Friday, 19 04 2024
15:20
Կոպենհագենում շարունակվում են բորսայի շենքի հրդեհաշիջման աշխատանքները
15:10
ԱՄՆ-ն 40 մլն դոլար կհատկացնի Արգենտինային պաշտպանության համար
Ինչու՞ է հապաղում Ֆրանսիան Կապանում
14:50
Իրանում հայտարարել են, որ Սպահանի երկնքում խոցված ԱԹՍ-ներն արձակվել էին երկրի ներսից
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին
Սլավոնական համալսարանում ահաբեկչության վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել․ ՆԳՆ
ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով
Պետպատվերով բուժօգնությունը շարունակվում է. ԱՆ-ն պարզաբանում է տարածել
Փոխնախարարներն ընդունել են ԱՄՆ Պետդեպի թմրամիջոցների դեմ պայքարի բյուրոյի (INL) տնօրենին
14:15
Վաշինգտոնը սահմանափակումներ է մտցրել Իսրայելում ԱՄՆ քաղաքացիների տեղաշարժի համար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության զարգացումը
Լարսը փակ է բեռնատարների համար
Սպանել է, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Հարկ վճարելը՝ ներդրում սեփական բարեկեցության և անվտանգության գործում
Փոխվարչապետը նոր խորհրդական ունի
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊ
13:15
Հնդկաստանում մեկնարկել են համապետական ընտրությունները
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին

Պետք է էլ ավելի կրկնապատկել ջանքերը և նախկինում գռփած միջոցները հետ վերադարձնել սոցիալական ծրագրեր իրականացնելու համար

Կառավարությունը երեկ հաստատեց սոցիալական աջակցության հերթական ծրագիրը: Ըստ դրա՝ մարտի 12-ի դրությամբ գրանցված աշխատանք չունեցող և նպաստ չստացող ծնողների մինչև 18 տարեկան յուրաքանչյուր երեխան 26 հազար 500 դրամի չափով միանվագ աջակցություն կստանա։ «Շահառու կարող են հանդիսանալ նաև բոլոր այն քաղաքացիները, որոնք մեր հայտարարած միջոցառումներից որևէ մեկից չեն կարող օգտվել, այսինքն` չեն համապատասխանում այդ չափանիշներին, կամ եթե համապատասխանում են, ապա իրենք կարող են ընտրել այն միջոցառումը, որտեղ ավելի մեծ ֆինանսական աջակցություն է տրամադրվում»,- ներկայացրեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:

Վարչապետն էլ կառավարության նիստին նշեց, որ խոսքը աշխատող, բայց աշխատանքը չգրանցած անձանց մասին է, և երկրորդը` ընդհանրապես որևէ աշխատանք չունեցող մարդկանց մասին է, ովքեր ներառված չեն սոցիալական աջակցության այլ ծրագրերում, մասնավորապես ընտանեկան նպաստի ծրագրերում: «Մենք որոշեցինք, որ հասցեականության, այդ թվում` գաղափարականության առումով շատ ճիշտ է, որ մենք այս աջակցությունը հասցեագրենք երեխաներին»,- մանրամասնեց վարչապետը:

Փաշինյանի ներկայացմամբ՝ այս աջակցությունից չեն օգտվի այն քաղաքացիները, որոնց եկամուտը հունվար-փետրվար ամիսներին ավելի քան 500 հազար դրամ է եղել։ Ասաց, որ գործադիրը հնարավորինս թիրախավորել է սոցիալապես անպաշտպան խավի երեխաներին։ Վարչապետը նաև նշեց, որ իրենք արձանագրել են, որ կառավարության ընդունած միջոցառումների հետ կապված արդարության խնդիրներ են առաջացել։

«Ութերորդ միջոցառման շրջանակներում մենք աջակցություն էինք ցուցաբերում տնտեսության ամենատուժած հատվածներում գրանցված աշխատողներին և անհատ ձեռներեցներին, և կարող էր ստացվել, որ չաշխատող ընտանիքը կամ աշխատող և գրանցված ընտանիքն ավելի շատ աջակցություն ստանար, քան պատշաճ ձևով աշխատանքը գրանցած և սահմանված կարգով պետությանը հարկեր վճարած ընտանիքները»,- նկատեց գործադիրի ղեկավարը:

Դրա համար էլ, ըստ Փաշինյանի, 1-ից ավելի ծրագրերի շահառու դարձած քաղաքացիներին հնարավորություն է տրվել ընտրել ծրագրերից մեկը. «Եվ այսպիսով ուզում եմ արձանագրել, որ մենք արդեն 5 սոցիալական բնույթի միջոցառումներ ենք իրականացնում, որոնք, համոզված եմ՝ հարյուրհազարավոր մեր հայրենակիցներին կօգնեն այս ճգնաժամային իրավիճակը հաղթահարել»:

Տնտեսագետ Մովսես Արիստակեսյանի խոսքերով՝ ողջունելի է, որ կառավարությունն այս ճգնաժամային օրերին աջակցում է սոցիալական տարբեր խմբերին, սոցիալական փաթեթներ է ընդունում։ Արիստակեսյանի խոսքերով՝ սահմանված 26.500 դրամը շատ փոր գումար է, բայց պետք է հասկանալ, որ ճգնաժամային իրավիճակում պետությունն ավելին անելու հնարավորություն չունի, քանի որ սոցիալական փաթեթներին զուգահեռ ընդունվում են նաև փաթեթներ տնտեսության առողջացման համար։ «Քննարկումներ են գնում նաև հարցի շուրջ, որ աջակցություն ցուցաբերվի նաև չզբաղված անձանց։ Կարծում եմ, որ աջակցության ցանկում պետք է ընդգրկվեն այն անձինք, ովքեր ունեցել են լիցենզիա, ապա թողել են, իսկ լիցենզիա չունեցողների վրա աջակցությունը չպետք է տարածվի։ Բայց մի բան հստակ է, որ պետության միջոցները անսահման չեն։ Այստեղ է, որ մտածում ենք, որ պետությունը վերջապես պետք է քաջություն ունենա և իրականացնի քայլեր անցումային արդարադատության շրջանակներում։ Այսօր գերակա շահ է դա։ Գերակա շահ է նախկինում ՀՀ քաղաքացիներին կողոպտած անձանց միջոցների հաշվին ներկայումս փորձել խնդիրներ լուծել։ Ներկայումս պետք է էլ ավելի կրկնապատկել ջանքերը և նախկինում գռփած միջոցները հետ վերադարձնել։ Դա թելադրում է արտակարգ դրության տրամաբանությունը, անցումային արդարադատության գաղափարախոսությունը։ Պետությունը ստիպված է նման քայլերի գնալ, որպեսզի լուծի աջակցության այն ծրագրերը, որոնք ներկայումս ընդունվում են, թե չէ պետական բյուջեն պակասորդի մեջ կհայտնվի, քանի որ արդեն մեծ խնդիր կա պետական բյուջեի եկամուտները հավաքագրելու հետ կապված։ Տնտեսությունը գնում է անկման, հարկերը չեն գեներացվի, եկամուտներ չեն լինի, ու դրան զուգահեռ ծախսեր են կատարվում, որի ֆոնին պակասորդը կհասնի մեծ ծավալի»,- ասաց Արիստակեսյանը։

Նա նաև առաջարկում է հիվանդանոցները դատարկելու փոխարեն նախկին պաշտոնյաների ապօրինի ճանապարհով կառուցած առանձնատները դարձնեն կորոնավիրուսով հիվանդների ու մեկուսացվածների համար հարմար տարածքներ։

Լուսանկարը՝ panorama.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում