Wednesday, 24 04 2024
Սյուն եւ անորոշություն
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

«Զբոսաշրջության ոլորտում սնանկությունների շարք կարող ենք ունենալ»

Կորոնավիրուսի համավարակի պատճառով աշխարհում և Հայաստանում ամենաշատը տուժել և տուժելու է զբոսաշրջության ոլորտը։ Թեմայի վերաբերյալ «Առաջին լրատվական»-ը զրուցել է Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանի հետ։

– Պարոն Ապրեսյան, կորոնավիրուսի համավարակի ազդեցությունը երկրի տնտեսական կյանքում ակնհայտ է։ Ոլորտներից ամենաշատը տուժում է զբոսաշրջությունը, քանի որ չեղարկված են բոլոր ուղղություններով ուղևորությունները։ Ի՞նչ անել ոլորտը փրկելու համար։

– Այո, կորոնավիրուսի հետևանքների ուղղակի հարվածն իր վրա է վերցրել զբոսաշրջության ոլորտը։ Ամբողջ աշխարհով մեկ զբոսաշրջությունը կանգնած է։ Չկա շարժ, ոլորտի տնտեսվարողները կատարել են ծախսեր, շարունակում են կատարել, վարկային միջոցներ են ներգրավել, բայց զրո եկամուտով։ Այս վիճակը մինչև հունիս տարածվում է։ Ոլորտում ծառայություններ մատուցողները նշում են, որ զբոսաշրջային չեղարկումները հասնում են մինչև հունիս։ Այս միտումը պահպանվում է։ Մեծ հավանականությամբ այս տարի դժվար թե զբոսաշրջային այցելությունները վերականգնվեն։ Բացի դրանից, եթե հաջորդ տարվանից վերականգնվի, ապա պետք է հաշվի առնել, որ առաջին եռամսյակը խիստ պասիվ սեզոն է։ Ու եթե այս տարվա աշնանը չվերականգնվեց, ապա վերականգնվելու է հաջորդ տարվա ապրիլ ամսից։ Զբոսաշրջության ոլորտում ծառայություններ մատուցողները կսկսեն եկամուտ ունենալ հաջորդ տարվա ապրիլից։ Մենք պետք է հստակ նպատակադրում ունենանք։ Զբոսաշրջության ոլորտը պետք է փրկել։ Զբոսաշրջությունը սնում է տնտեսության բոլոր ճյուղերը և սնվում է տնտեսության բոլոր ճյուղերից։ Եթե մենք չկարողանանք փրկել ոլորտը, մեր տնտեսական վնասն ավելի խորն է լինելու։ Մենք պետք է հաշվի առնենք զբոսաշրջության ոլորտի առանձնահատկությունները։

– Պարոն Ապրեսյան, կառավարությունը կորոնավիրուսի  բացասական հետևանքները չեզոքացնեկու միջոցառումների շրջանակում նաև քայլեր է առաջարկում զբոսաշրջության ոլորտի համար։ Որքանո՞վ են քայլերը արդյունավետ լինելու ոլորտը փրկելու համար։ 

– Պետք է նշեմ, որ մոտեցումները ողջունում ենք, բայց կարծում ենք՝ այդ քայլերն  առավել արդյունավետ կլինեն, եթե հաշվի առնվեն հետևյալ առաջարկությունները։ Առաջին՝ միջոցառման հետ կապված արտոնյալ վարկերի մասով ասեմ՝ այնտեղ արտոնյալ ժամկետը 24 ամիս է սահմանված։ Նախ՝ 24 ամիսը անհրաժեշտ է երկարաձգել մինչև 36 ամիս։ Բայց անպայման լինի 12 ամիս արտոնյալ ժամանակահատված։ Այսինքն՝ վարկի մարումը սկսվի վարկը ստանալուց 1 տարի հետո։ Սա շատ կարևոր է, քանի որ այս ոլորտը եկամուտներ սկսելու է ունենալ հաջորդ տարվա ապրիլ ամսից։ Զբոսաշրջային ոլորտի շատ տնտեսվարողներ վարկային միջոցներ ունեն։ Նրանց համար պետք է իրական ու ողջամիտ ժամկետով վարկային արձակուրդներ տրամադրվեն։ Ոչ թե, ասենք, եթե երեք ամիս չես վճարում, մյուս ամսում չմարված մասը միանգամից պետք է վճարես։ Մենք կարծում ենք, որ այս առաջարկն իրատեսական է։ Սակայն եթե հնարավոր չէ իրական վարկային արձակուրդներ տրամադրել, գոնե թույլ տալ  այդ արտոնյալ վարկային միջոցներն ուղղել գործող վարկային պարտավորությունների կատարմանը։ Որոշման մեջ նշված է, որ այդ միջոցներով թույլ է տրվում մինչև 3 ամսվա աշխատավարձ ու կոմունալ ծախսեր վճարել։ Այստեղ ևս պետք է փոփոխություն լինի։ Պետք է թույլ տալ ոչ թե երեք ամիս, այլ 6 ամիս ժամկետով, ընդ որում՝ գնահատել կարիքներն ու հնարավորությունները, սուբսիդավորել առաջին երկու-երեք ամիսների աշխատավարձերը։ Կարծում եմ՝ դա հնարավոր կլինի։ Պետք է հաշվի առնել զբոսաշրջության  ոլորտի առանձնահատկությունները։

– Ձեր այս առաջարկները կփրկե՞ն զբոսաշրջության  ոլորտը կամ գոնե կմեղմե՞ն իրավիճակը։

– Այո, իհարկե։ Պետք  է նաև խոսեմ մինչև 24 միլիոն դրամի շրջանառություն ունեցողներին աջակցության տրամադրման մասին։ Կան շատ զբոսաշրջային տներ, 1-2 տարվա բիզնեսներ, որոնք դեռևս 24 միլիոնի շրջանառություն չունեն, բայց հաջողակ բիզնես գործունեություն են ծավալում, ներգրավել են վարկային միջոցներ ու, այսօր չունենալով եկամուտ, շատ ծանր վիճակում են հայտնվել։ Եթե նրանց նույնպես կարողանանք թույլ տալ օգտվել արտոնյալ վարկային միջոցներից, մեծ օգնություն ցուցաբերած կլինենք։ Եթե ոչ՝ մենք ոլորտում սնանկությունների շարք կարող ենք ունենալ։

– Իմ հաջորդ հարցը հենց ոլորտում սնանկությունների, ընկերությունների փակման մասին է։ Կանխատեսո՞ւմ եք նման սցենար։

– Իհարկե, եթե մենք չկարողանանք պահպանել, նման սցենար կարող է լինել։ Եթե մինչև հունիս ունենք չեղարկումներ, ու այդ միտումը շարունակական է, ու դեռ հայտնի չէ, թե կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը երբ է կարգավորվելու, ապա զբոսաշրջության ոլորտի շատ տնտեսվարողներ այդ խնդրի առաջ կկանգնեն։ Իհարկե, պետության կողմից այդ միջոցառումները, աջակցությունները ողջունելի են։ Բայց զբոսաշրջության ոլորտի համար պետք է հաշվի առնել առաջին երկու-երեք ամիսներին աշխատավարձերի սուբսիդավորման հարցը։ Մենք խնդրում ենք կառավարությանը մեր այս առաջարկները հաշվի առնել ու քննարկել։

Լուսանկարը՝ panorama.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում