Thursday, 28 03 2024
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
18:10
«Գերմանիայի հատուկ ծառայությունները չեն իմացել Մերձմոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին». Շոլց
18:09
ԱՄՆ-ն 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին 2024 թ. պաշտպանության համար
Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի
Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել
18:06
Ֆրանսիայում դադարեցվել է գնացքների երթևեկությունը «Նելսոն» փոթորկի պատճառով
«Սիրիայում, Լիբիայում, Ղարաբաղում կամ այլ տեղ բախվում էինք գլոբալ դաշինքի հակազդեցությանը». Էրդողան
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վանաձորում հղի կնոջ մահվան համար մեղադրանք է առաջադրվել 3 բժշկի
18:01
Նվիրված ու պրոֆեսիոնալ թիմ, ճկուն աշխատելաոճ և գործունեության թափանցիկություն. սա է Հայէկոնոմբանկի հաջողության բանաձևը. Արտակ Առաքելյան
Ալի Նաղիեւը ԵՄ դիտորդական առաքելությունը համարում է «ահաբեկչական»
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը
17:50
Քլինթոնը լոբբինգ է արել Կրասիկովի հետ Նավալնիի փոխանակման համար
Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրում ձնահյուսի պատճառով կա անհետ կորած
17:30
Սեուլում ավտոբուսների վարորդները գործադուլ են հայտարարել
17:20
Բուլղարիայում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ
Եվրանեսթում մենք կողմ ենք քվեարկել մեր ընդդիմադիրների առաջարկին, իրենք մերին`ոչ.շատ բան չփոխվեց
Բաքվի վարքագիծն անընդունելի է. Բաքոյանը՝ ԼՂ-ի նախկին ղեկավարներից հարցազրույցներ վերցնելու մասին
Իսրայելը հայտնել է Լիբանանից հրթիռների արձակման մասին
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վրաստանը մտադիր է երկու տարվա ընթացքում 3,7 մլրդ լարի ծախսել կլիմայի փոփոխության դեմ պայքարի համար

Շվեդիայի հայ համայնքում մահվան միայն մեկ դեպք է արձանագրվել կորոնավիրուսի պատճառով. դեսպանը մանրամասներ է հայտնում

Օրերս BBC-ն անդրադարձել էր, թե ինչպես են դիմակայում Շվեդիայի իշխանությունները կորոնավիրուսին՝ նշելով, որ այդ երկրում, ի տարբերություն եվրոպական այլ երկրների, խուսափում են ավելի խիստ միջոցառումներից և հետևում են վիրուսի տարածումը հանգիստ և վերահսկելի եղանակով դանդաղեցնելու ռազմավարությանը՝ միևնույն ժամանակ կենտրոնանալով խոցելի խմբերի պաշտպանության վրա։ Սա նշանակում է, որ, ըստ BBC-ի, մինչև 16 տարեկանների համար բաց են մնում դպրոցները, ինչպես նաև խանութների մեծ մասը։ Պանդոկներն ու ռեստորանները դեռևս գործում են՝ առաջարկելով նաև առաքման ծառայություն․ արգելվել են միայն ավելի քան 50 մարդու համար նախատեսված բոլոր միջոցառումները։

Հյուսիսային Եվրոպայում (Շվեդիա, Դանիա, Նորվեգիա, Ֆինլանդիա, Իսլանդիա) ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, ՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը, արձագանքելով Շվեդիայի մասին հրապարակումներին, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ Շվեդիան տարբերվում է մյուս չորս երկրներից։

«Մյուս երկրներում միջոցառումներն ավելի խիստ են եղել հենց կորոնավիրուսի առաջին դեպքը հայտնաբերելուց հետո։ Շվեդիան ունի իր յուրահատկությունները, կառավարման համակարգի առանձնահատկությունները, իշխանություն-հասարակություն փոխհարաբերությունների նրբությունները։ Այդ իսկ պատճառով էլ Շվեդիան ոչ այնքան խիստ միջոցառումներ հայտարարեց։ Տարբերությունը նաև այն է, որ Շվեդիայում նախարարություններն իրենք չեն զբաղվում այդ հարցերով։ Յուրաքանչյուր նախարարության կազմում կա գործակալություն, և այդ գործակալությունը գործում է ամբողջովին ավտոնոմ ռեժիմով։ Այսինքն՝ այդ հարցերով զբաղվում է հանրային առողջապահության գործակալությունը, որը թեև առողջապահության նախարարության մասն է կազմում, սակայն իր գործառույթներն ու միջոցառումներն ինքնուրույն է որոշում։ Եվ նախարարությունն իրավունք չունի հանձնարարականներ տալ ու որոշումներ կայացնել։ Միայն կառավարությունն ամբողջ կազմով կարող է այս կամ այն որոշումը չեղարկել, բայց նման բան պատմության մեջ չի եղել։ Ավելի շատ փորձագետներ են աշխատում այդ գործակալություններում, և այսօր գլխավոր համաճարակաբանն է փորձագիտական հանրության մոտեցումները ի մի բերելով՝ որոշումներ կայացնում։ Վերջին օրերին կան խստացումներ, քանի որ վերջին օրերին 500-ից ավելի դեպքեր կան, մահացություններն օրական հասել են 40-50-ի։ Կառավարությունն այստեղ ոչ թե սահմանափակումներն է խստացնում, այլ ուղղակի հանձնարարական է տալիս, հասարակությունն ինքն է որոշում, քանի որ կառավարության հանդեպ կա աննախադեպ բարձր վստահություն։ Լիակատար վստահություն ունի կառավարությունը։ Եվ եթե հայտարարում են, որ տնից չպետք է դուրս գալ, նշանակում է, որ չեն դուրս գա, եթե դրա անհրաժեշտությունը չկա։

Սրանից զատ՝ շվեդները տարածություն են պահպանում, տրանսպորտում շատ մոտ չեն կանգնում միմյանց։ Նաև Շվեդիան եվրոպական մյուս երկրներից առանձնանում է միայնակ ապրողների ամենաշատ քանակով։ Մի տանը մի սերունդ է ապրում, ոչ թե տատիկ-պապիկների հետ։ Դրանից ելնելով էլ՝ Շվեդիայի կառավարությունը վստահում է հանրությանը և ասում, թե ինչ քայլեր պետք է անել։ Նորվեգիայում, Դանիայում և Ֆինլանդիայում շատ ավելի խիստ են միջոցառումները։ Ֆինլանդիայում կորոնավիրուսի դեպքերի ամենացածր ցուցանիշն է արձանագրված։ Նաև այն տարածաշրջանները, որտեղ կան վարակվածներ, լիովին մեկուսացվում են ոստիկանության ուժերի կողմից, հատուկ ռեժիմով են թույլ տալիս դուրս գալ։ Այս պահին Շվեդիայում կա կորոնավիրուսի 5466 դեպք, այսօր 519-ն է ավելացել, 43 մահ ունենք։ Ընդհանուր մահերի թիվն այսօր հասնում է 282-ի»,- մեզ հետ զրույցում ասաց Ալեքսանդր Արզումանյանը։
Ինչ վերաբերում է Հյուսիսային Եվրոպայի երկրների հայկական համայնքին, ապա, ըստ մեր զրուցակցի, ՀՀ քաղաքացիները դեսպանություն են դիմում տարբեր հարցերով։
«Սահմանափակումների և ավիաթռիչքների կասեցման պատճառով մարդիկ խնդիրների են բախվում։ Կան մարդիկ, որոնց վիզայի ժամկետը ավարտին է հասնում, հարցնում են, թե ինչ պետք է անել, դեսպանությունն էլ փորձում է օգնել։

Բոլոր երկրները հաշվի են առնում, որ սա ավելի շատ ֆորս-մաժորային իրավիճակ է, և վիզաների ժամկետների խախտումները հաշվի չեն առնվում։ Եթե կա ապացույց, որ թռիչքը չեղարկվել է, ապա վիզան երկարաձգվում է՝ առանց խնդիրների։ Մենք ամենօրյա կապի մեջ ենք մեր քաղաքացիների հետ, ունենք թեժ գիծ։ Ե՛վ Դանիայից, և՛ Շվեդիայից, և՛ Ֆինլանդիայից, և՛ Նորվեգիայից, և՛ Իսլանդիայից մեզ զանգահարում են մշտապես, եթե խնդիրներ են ծագում, մենք էլ, արտգործնախարարության հետ համագործակցելով, ճշտում ենք, թե որ երկրներից ինչ թռիչքներ կան, որոնք էլ առաջարկում ենք քաղաքացիներին»,- նշեց ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանը։

Հայ համայնքից մեկ մահվան դեպք է արձանագրվել կորոնավիրուսի պատճառով, մեկ հիվանդի դեպք էլ արձանագրվել է Դանիայի հայ համայնքին։

Ալեքսանդր Արզումանյանի հավաստմամբ՝ «70-ամյա տղամարդ էր մահացածը, նրա ընտանիքի անդամներն էլ թեստեր են անցել, որոնց պատասխանները կլինեն մոտ օրերս»։

Հետաքրքրվեցինք, թե կա՞ն ԶԼՄ-ների նկատմամբ կիրառվող սահմանափակումներ, օրենքով հասանելի՞ են դարձնում քաղաքացիների անձնական տվյալները։

«ԶԼՄ-ների սահմանափակումը բացառված է Հյուսիսային Եվրոպայի երկրներում։ Դա անհնար է։ Շվեդիայում մամուլի և խոսքի ազատությունը չի կարող որևէ կերպ սահմանափակվել։ Ինչ վերաբերում է մարդկանց տեղաշարժը պարզելուն, ապա նման հարցեր քննարկվում են, դրանք արվում են նաև որոշ երկրներում։ Իսկ Հյուսիսային Եվրոպայի երկրներում կան քննարկումներ, որ գուցե սուրբ Զատկի օրերին մարդկանց հոսքը կմեծանա, կարելի է մտածել օպերատորների միջոցով պարզել այն։ Իսկ ընդհանրապես այդ երկրների հետ համեմատվելը ճիշտ չէ, որովհետև Հյուսիսային Եվրոպայի երկրները 100-ամյա ժողովրդավարության ճանապարհ են անցել, և որևէ մեկը չունի կասկած, որ կառավարությունը նման տեղեկատվությունը կարող է ի չարս օգտագործել։ Այդ իսկ պատճառով նման որոշում կայացնելուց առաջ այն կքննարկեն հասարակության հետ, հստակ կլինի, թե ով ինչպես է վերահսկում, բացառված կլինի դրա արտահոսքը։ Գիտեք, Եվրամիությունն էլ հանդես եկավ, կոչ արեց, որ կորոնավիրուսի դեմ պայքարը չօգտագործեն մարդու իրավունքները սահմանափակելու համար»,- նշեց Ալեքսանդր Արզումանյանը։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում