մարտից հունիս հետաձգված բոլոր հանդիպումները, ինչպես նաև հունիսին նախատեսված բոլոր հանդիպումները հետաձգվել են և կկայանան 2020 թ. հոկտեմբերին: Հետաձգվել են նաև ազգային հավաքականների մասնակցությամբ ընկերական հանդիպումները: Հանդիպումների ձևաչափը և կոնկրետ ժամկետները կքննարկվեն և կհաստատվեն ավելի ուշ: ՈՒԵՖԱ-ի Զարգացման բոլոր մրցաշարերը ևս չեղարկվել են: Քննարկվել են ակումբային մրցաշարերի և ազգային առաջնությունների շարունակության մի քանի սցենարներ: Վերջնական որոշումը կկայացվի՝ հաշվի առնելով կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված իրավիճակի հետագա զարգացումը։

Արդեն այսօր ՈՒԵՖԱ-ն ազգային ասոցիացիաներին կոչ է արել ժամանակից շուտ չեզրափակել մրցաշրջանը: Այս մասին գրում է Sky Sport-ը: ՈՒԵՖԱ-ն հայտնել է, որ այս պահի դրությամբ ազգային առաջնությունների եզրափակումը դեռևս վաղ և սխալ որոշում է: ՈՒԵՖԱ-ն լիգաների որոշումներ ընդունել է ավելի ուշ: Ավելի վաղ տեղեկություններ կային, որ Չեմպիոնների և Եվրոպայի լիգայի եզրափակիչները կկայանան օգոստոսին: Ֆինանսական կորուստների պատճառով ՈՒԵՖԱ-ն կեզրափակի մրցաշրջանը օգոստոսին, իսկ հաջորդ մրցաշրջանում առավել քիչ հանդիպումներ կլինեն: Այս պահի դրությամբ Եվրոպայի և Չեմպիոնների լիգայի վերսկսումը հետաձգված է անորոշ ժամանակով։

ՈՒԵՖԱ-ի աշխատանքային խմբի կողմից մշակվող սցենարների կոնտեքստում ՀՖՖ Գործադիր կոմիտեի անդամները քննարկեցին ՀՀ Բարձրագույն և Առաջին խմբերի առաջնությունների վերսկսման ՀՖՖ աշխատակազմի կողմից մշակված երեք հնարավոր սցենարները և ժամկետները: Մասնավորապես, դիտարկվեցին ՀՀ առաջնությունների վերսկսման հետևյալ հնարավոր ժամկետները՝ մայիսի սկիզբ, հունիսի սկիզբ և հունիսի վերջ՝ կախված ՀՀ տարածքում արտակարգ դրության հնարավոր ավարտից կամ վերջինիս ժամկետների հնարավոր երկարացումից:

Այս պահին անորոշ վիճակում է նաև ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը։ Հիշեցնենք, որ մարտի 26-ին մեր գլխավոր թիմը պետք է ընկերական հանդիպում անցկացներ Ուզբեկստանի, իսկ մարտի 30-ին՝ Ղազախստանի հետ։ Մարտի սկզբին հայտնի էին դարձել մեր հավաքականի մրցակիցները Ազգերի լիգայի C դիվիզիոնի խմբային փուլում։ Հիշեցնենք, որ Հայաստանի հետ նույն ենթախմբում են ընդգրկվել նաև Վրաստանը, Հյուսիսային Մակեդոնիան և Էստոնիան։

Այս տարվա մարտին մեր հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնել էր իսպանացի հայտնի մասնագետ Խոակին Կապառոսը։ Նրա նորամուտը մեր հավաքականում հետաձգվեց։ Ուզբեկստանի և Ղազախստանի հավաքականների հետ հանդիպումները հնարավորություն էին մեր մարզչի համար ծանոթանալու ֆուտբոլիստներին սկսելու քայլերը խաղային մոդել ձևավորելու գործընթացում։ Նախատեսվում էր, որ մեր հավաքականը ընկերական հանդիպումներ կանցկացներ նաև մայիս և հունիս ամիսներին։ Այդ ժամանակահատվածում Եվրոպայի առաջնության մասնակից հավաքականները բազմաթիվ ստուգողական հանդիպումներ պետք է անցկացնեին մրցաշարին նախապատրաստվելու համար։ Դա լավ հնարավորություն էր Կապառոսի և մեր հավաքականի համար մրցելու ուժեղ մրցակիցների հետ։

Կորոնավիրուսի տարածման պատճառով ՈՒԵՖԱ-ն մեկ տարով հետաձգեց նաև Եվրո-2020-ը։ Սա նշանակում է, որ Հայաստանի ազգային հավաքականը ընկերական հանդիպումներ չի անցկացնի նաև հունիսին։ Եվ ընդհանրապես, մինչև աշուն Խոակին Կապառոսի նորամուտը մեր ազգային թիմում ամենայն հավանականությամբ չի կայանա։

Ըստ պաշտոնական ժամանակացույցի՝ Հայաստանի հավաքականն առաջիկա հանդիպումը պետք է անցկացնի այս տարվա սեպտեմբերի 5-ին՝ Սկոպյեում։ Այդ օրը մերոնք առաջին հանդիպումը պետք է անցկացնեն ազգերի լիգայի խաղարկության խմբային փուլում՝ հյուրընկալվելով Հյուսիսային Մակեդոնիային։ Սա նշանակում է, որ մեր հավաքականի համար նորանշանակ գլխավոր մարզչի գլխավորությամբ առաջին հանդիպումը ըստ ամենայնի կլինի պաշտոնական։

Կարճ ասած՝ աշխարհում ահագնացող պանդեմիայի հետևանքով Հայաստանի ազգային հավաքականը զրկվեց այս տարվա մեզ համար գլխավոր մրցաշարին նախապատրաստվելու հնարավորությունից։ Այո, դժվարին իրավիճակում հայտնվել են բոլոր թիմերն ու հավաքականները։ Մեր դեպքում, սակայն, իրավիճակն էլ ավելի ծանր է։ Այսօր մատների վրա կարելի է հաշվել այն հավաքականներին, որոնք ունեն նոր գլխավոր մարզիչ, որի գլխավորությամբ գեթ մեկ հանդիպում չեն անցկացրել։ Այսօր աշխարհում երևի թե չկա գեթ մեկ հավաքական, որը վերջին խաղում պարտվել է 9։1 հաշվով՝ հայտնվելով բարոյահոգեբանական վատ վիճակում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում