Saturday, 20 04 2024
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»

Արցախում կձևավորվեն նոր դաշինքներ

Արցախի Հանրապետության նախագահական ընտրությունների արդյունքում առաջատար Արայիկ Հարությունյանին ընդամենը 320 ձայն չհերիքեց հաղթող ճանաչվելու համար, այն դեպքում, երբ անվավեր քվեաթերթիկների թիվը մոտ երկու հազար հինգ հարյուր էր: Թերևս, Հարությունյանը կարող էր բողոքարկել ընտրությունների արդյունքները, պահանջեր քվեաթերթիկների վերահաշվարկ, և անվավեր ճանաչված քվեաթերթիկների մեջ գտներ իրեն պակասող 320 քվեաթերթիկը: Հարությունյանը չգնաց այդ ճանապարհով, այլ հայտարարեց երկրորդ փուլին պատրաստվելու մասին:

Հարությունյանին պետք է համոզիչ ու տպավորիչ հաղթանակ:

Քվեարկության արդյունքների նախնական արդյունքների հրապարակումից հետո Հարությունյանը հայտարարեց, որ խորհրդարանում առավել ձայներ ստացած «Ազատ Հայրենիք – ՔՄԴ» դաշինքը պատրաստ է բանակցություններ սկսել խորհրդարան անցած այլ ուժերի հետ կոալիցիոն կառավարություն ձևավորելու շուրջ: Արցախի խորհրդարանը ունի 33 պատգամավոր, իսկ «Ազատ Հայրենիք – ՔՄԴ» դաշինքը ստացել է 16 մանդատ, այսինքն` ընդամենը մեկ մանդատ պակաս որակյալ մեծամասնություն ունենալու և միայնակ կառավարություն ձևավորելու համար: Բայց, ամենայն հավանականությամբ, Հարությունյանը կգնա ավելի լայն խորհրդարանական կոալիցիա ձևավորելու ճանապարհով, քան անհրաժեշտ մեկ մանդատի հարց լուծելն է: Ապագա կոալիցիայի մեջ կմտնեն Արցախի ժողովրդավարական կուսակցությունը և Հայ Յեղափոխական Դաշնակցությունը: Այս մասին, կարծես թե, նախնական պայմանավորվածություն կա, իսկ առաջիկայում կլինեն պաշտոնական հաստատումներ: Խորհրդարանական ընդդիմությունը կազմված կլինի Վիտալի Բալասանյանին առաջադրած «Արդարություն» կուսակցությունից և Սամվել Բաբայանի առաջնորդած «Միասնական Հայրենիքից»: Արայիկ Հարությունյանը հասկացրեց, որ «Արդարությունը» չի կարող կոալիցիայի մաս կազմել Բալասանյանի կողմից Հայաստանի իշխանության հասցեին հնչեցվող կոշտ քննադատության պատճառով, որը շատ դեպքերում անցնում է կոռեկտության սահմանները և վերածվում վիրավորանքի: Չնայած դրան, Բալասանյանի և Հարությունյանի հարաբերությունները բավական ջերմ են, և չի բացառվում, որ ընտրությունների երկրորդ փուլում Բալասանյանը հրապարակայնորեն սատարի Արայիկ Հարությունյանին: Բալասանյանը արդեն իսկ հրապարակել է սատարման քաղաքական և բարոյական հիմնավորումները՝ հայտարարելով որ Արայիկ Հարությունյանը և նրա եղբայրը ակտիվ մասնակցություն են ունեցել Արցախյան ազատամարտին:

Նախագահի մյուս թեկնածու Մասիս Մայիլյանի շուրջ ևս կարող է ձևավորվել կոալիցիա՝ խորհրդարանական ընտրություններին մասնակցած կուսակցությունների մասնակցությամբ: «Նոր Արցախ» և «Միասնական Հայրենիք» կուսակցություններից բացի, Մայիլյանի թեկնածությունը կարող են պաշտպանել նաև «Արցախի հեղափոխական կուսակցությունը», «Միացյալ Հայաստանը»: Մյուսները փորձելու են բանակցել ընտրությունների երկրորդ փուլ անցած թեկնածուների հետ՝ հետընտրական շրջանում ինչ-որ բան ստանալու ակնկալիքով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում