Լուրեր
Օրավարձով ապրողները լեգիտիմ հարց են բարձրացնում՝ ինչ տարբերություն կմեռնեն սովից, թե կորոնավիրուսից

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մարտի 31-ին նամակ է ուղարկել «Գազպրոմի» նախագահ Միլլերին՝ առաջարկելով բանակցություն սկսել սահմանին գազի գնի նվազեցման համար, հաշվի առնելով համաշխարհային իրադրությունն ու նավթի գնանկումը: Հայտնի է, որ գազի գինն այժմ 165 դոլար է սահմանին: Պատասխանը չուշացավ «Գազպրոմ Արմենիան» գազի գնի թանկացման հայտ ներկայացրեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին: Այս հարցն անշուշտ լոկ տնտեսական չէ, այլ ներառում է քաղաքական լայն համատեքստ:

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անուշ Բեղլոյանի և վերլուծաբան Աղասի Մարգարյանի հետ:

Աղասի Մարգարյանի գնահատմամբ՝ «Գազպրոմ Արմենիան» Ռուսաստանը չէ, այլ պետություն է պետության մեջ, և նրա դրսևորած վարքագիծը նման է քաղցկեղի ճյուղավորման գործընթացի: ««Գազպրոմ Արմենիան»-ն խոցի նման մնացել է մեր պետության ներսում… չեմ պատկերացնում, թե ինչպես պետք է այս խնդիրը լուծենք»:

Անուշ Բեղլոյանի դիտարկմամբ՝ «Գազպրոմ Արմենիան»-ն հսկայական կորպորացիա է, որը ներկայումս շատ մեծ ֆինանսական կորուստներ է ունենում: «Ընկերությունը փորձում է ամեն կերպ մեղմացնել իր ֆինանսական կորուստները և Հայաստանն իր պորտֆոլյոում քիչ տեղ է զբաղեցնում: Անհնար է, որ գազի գինը մնա նույնը: Մեր դիմումը հիմնավորված է, կարծում եմ՝ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հայ սպառողի շահերից բխող որոշում կկայացնի»:

Մանրամասն՝ տեսանյութում:

  • Դիտումներ՝ *