Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ ընդունել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակությանը։ Հանդիպման ընթացքում Ալիևը գոհունակություն է հայտնել Ադրբեջանի ու եվրոպական կառույցների փոխհարաբերությունների զարգացման կապակցությամբ։
Ալիևն ընդգծել է, որ ավելի քան 10 տարի է, ինչ Ադրբեջանը Եվրոպայի Խորհրդի ակտիվ անդամ է, մասնակցում է ԵՄ-ի «Արևելյան գործընկերություն» ծրագրին, դինամիկ շփումներ է հաստատել ԵՄ-ի ինստիտուտների հետ։
Ղարաբաղյան հակամարտության հետ կապված՝ Ալիևը նշել է, որ դա ոչ միայն Ադրբեջանի, այլև ընդհանրապես տարածաշրջանի հիմնական խնդիրն է։ Ըստ Ալիևի՝ այդ խնդրի կարգավորումը ձգձգվում է այն պատճառով, որ Հայաստանը փորձում է անփոփոխ պահել ստատուս-քվոն. «Մենք հուսով ենք, որ Հայաստանը կանսա գերտերությունների առաջնորդների այն կոչին, որ ստատուս-քվոն անընդունելի է»։










































