Ապրիլյան պատերազմի օրերին Ջրականում (Ջաբրայիլում) հերոսաբար զոհված զինծառայող Բագրատ Ալեքսանյանի մայրը ամեն անգամ Եռաբլուր այցելելիս կարոտի ու ցավի մեծ զգացում է ապրում։
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում տիկին Նարինեն ասաց՝ չորս տարվա ընթացքում ոչինչ չի փոխվել իրենց կյանքում, միայն կարոտն է շատացել։ Որդին հերոսաբար զոհվեց Ջրականում, ծառայակիցների խոսքով՝ թեժ մարտեր մղելով։ Հերոս զինվորի մայրը խնդիրների մասին չի ցանկանում խոսել։ Ասում է՝ թող Կառավարությունից շրջեն զոհված հերոսների տներով և ամեն ինչ պարզ կդառնա։
Մանրամասները՝ տեսանյութում