Friday, 19 04 2024
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը

Մնացեք տանը և սիրո վիրուս ստեղծեք. Հայկ Պետրոսյան

Կորոնավիրուսի հետևանքով տնտեսական, ֆինանսական վնասներն արդեն ակնհայտ են: Ինչպիսի՞ հոգեբանական ազդեցություն կունենա ինքնամեկուսացումը: Դերասան Հայկ Պետրոսյանը, ով նույնպես ինքնամեկուսացել է, տեսակապով «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ մարդկանց մի մասն ավելի ագրեսիվ է դարձել, և համացանցում հնչող մարդասիրական կոչերի տակ երբեմն հենց ագրեսիան է թաքնված: «Կարծում եմ՝ հոգեբանական հետևանքներն անհատական կլինեն, մի մասը կարող է ավելի շատ գնահատել այն, ինչ ունի: Եթե այսպես ևս մի հարյուր օր ձգվի, կարող է մտածենք՝ մենք դրախտում էինք ապրում, ինչու էինք այդքան բողոքում, բորբոքվում…
Բայց մի բան արդեն ակնհայտ է՝ ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում մարդկանց տոտալ կոնտրոլը գնալով մեծանում է… Քաղաքական, սոցիալական փոփոխություններն արդեն գծագրվում են…»:

Հարցին, թե ինչպես է արտակարգ դրությունը, ինքնամեկուսացումն ազդել իր ներաշխարհի, հետաքրքրությունների վրա, Հայկ Պետրոսյանը նշեց. «Ես ապրում էի մի կյանքով, և դա իմ աշխատանքն էր, որը նման էր վազքի, միշտ շտապում էի, միշտ ուշանում էի, ապրում էի վտանգավոր տեպմի մեջ և չէի հասցնում շատ բաներ տեսնել: Հիմա հանգստություն է եկել, իմ հարազատների հետ եմ շփվում, ինչը մեծ երջանկություն է: Ժամանակ կա նաև ինքդ քեզ ուսումնասիրելու, ինքդ քեզ հետ անկեղծ լինելու: Յուրաքանչյուր մարդու համար կյանքի գլխավոր հաղթանակներից մեկն ինքնահաղթանակն է, և հիմա հրաշալի ժամանակ կա դրանով լուրջ զբաղվելու, ինչը կարող է անդրադառնալ կյանքի տարբեր բնագավառների վրա՝ ինչպես ես վերաբերվում քո առողջությանը, ինչպես ես հետևում քո մտավոր զարգացվածությանը, մտավոր աճին, ում հետ ես շփվում, ինչ ես կարդում ու լսում:

Սա հետաքրքիր մի ժամանակաշրջան է կրիտիկական մտածելակերպ ձևավորելու համար, որովհետև այսօր աշխարհում մի վտանգավոր բան կա՝ ինֆորմացիան այնքան շատ է, որ բարդ է սեփական կարծիք ունենալ… Եթե յուրաքանչյուրս գոնե մի քիչ կարողանանք այս ընթացքում փոխել մեզ, դա արդեն մեծ հաղթանակ կլինի»:

«Մնացե՛ք տանը և ստեղծեք սիրո վիրուս»,- կոչ արեց դերասանը:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում