Friday, 29 03 2024
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ-ի աջակցությունը Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին
Ու՞մ է զգուշացնում Իրանը
Սիրիայի զորքերը պատասխան հարվածներ են հասցրել ավազակային կազմավորումներին
Գազայում հայտնել են, որ իսրայելական հարվածներից զոհերի թիվը գերազանցել է 32 600-ը
Իսրայելական հրետանին հարվածներ է հասցրել Լիբանանի հարավի երկու ավանների. ԶԼՄ-ներ
17:20
Հարավաֆրիկյան Հանրապետությունում 45 մարդ է զոհվել կամրջից ավտոբուսի ընկնելու հետևանքով
17:10
Կիևը և Վարշավան մտադիր են անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր կնքել
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը

«Արդյոք Վրաստանը ներկայացնում է իրակա՞ն թվերը». Երևանի ու Թբիլիսիի՝ կորոնավիրուսի դեմ պայքարի տարբերությունները

Համացանցում մի քանի օր է՝ ակտիվորեն քննարկվում է հարևան Վրաստանի իշխանությունների գործողությունները կորոնավիուսի համաճարակի դեմ պայքարի հարցում։ Մասնավորապես, ուշադրության է արժանանում այն փաստը, որ ի տարբերություն Հայաստանի՝ Վրաստանի իշխանությունները պատրաստակամություն են հայտնել վճարելու իրենց քաղաքացիների՝ մարտ, ապրիլ, մայիս ամիսների կոմունալ վճարումները։ Ուշադրության արժանի մյուս հանգամանքն այն է, որ Վրաստանում  փաստացի վարակված դեպքերը, ամեն օր հաղորդվող նոր տվյալներն անհամեմատ ավելի քիչ են, քան Հայաստանում՝ չնայած վարակի տարածումն այնտեղ ավելի շուտ եղավ։

Վրաստանի օրինակը մեջբերվում է հիմնականում դրական ֆոնի վրա, և քննադատություններն ուղղվում են ՀՀ իշխանությունների հասցեին, թե ինչու մենք չենք շարժվել վրացական օրինակով, և հենց դա է պատճառը, որ Հայաստանում օր օրի վարակվածների թիվն աճում է։ Արմինե Հովհաննիսյան անունով ֆեյսբուքյան օգտատերերից մեկը, ով ապրում է Վրաստանի Բոլնիսի շրջանում, այլ պատկեր է ներկայացնում։  Քաղաքացին մասնավորապես պատմում է, որ իր ընկերուհու հայրը մոտ մեկուկես շաբաթ առաջ կորոնավիրուսի ախտանիշներ է  ունեցել, սակայն հրաժարվել են թեստավորել՝ պատճառաբանելով, որ թեստ չունեն: «Մարդը հիվանդ է, ու մինչև հիմա չեն թեստավորել։ Եթե ենթադրենք, որ այլ մարդկանց դեպքերում էլ է նման սցենարն աշխատել, ուրեմն փաստացի հիվանդների թիվն ավելի շատ է, քան պաշտոնապես ներկայացվածը»,- նշել է Բոլնիսի շրջանի քաղաքացին։

ՄԱՀՀԻ փորձագետ Արմեն Վարդանյանի կարծիքով՝ Վրաստանի հետ համեմատություն անելն այնքան էլ տեղին չէ:

«Նախ պետք է նայենք, թե Վրաստանը սոցիալական օգնության ինչ  ծրագրեր է իրականացնում, միայն կոմունալներ վճարելով հարց չի լուծվում։ Ոմանք չաշխատողներին են վճարում, ոմանք կոմունալ ծախսեր վճարում։ ԱՄՆ  կառավարությունն, օրինակ, որոշեց ամեն մեկին 1200 դոլար կտրվածքով օգնություն տալ։ Ամեն երկրի կառավարություն իր քաղաքականությունն ունի։ Ընդհանուր կոնտեքստից  հանել ասել, որ կոմունալ վճարումը հարցի լուծում է՝ ճիշտ չէ։ Մեր կառավարությունն էլ այլ մարտավարություն է որդեգրել»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Թե ինչու է Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելի քիչ, ու չի գրանցվում դեպքերի այնպիսի աճ, ինչպես Հայաստանում, ըստ մեր զրուցակցի՝ բարդ է ասել։ Վարդանյանի դիտարկմամբ՝ որոշ երկրներ թաքցնում են ճշմարտությունը. «Չինաստանն, օրինակ, այս հարցում լավ կառավարմամբ, լավ  մենեջմենթով է հայտնի։ Բայց վերջերս ԱՄՆ հատուկ ծառայությունները զեկույց են հրապարակել, որ Չինաստանը ամբողջ աշխարհին խաբել է, իրականում մի քանի անգամ ավելի շատ է մահացածների թիվը։ Գուցե Վրաստանի  դեպքում էլ կա մանիպուլյացիա՝ չենք կարող ասել։ Օրինակ՝ Թուրքիայի դեպքում դժվար է պատկերացնել, որ  80 միլիոնանոց երկրում դեպքերի քանակն այնքան է, ինչքան պաշտոնապես ներկայացվում է։ Բելառուսում էլ կասկածելի քիչ է։ Վրաստանը, որը տրանզիտ երկիր է, մի քանի կարևոր ճանապարհներ են անցնում, անցուդարձն ավելի շատ է, քան Հայաստանում՝ կասկածելի  թվեր է հրապարակում։ Բարդ է ասել՝ որն է իրականությունը»։

Վարդանյանը նաև հիշեցրեց, որ երբ Իրանում համաճարակը նոր էր բռնկվել, «Ռադիո Ֆարդա» լրատվականը՝ անանուն հեղինակով, ինֆորմացիա հրապարակեց, որ դիահերձարանները լեփ-լեցուն են». «Բայց պաշտոնապես շատ փոքր թիվ էր հրապարակվում»։

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Նարինե Դիլբարյանի կարծիքով՝ կառավարության, տվյալ դեպքերում պարետատան որոշակի գործողությունների քննադատությունը նպատակ ունի դրանք լրացնելու:

«Վրաստանի հետ համեմատությունը ևս ինչ-որ առումով բնական է, որովհետև լրատվական հոսքերում մարդիկ, տեսնելով, որ աշխարհը նույն վիճակում է, ուզում են տեսնել՝ ինչքանով են մեր քայլերը համադրելի։ Ես կարծում եմ, որ դա ոչ թե բացասական, այլ ընդհակառակը՝ դրական արդյունք կունենա»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ըստ Դիլբարյանի՝ այսօր կարիք կա ընդհանրացնելու ու ճշտելու հանրապետությունում առկա մասնագիտական համապատասխան ուժերի գնահատականները. «Շատ նախընտրելի կլիներ, որ վարչապետն ու շահագրգիռ ատյանները հանրային խոսույթ ծավալեին, որը հնարավոր կլիներ առցանց տարբերակով ներկայացնել։ Հրավիրեն այնպիսի գործիչների, որոնք հակաճգնաժամային կառավարման փորձ ունեն։ Արձանագրենք, որ Հայաստանը և՛ 90-ական թվականներին, և՛ 2000-ական թվականներին, ոչ այդպիսի համավարակի, բայց  բախվել է  տարբեր խնդիրների ու լուծել կենսական ապահովության շատ հարցեր»։

Մեր զրուցակիցն ընդգծեց՝ Վրաստանի հետ համեմատությունը հիմնականում արվում է կոմունալ վարձավճարների հետ կապված Թբիլիսիի որոշման մասով. «Եթե անկեղծ լինենք՝ մեզ մոտ այդ կոմունալ հարցերը շատ մեծ խնդիր են դառնալու, հատկապես նկատի ունենանք «Գազպրոմ Արմենիայի» դիրքորոշումը, որը պատրաստվում է անգամ սակագները բարձրացնել ու համավարակի այս պայմաններում էլ առաջնորդվում է տնտեսական սովորական տրամաբանությամբ։ Մենք տեսնում ենք, որ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը պարբերաբար հնչեցնում է այդ հարցը, որ գազի գինը անհամադրելի է միջազգային շուկայում առկա իրողությունների հետ, բայց անընդհատ մատնանշում նաև, որ մեզ մոտ գները ֆիքսված են, ու ֆիքսված գինը մի պահ կարող է թվալ ձեռնտու, բայց շուկայի այդպիսի վիթխարի տատանումների ժամանակ կարող ես մեծ վնասներ կրել։  Ուստի մեր կառավարությունը հիմնական էներգակիրներ տրամադրող միակ երկրի՝ Ռուսաստանի հետ բանակցությունների նոր փուլ պետք է սկսի։ Այսօր շատ է  խոսվում, որ ՓՄՁ-ներին անտոկոս պայմաններով հնարավորություն են տալիս գործել ու վճարել իրենց աշխատողներին, բայց պետք է հիշել նաև, որ հանրության մի վիթխարի խավի համար նաև այս եղանակային պայմաններում գազի ու էլեկտրաէներգիայի սպառած գումարները կարող են մեծ վնաս հասցնել։ Համոզված եմ՝ մեր պահուստային ֆոնդերում կան համապատասխան միջոցներ, պարզապես պետք է ճշգրտել այն քաղաքացիների քանակը, որոնք դրա կարիքն ունեն։ Կարող  է անգամ գրանցված չեն, վատ հարկատուներ են, բայց պետք է կարողանանք այս համավարակի պայմաններում նվազագույն կորուստներով դուրս գալ այդ կենսական խնդիրների թնջուկից»։

Լուսանկարը՝ panorama.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում