Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Կորոնավիրուսի ևս մեկ «բացահայտում». ԵՄ անդամ երկրներն իրար օգնում են, իսկ ԵԱՏՄ-ի անդամները ամեն մեկն «իր գլխի ճարն է տեսնում»

Միանշանակ է, որ կորոնավիրուսը շատ լուրջ և անչափ ծանր փորձություն է բոլոր պետությունների, միջազգային հանրության և կազմակերպությունների համար։ Հայաստանն այս առումով բացառություն չէ։
Բայց Եվրոպական միությունը, որի հիմքում ընկած է եղել ու կա մարդու իրավունքների և ժողովրդավարական արժեքների հիման վրա փոխադարձ օգնության, համագործակցության, աջակցության տեսլականը՝ իր բոլոր դժվարություններով հանդերձ, ցույց է տալիս փոխադարձ օգնության, համագործակցության օրինակը, ինչը չենք կարող ասել ԵԱՏՄ-ի պարագայում։ Գերմանիան, օրինակ, ընդունում է հիվանդներ Ֆրանսիայից ու Իտալիայից։ Գերմանիայի առողջապահության նախարարությունն առայժմ այնքան ծանրաբեռնված չէ, որքան Ֆրանսիայինն ու Իտալիայինը։ Չեխիան Իտալիա ու Իսպանիա է ուղարկում 10 հազարական պաշտպանիչ հագուստ։ Իսկ ի՞նչ ենք մենք տեսել կամ լսել ԵԱՏՄ անդամ երկրներից այս ընթացքում, կա՞ արդյոք փոխադարձ օգնության անհրաժեշտություն, թե՞ անդամ ամեն երկիր պետք է իր «գլխի ճարը» տեսնի։

ՄԱՀՀԻ փորձագետ Արմեն Վարդանյանի կարծիքով՝ ի տարբերություն Եվրամիության, ԵԱՏՄ-ն ավելի շատ տնտեսական կառույց է, քան քաղաքական։ «Բայցևայնպես, մենք այս ընթացքում որևէ միասնական գործողություն կամ աջակցություն չենք տեսել ԵԱՏՄ անդամ երկրներից։ Միակ աջակցությունն այն է, որ ԵԱՏՄ անդամ երկրները որոշում են որոշ ապրանքների մաքսատուրքները զրոյացնեն, մնացած առումով Եվրասիական տնտեսական միությունը աչքի չի ընկնում պետությունների միջև սերտ դաշնակցային հարաբերություններով»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Վարդանյանը շեշտեց՝ որքան էլ խոսվում է գլոբալ մարտահրավերներին միասնական դիմակայելու, ճգնաժամային պայմաններում միասնական գործելու անհրաժեշտության մասին, այս ընթացքում համոզվել ենք՝ դա ԵԱՏՄ-ին չի վերաբերում. «Երբեք ԵԱՏՄ անդամ երկրները աչքի չեն ընկել սերտ համագործակցությամբ կամ միմյանց աջակցությամբ։ Հիմա էլ դա չենք տեսնում, ու ԵԱՏՄ-ի պարագայում դա նորմալ է»։

ԳԽ պատգամավոր Ազատ Արշակյանի կարծիքով՝ ԵՄ-ն անկախ պետությունների կամավոր, շահավետ միություն է։ «Բացի դրանից՝ նրանք գաղափարակից երկրներ են, նրանք ազատ, անկախ, ժողովրդավարական պետությունների միություն են կազմում։ Իսկ նրանք, ովքեր չեն բավարարում այդ պայմանները՝այնտեղ տեղ չունեն։ Օրինակ՝ Թուրքիան 50 տարի է՝ ծեծում է այդ դուռը, բայց չեն ընդունում, որովհետև այն լիարժեք ու կայացած ժողովրդավարական երկիր չէ, այնտեղ ազատություններ չկան, ազգային փոքրամասնությունների նկատմամբ կա հալածանք։ Իսկ ԵԱՏՄ-ն որոշ իմաստով նույնպես գաղափարակից պետությունների միությունն է, բոլորը եղել են բռնապետություններ, այդ թվում՝ Հայաստանը, որը կիսաբռնապետություն էր մինչև վերջին թավշյա հեղափոխությունը»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ըստ Արշակյանի՝ բացի դրանից, ԵԱՏՄ-ն ընդամենը ռուսական իմպերիայի մականունն է. «Բացի ներքին անազատությունից, կա նաև ազգային անազատություն, բռնակցված երկրների միություն է։ 7 պետությունները, որոնք ՄԱԿ-ի չգրված անվտանգության խորհուրդն են՝ Բրիտանիան, ԱՄՆ-ն, Ֆրանսիան, ազատ երկրներ են, իսկ Չինաստանն ու Ռուսաստանը բռնապետություն են։ Բացի ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Բրիտանիայից, միացել են Իտալիան, Ճապոնիան ու Կանադան, Գերմանիան, որոնք սանկցիա են կիրառում ԵԱՏՄ անդամ պետությունների՝ գլխավորապես Ռուսաստանի, թավշյա ԽՍՀՄ վերականգնելու նպատակի դեմ։ Նրանց հաջողվել է ձախողել այդ ծրագիրը, և այս չհամագործակցությունը հենց դրա օրինակն է»։

ԵԱՏՄ-ն չի կարող կազմակերպել այդ համագործակցությունը։ Մեր զրուցակցի դիտարկմամբ՝ չկա քաղաքական կամք. «Չկա ֆինանսական ռեսուրս, տնտեսական պոտենցիալ ու ռազմական հնարավորություն։ Չի կարողանում պարտադրել այդ համագործակցությունը, որովհետև պարտադրել՝ նշանակում է ռեսուրս ծախսել, իսկ ինքն այդ ռեսուրսը չունի։ Լուրջ փոփոխությունների ժամանակներում ենք ապրում։ Տեսնենք՝ Ռուսաստանը իրեն կարո՞ղ է պահել «եդինայա ի նեդելիմայա», որ մտածի սարերի հետևում գտնվող Հայաստանի մասին, նա Ղազախստանի համար ռեսուրսներ չունի»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում