Բելգիայի վարչապետ Սոֆի Վիլմեսը ստեղծում է աշխատանքային խումբ, որի խնդիրն է ծրագրել գործողություններ՝ ուղղված COVID-19-ի հետ կապված ճգնաժամային միջոցառումների և մեկուսացման ռեժիմի փուլային չեղարկմանը։ Այս մասին հաղորդել է Le Soir-ը:
Հրապարակման մեջ նշվում է, որ խմբի ղեկավար է նշանակվել մի գիտնական, որին կօգնեն ականավոր տնտեսագետներ: «Աշխատանքային խմբի նպատակը ապագայի համար յուրահատուկ ժամանակացույցի մշակումն է», – գրում է Le Soir- ը։
Նախատեսվում է նախ բացել դպրոցները, այնուհետև բոլոր խանութները, սննդի ցանցերը, թույլատրել մինչև հազար մարդու հանդիպումներ և իրականացնել ռեժիմի այլ թուլացումներ։