Thursday, 25 04 2024
ՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Զախարովան մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները
15:20
Բլինքենը ժամանել է Պեկին
ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային հուշարձանների պահպանության հարցը դարձնել երկկողմ բանակցությունների առարկա
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին
Ովքե՞ր են գլխավորում խոշոր հարկատուների ցուցակը
Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի Արևմտյան ուղղության հարցերով նորանշանակ տեղակալ-քարտուղարի հետ
Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի
Իրանը զգուշացնում է Ադրբեջանին
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը որևէ մեկի կողմից դեռ չի չեղարկվել. Զախարովա
Կրիպտոարժույթի հարցը պիտի լուծենք. բան չանելուց ավելի մեծ ռիսկ գոյություն չունի
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել
Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է

86 կորոնավիրուսով հիվանդ, երեք մահ՝ Գլենդելում. Վարակվածների թիվն օրական ավելանում է

Կորոնավիրուսը նոր թափ է ստանում Գլենդելում. այս պահին կա 86 հիվանդ, և օրական ավելանում է վարակվածների թիվը. թե նրանցից ով քանի տարեկան է՝ չի հաղորդվում, քանի որ օրենքներ կան, որ պաշտպանում են հիվանդի անձնական տվյալները և տեղեկությունները։ Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Գլենդելի քաղաքային խորհրդի նորընտիր նախագահ Արդի Արտաշես Քասախյանը:

«Իհարկե, մեզ մտահոգում է Գլենդելում հիվանդների թիվը, բայց մենք պետք է նայենք նաև Գլենդելին հարակից քաղաքների թվերը։ Եվ եթե նայում ենք Լոս Անջելեսի շրջանի քաղաքները, ապա մեր հարակից քաղաքներում երևի թե արդեն 200 վարակված կա։ Միայն գիտենք, որ այդ հիվանդների մեծամասնության վիճակը լուրջ չէ։ Այստեղ այդպիսի մարդկանց ասում են, որ պետք է միայն տանը մնան։ Այս պահի դրությամբ Գլենդելում ունեցել ենք երեք մահ, որից երկուսը առողջական լուրջ բարդություններ են ունեցել»,- ասաց Արդի Քասախյանը։

Թե երբ քաղաքը կվերադառնա բնականոն կյանքի՝ նա դժվարացավ նշել, բայց ասաց, որ որպես քաղաքային իշխանություն՝ կատարում են իրենց աշխատանքը, այդ թվում՝ համակարգում են ոստիկանության, հրշեջների աշխատանքը։

«Անշուշտ, նրանք հիմա զբաղված են նաև կորոնավիրուսի դեմ աշխատանքով։ Այս պահին Գլենդելի մոտ 70-80 տոկոսը դադարեցրել է իր բնականոն կյանքի ընթացքը, այսինքն՝ ոչ ոք փողոց դուրս չի գալիս։ Ասում են, թե հայերը առաջվա պես իրար տեսնում են, համբուրվում են, տարածում են վիրուսը, բայց ես անձամբ նման բան չեմ տեսել։ Գուցե հազվագյուտ դեպքեր կան։ Ես կանխատեսում եմ, որ մինչև մայիս այս վիճակը կտևի։ Իհարկե, դա երկրի տնտեսության համար վատ է, բայց եթե դա օգնի, որ նվազեցնենք հիվանդացության կորը, ուրեմն ամեն ինչ լավ կլինի»,- հավելեց նա։

Քասախյանը համաձայն չէ Թրամփի այն դիտարկմանը, որ ապրիլի 12-ին՝ արտակարգ դրության ավարտից հետո, պետք է վերադառնալ բնականոն աշխատանքի. «Ես, իհարկե, նախագահի պաշտոնը հարգում եմ, բայց կարծում եմ, որ պարոն Թրամփի ասածները մի քիչ ավելի լավատեսական են, քան իրականությունն է։ Չեմ զարմանա, որ ինքը փոխի իր կարծիքը։ Ինքը նաև ասել էր, որ Զատիկին եկեղեցիները լեցուն կլինեն։ Ես հույս ունեմ, որ Զատիկին լեցուն չեն լինի, որովհետև մասնագետները նշում են, որ մինչև ապրիլի կեսը մենք դեռ չենք հասնելու պիկին»։

Հանրությունը, Քասախյանի խոսքով, մտահոգված է, քանի որ եթե մարդը մեկ ամիս աշխատանքի չի գնում և եկամուտ չունի, դա վատ է անդրադառնում։
«Հայ համայնքը և մնացած բոլոր համայնքները ձեռք ձեռքի տված փորձում են իրար օգնել ու հաղթահարել այս բարդ ժամանակները։ Հայության մեծամասնությունը, որ դժվարություններ է տեսել, ասենք, ԽՍՀՄ-ում կամ Լիբանանի պատերազմի ժամանակ, սովոր է նման բարդություններին։ Մենք շատ ենք լսել պատմություններ, որ Արցախի պատերազմի ժամանակ մարդիկ ամիսներով մնացել են նկուղներում՝ պաշտպանվելով ադրբեջանական հրթիռներից։ Հիմա էստեղ մենք արդեն 2-3 շաբաթ տանն ենք մնացել, և չեմ կարծում, որ դա աշխարհի վերջն է։ Պարզապես մարդը պետք է զգույշ լինի, ավելորդ անգամ դուրս չգա, շփումներ չունենա մյուսների հետ։ Նաև հիշենք, որ վարակվածների մեծամասնության դեպքում շատ լուրջ հետևանքներ չեն լինելու, թոքերի օդափոխության սարքերի կարիք չի լինելու։ Ես հասկանում եմ, որ եթե ես վարակվեմ, գուցե ինձ վրա ծանր չազդի, բայց ես կդառնամ զենք, որով կարող եմ փոխանցել վարակը ուրիշներին, որոնց կարող է հիվանդությունը լուրջ վնասել։ Դրա համար նախընտրում եմ տանը մնալ և չվտանգել ուրիշներին»,- հավելեց Գլենդելի քաղաքային խորհրդի նորընտիր նախագահը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում