Մայրցամաքային Չինաստանում մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսային ինֆեկցիայով վարակվելու 31 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՉԺՀ առողջապահության պետական կոմիտեի պաշտոնական կայքը:
Նշվում է, որ վարակվածներից 29-ը նոր են վերադարձել արտասահմանից, որտեղ էլ վարակվել են: Եվս 2-ը Լյաոնին եւ Գուանդուն շրջանների բնակիչներ են:
Ավելի վաղ հիվանդացածներից 4-ը մահացել են, բոլորն էլ՝ Հյուբեյ նահանգից:
Դեկտեմբեր ամսից Չինաստանում կորոնավիրուսից մահացել է 3 322 մարդ, ընդանուր առմամբ գրանցվել է հիվանդության 81 620 դեպք, որոնցից 870-ը բերվել է արտասահմանից: