«Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանը գտնում է, որ կորոնավիրուսի առկայության պայմաններում անշնորհակալ գործ է մեղավորներ փնտրելը, կարծում է, որ այս օրերին հարկավոր է ապագային նայել, փոփոխվող աշխարհին։ Անանյանը նշում է, որ հետկորոնավիրուսային իրականության մեջ մեդիայում էական փոփոխություններ են լինելու։ Նշում է, որ առցանց հեռուստաընկերությունները ապրելու են 2-րդ «Ոսկե դարը», իսկ տպագիր մամուլը, ըստ Արամ Անանյանի, լրջագույն մարտահրավերների առաջ է կանգնելու։