Wednesday, 24 04 2024
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Ամերիկահայ ուսանողները կազմակերպում են Հայոց ցեղասպանության հիշատակի և իրազեկման շաբաթ
19:40
Լուկաշենկոն հայտարարել է, որ հանգստի կգնա այն ժամանակ, երբ ժողովուրդն իրեն այդ մասին ասի
Շիրակի մարզի Կամո գյուղում ավտոտնակի և անասնագոմի ընդհանուր տանիք է այրվել
19:30
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի գործադիր տնօրեն
19:20
Չինաստանում ՀՀ դեսպանատանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի երեկո է անցկացվել
19:10
Կատալոնիայում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Սահման ՀԱՊԿ-ի՝ զենն Ադրբեջանի՞
18:50
Մեծ Բրիտանիան գերճշգրիտ ավիառումբեր կմատակարարի Ուկրաինային
Սփյուռքը պետք է առաջնորդվի Հայաստանի պետական շահով. առաջնայինը ՀՀ կենսական շահն է
18:35
Ֆրանսիան ԵՄ-ին առաջարկել է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
Վրաստանի իշխող կուսակցությունը իր աջակիցներով ցույց կանի
Ապրում ենք քաղաքական ռեալիզմի աշխարհում՝ շատ հարցեր որոշողը ուժն է
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է իր մոտ գերության մեջ գտնվող իսրայելցի 30 բարձրաստիճան գեներալի և սպայի մասին
Բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Կյանքից հեռացել է ականավոր գիտնական Նիկոլայ Հովհաննիսյանը
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ավրորա Մարդիգանյանին նվիրված հուշակոթող-քանդակը կխորհրդանշի նրա կյանքը՝ Ցեղասպանությունը վերապրելուց մինչև փրկություն
18:01
Ղազախստանը և Միացյալ Թագավորությունը ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր են ստորագրել
Հռոմի իտալաարաբական կենտրոնը նշել է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը
Էրդողանը դարձյա՞լ սպառնում է
Թուրքիայի քրդամետ կուսակցություններն ու կազմակերպությունները Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը
17:50
Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Կանադայի վարչապետի ուղերձը
17:50
Անկարայում տեղի կունենա Թուրքիայի և Գերմանիայի նախագահների հանդիպումը
Վրաստանի վարչապետը կմասնակցի հակա-ԼԳԲՏ համաժողովի
Այրվել է մոտ 50 հա չոր խոտածածկույթ
17:26
Միացյալ Թագավորությունը կմեծացնի իր ռազմական բյուջեն
17:20
Թալիբները մտադիր են հատուկ ստորաբաժանում ստեղծել ԻՊ-ի դեմ պայքարելու համար
17:10
Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին

Ռումինիայում հայկական համայնքը կորոնավիրուսի դեմ պայքարում է ինքնամեկուսացման միջոցով

Չնայած կորոնավիրուսի տարածման պատճառով աշխարհում ստեղծված բարդ իրավիճակին՝ Ռումինիայի հայկական համայնքը շարունակում է ակտիվ լինել, միասնական՝միմյանց ոգևորելով ու սատարելով առցանց հարթակում:

Համայնքի գործունեության, ծրագրերի մասին «Արմենպրես»-ի թղթակիցը զրուցել է ռումինահայ պետական-քաղաքական գործիչ, տնտեսագետ, գրող, Ռումինիայի հայոց միության հիմնադիր և նախագահ Վարուժան Ոսկանյանի հետ:

Նրա խոսքով՝ ինչպես ամբողջ աշխարհը, այնպես էլ Ռումինիայում ապրող հայերն այժմ մեկուսացված են. մարդիկ աշխատանքի չեն գնում՝ փորձելով իրենց գործերն անել տնից: «Բարեբախտաբար, մեր համայնքում ոչ ոք վարակված չէ, և ես հույս ունեմ, որ ոչ ոք չի էլ վարակվի: Ինչպես արդեն ասացի, մենք տանն ենք, մեկուսացված, բայց միևնույն ժամանակ համակարգչի, բջջային հեռախոսների միջոցով համայնքը կարողանում է համախմբված մնալ և մեր աշխատանքն առաջ տանել: Հաճախ ենք խոսում միմյանց հետ, չենք զգում հեռավորությունը, և բոլորս ենթարկվում ենք վիրուսի կանխարգելմանն ուղղված պահանջներին»,-նշեց Ոսկանյանն ու հավելեց, որ այս օրերին Ռումինիայում հայկական եկեղեցին պատարագներն օնլայն հարթակում է մատուցում, ուստի հավատացյալները չեն կարողանում այցելել եկեղեցի, բայց այն բաց է:

Ոսկանյանը նշեց, որ իրենց կարևոր նպատակներից մեկը հայկական համայնքի ղեկավարությունը երիտասարդ սերնդին փոխանցելն է: «Հիշում եմ՝տարիներ առաջ մեր համայնքի ղեկավարներն այն մեզ փոխանցեցին:

Նույնը մենք պետք է անենք: Շատ ծրագրեր կան. այս տարի ցանկանում էինք Ռումինիայի խորհրդարանում հայտարարություն առաջարկել Հայոց ցեղասպանության ճանաչման համար, բայց, ավաղ, չստացվեց, քանի որ խորհրդարանը գործում է միայն առցանց հարթակում: Մենք պետք է անձամբ հաղորդակցվեինք երեսփոխանների հետ: Այս պահին դա անհնար է»,-ընդգծեց Ռումինիայի հայոց միության նախագահը:

Խոսելով համայնքի մշակութային ծրագրերի մասին՝ նա ասաց, որ ամեն տարի զանազան և բազմաբնույթ միջոցառումներ են անցկացնում, անդրադառնում են Սումգայիթի ջարդերին, Հայոց ցեղասպանությանը: Տեղի հեռուստաընկերությունը ազգային փոքրամասնություններին վերաբերող ծրագրեր ունի, և համայնքը մասնակցում է այդ ծրագրերին: Համայնքն ունի տպարան և հրատարակչություն: Լույս են ընծայում հայ հեղինակների գործեր, Հայաստանին վերաբերող գրքեր և այլն:

«Համայնքը բավականին ակտիվ է, չնայած այնքան էլ մեծ չէ… Նախկինում համայնքում 50-60 հազար մարդ կար, բայց շատերը գաղթեցին ԱՄՆ, Ֆրանսիա և այլ երկրներ: Այնուամենայնիվ, մեր համայնքը Ռումինիայում բավականին ազդեցիկ է, քանի որ ունի ավանդույթներ: Տեղի հայերը հավատարիմ, օրինապահ քաղաքացիներ են: Համայնավարության ժամանակ հայերը չէին կարող գործարարներ լինել, ուստի բոլորը մտավորական էին և են, բոլորը բարձրագույն կրթություն ունեն, և մեր ուժը մեծ է: Ամենամեծ արժեքը մեր միասնականությունն է, իսկ գաղափարախոսությունը՝ հայկական ինքնության պահպանումը»,-ասաց Վարուժան Ոսկանյանը և շեշտեց, որ հետևում են Հայաստանում կատարվող իրադարձություններին, և հույս ունեն, որ ամեն ինչ լավ կլինի:

Ռումինիայի հայկական համայնքը հնագույններից է Հարավարևելյան Եվրոպայում: Այդ են վկայում հայկական բազմաթիվ տեղանունները, երբեմնի հայաշատ քաղաքներում հայկական թաղամասերի ու փողոցների առկայությունը։ Հայերի հոսքը Ռումինիա ուժեղացել է հատկապես Անիի, ապա՝ Կիլիկիայի հայկական թագավորության անկումից հետո։ Հայերը կառուցել են քարաշեն եկեղեցիներ, ունեցել իրենց հոգևոր թեմը։
Հայերը մասնակցել են ռումինական քաղաքների շենացմանը, առևտրի, արհեստների և մշակույթի զարգացմանը։ Հայկական կենտրոններն ունեցել են առանձնաշնորհումներ, հիմնել են իրենց քաղաքապետարանները, դատարանները, առաջնորդվել հայկական օրենքներով՝ մասնավորապես Մխիթար Գոշի Դատաստանագրքով։ Երկրի ինչպես ներքին, այնպես էլ արտաքին առևտուրը կենտրոնացած է եղել հիմնականում հայերի ձեռքին։

Կապիտալիստական հարաբերությունների զարգացմանը զուգընթաց ասպարեզ են եկել հայ մեծահարուստ վաճառական-արդյունաբերողներ։

Դեռևս միջնադարում վանքերին և եկեղեցիներին կից գործել են հայկական դպրոցներ։ Ռումինահայ համայնքն ստեղծել է գրչության կենտրոններ, տպարաններ, հրատարակել բազմաթիվ թերթեր ու ամսագրեր։

Ռումինահայերը ռումին ժողովրդի հետ նաև պայքարել են օտար նվաճողների դեմ։

Ներկայումս Ռումինիայում բնակվում է մոտ 3 հազար հայ՝ կենտրոնացած Բուխարեստում և Կոնստանցայում։ Հիմնականում մտավորականներ են: Կան նաև ձեռնարկատերեր։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում