Friday, 19 04 2024
Փոխնախարարներն ընդունել են ԱՄՆ Պետդեպի թմրամիջոցների դեմ պայքարի բյուրոյի (INL) տնօրենին
14:15
Վաշինգտոնը սահմանափակումներ է մտցրել Իսրայելում ԱՄՆ քաղաքացիների տեղաշարժի համար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության զարգացումը
Լարսը փակ է բեռնատարների համար
Սպանել է, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Հարկ վճարելը՝ ներդրում սեփական բարեկեցության և անվտանգության գործում
Փոխվարչապետը նոր խորհրդական ունի
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊ
13:15
Հնդկաստանում մեկնարկել են համապետական ընտրությունները
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու

Զարմացած եմ, թե ինչ համառությամբ ընդդիմությունը պայքարեց այդ օրենքի դեմ. Հովհաննես Իգիթյան

«2016թ. ապրիլին Ադրբեջանը բլից պատերզմով փորձում էր շոշափելի առաջընթաց ունենալ: Այն ժամանակ ուներ Ռուսաստանից ձեռք բերված հզոր զենք, բայց բարեբախտաբար չկարողացավ լիովին օգտագործել, փորձում էին խուճապ առաջացնել՝ մտածելով, որ առաջին հերթին խաղաղ բնակչությունը կտեղաշարժվի, իսկ բանակն առանց իր թիկունքում խախաղ ժողովուրդ ունեալու, դժվար կարող էր պահել դիրքերը: Բայց, կարծում եմ, Ադրբեջանը շատ զարմացավ՝ տեսնելով մեծ դիմադրություն մեր տղաների կողմից»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանը:

«Մենք առանձին-առանձին գիտենք զոհված տղաներից ամեն մեկի պատմությունը. նրանցից յուրաքանչյուրի պատմությունը հերոսական պատում է այն մասին, թե ինչպես է կռվել, ինչպես է պահել դիրքը: Ադրբեջանը այդպիսի բան չէր սպասում: Եվ թեկուզ այդքան զոհեր տալով, կարծում եմ, որ մենք հաղթանակ տարանք, Ադրբեջանը չկարողացավ հասնել իր նպատակին»,- նշեց Իգիթյանը՝ նաև ընդգծելով, որ մեր կորուստները կարող էին քիչ լինել:

Մեր զրուցակցի խոսքով՝ Ապրիլյան պատերազմից հետո թե՛ Մինսկի խմբի, թե՛ տարբեր երկրների հայտարարություններում նշում են, որ կոնֆլիկտը պետք է խաղաղ ճանապարհով լուծում ստանա. «Այսինքն՝ խաղաղ ճանապարհն այդ պատերազմից հետո շեշտակի դարձավ, և նշվում է, որ այլ ճանապարհ, քան խաղաղ լուծումը, գոյություն չունի»:

Անդրադառնալով դիտարկմանը, որ Յուրի Խաչատուրովը հրավերը մերժել է և չի ներկայացել Ապրիլյան պատերազմի հագամանքներն ուսումնասիրող հանձնաժողով՝ հիմնավորելով, որ ինքն արդեն պաշտոնյա չէ, Հովհաննես Իգիթյանը նշեց, որ որոշ դեպքերում չներկայանալը և հարցերին չպատասխանելն ավելի մեծ ինֆորմացիա է տալիս, քան գալ-պատասխանելը. «Այլ մարդկանց ցուցմունքներից պարզ կլինի նաև Խաչատուրովի դերակատարությունը»:

Անդրադառնալով դիտարկմանը, որ Ազգային ժողովում ըննդիմության կողմից մեծ դիմադրության արժանացավ քաղաքացիներին տեղորոշելու մասին նախագիծը, պատգամավորն ընդգծեց, որ զարմացած է, որ այդպիսի համառությամբ ընդդիմությունը պայքարեց այդ օրենքի դեմ: «Արտակարգ դրությամբ մենք մարդու իրավունքի ավելի շեշտակի սահմանափակումներ ենք արել, և ընդդիմությունը կողմ է քվեարկել, իսկ այս նախագծով մարդու կյանքի իրավունքի հետ առնչվող հարցն է շոշափվում:  Եթե գնում ենք այդ քայլին, չի նշանակում, որ պակաս ժողովրդավար ենք… Այս նախագծի իմաստն այն է, որ հնարավորինս շուտ հայտնաբերվեն այն մարդիկ, ում հետ հիվանդը շփվել է… Թիվ մեկ արժեքը մարդու կյանքն է…»:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում