Tuesday, 23 04 2024
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
21:25
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը
Հավաքի ժամանակ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ Պաշտպանի հանձնարարությամբ աշխատանքային խումբ է մեկնել Տավուշի մարզ
Փաշինյանի պատասխանն Էրդողանի շանտաժին
Գավառում ընթանում են ճանապարհների փոսային նորոգման աշխատանքներ
Իջևանում կասեցվել է սանիտարահիգիենիկ նորմերը կոպիտ խախտած «Մայիսյան կամուրջ» հանրային սննդի օբյեկտի գործունեությունը
20:30
Ստոլտենբերգն Ուկրաինային օգնությունն անվանել է ներդրում ՆԱՏՕ-ի անվտանգության մեջ
Իսրայելը 200 օրվա ընթացքում Հորդանան գետի արևմտյան ափին ավելի քան 8,4 հազար պաղեստինցի է ձերբակալել
ԱԳ փոխնախարարը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահը քննարկել են Հարավային Կովկասի գործընթացները
Վարչապետը և Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգային հարցեր
ՀՀ նախագահը և Ֆրանսահայերի խորհրդի նախագահը կարևորել են ֆրանսահայ կազմակերպությունների լայն գործունեությունը
Ուղիղ․ Ջահերով երթ՝ դեպի Ծիծեռնակաբերդ
ՀՀ ԱԳ փոխնախարարը Արգենտինայի նորանշանակ դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը
19:20
ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքեր
19:10
Լա Մանշի նեղուցը հատելու փորձի ժամանակ 5 մարդ է զոհվել
Սպանել էր, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Վրաստանը կառուցել է դեպի Ռուսաստանի հետ սահման տանող ամենաերկար թունելը
18:30
Շվեյցարիան ապաարգելափակել է շուրջ 317 մլն դոլարի ռուսական ակտիվներ
18:20
Լոնդոնը կսկսի անօրինական միգրանտների արտաքսումը Ռուանդա
18:10
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է պատրաստում Չինաստանի բանկերի դեմ` ՌԴ-ին աջակցելու համար
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
«Վրդովված ենք Ալեն Սիմոնյանի ելույթից». ՌԴ Դաշնության խորհրդի փոխխոսնակ
Բաքվի նոր խաղը. հրավեր Մոսկվայից հետո
17:50
Ասիան 2023 թ. ամենաշատն է տուժել տարերային աղետներից. ՄԱԿ
17:40
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը հայտնել է, որ Իրանի համար միջուկային ռումբ ստեղծելը «շաբաթների հարց է»
17:30
Շվեյցարիան 2023 թվականին լրացուցիչ արգելափակել է 580 մլն ֆրանկի ՌԴ ֆինանսական ակտիվներ
Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ
17:10
Իսպանիայում ավելի քան 12 տոննա հաշիշ և 600 կգ կոկաին են առգրավել
Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Արցախում ով էլ հաղթի, նոր փոփոխություններ կլինեն. կորոնավիրուսը կկանխի՞ երկրորդ փուլը

Արցախյան ընտրությունները շարունակում են մնալ քաղաքական օրակարգի ամենաքննարկվող թեման: Թեև առաջին տեղը զբաղեցրած թեկնածուին քիչ թվով ձայներ էին պակասում ընտրություններում հաղթելու համար, սակայն Արցախյան ընտրությունները չխուսափեցին երկրորդ փուլից:

Հայաստանից Արցախ մեկնած պատգամավորները, լրագրողները, դիտորդները, որոնք հետևում էին ընտրությունների ընթացքին, վերադարձել են:

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ քննարկմանը մասնակցեցին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Փամբուխչյանը, «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Հարություն Բաբայանը և վերլուծաբան Հայկ Խալաթյանը:

«Մի կողմից՝ մարդիկ նշում էին, որ մրցակցային ընտրություն է, թեկնածուների թիվը հասնում էր 14-ի, ինչն աննախադեպ էր, նախկինում իշխանության թեկնածուն բացահայտ հաղթում էր: Մյուս կողմից էլ՝ մարդիկ չէին հավատում, որ ընտրություններով լուրջ փոփոխություններ կարող են լինել: Բայց հնչեց նաև կարծիք, որ ով էլ հաղթի, անգամ եթե իշխանության թեկնածուն հաղթի, փոփոխություններ, միևնույն է, լինելու են»,- նշեց Հայկ Խալաթյանը:

Արմեն Փամբուխչյանը, ով դիտորդական առաքելություն է իրականացրել Ստեփանակերտում, հավաստիացրեց, որ այնտեղ ընտրություններն ընթացել են հանգիստ, էական խախտումներ չեն արձանագրվել, ընդամենը ընթացակարգային խախտումներ են եղել: «Դիտորդական առաքելություն իրականացնող մի քանի ՀԿ-ներ և անհատներ շեշտադրում էին, որ կապված դիմակներ կրելու հետ՝ նույնականացման որոշակի խնդիր կար, սակայն մարդիկ այնտեղ իրար ճանաչում էին անգամ թիկունքից: Մի քանի դեպք է արձանագրվել, երբ քվեաթերթիկը լուսանկարել են, և այդ պատճառով քվեաթերթիկներն անվավեր են համարվել»:

Հարություն Բաբայանը ընտրություններին հետևել է Հադրութի շրջանի 8 տեղամասերում: «Կարծում եմ՝ ընտրություններին այս մասնակցությունը, մրցակցությունը էվոլյուցիոն շղթայով առողջացում են բերելու»:

Հայկ Խալաթյանի գնահատմամբ՝ ճիշտ որոշում կայացվեց՝ ընտրությունների երկրորդ փուլ անցկացնել: Արմեն Փամբուխչյանը հավելեց, որ լեգիտիմության առումով շատ ավելի նպատակահարմար է, որ ընտրությունների երկրորդ փուլ տեղի ունենա:

 

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում