Friday, 29 03 2024
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
-
12:20
Հայաստանը ազատագրական պայքար է մղում, ոչ թե՝ վեկտոր փոխում
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով

Արցախյան ընտրազանգվածի հիմնական կողմնորոշումը պարզ է, անկախ նրանից՝ հօգուտ ում կոչ կանեն պարտված թեկնածուները

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղաքագետ Վահրամ Աթանեսյանը։

– Պարոն Աթանեսյան, Արցախում ապրիլի 14-ին սպասվում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը։ Համաճարակով պայմանավորված իրավիճակը հաշվի առնելով՝ կարծում եք հնարավո՞ր է քաղաքական ինչ-որ պայմանավորվածությունների արդյունքում խուսափել երկրորդ փուլից։

– Ես որքանով ծանոթ եմ օրենքին, նման կարգավորում չկա։ Քվեարկության երկրորդ փուլը պետք է տեղի ունենա, օրենքը չի նախատեսում, որ թեկնածուներից մեկը հօգուտ մյուսի հրաժարվի։ Գուցե կան իրավական կարգավորումներ, որոնցից ես տեղյակ չեմ, բայց կրկնում եմ՝ իմ իմանալով իրավական նման կարգավորում չկա։

– Երկրորդ փուլը վտանգներ պարունակո՞ւմ է։

– Ոչինչ բացառված չէ, եթե խոսքը կորոնավիրուսի տարածման վտանգի մասին է։ Բայց առ այս պահը Արցախի պատկան մարմինները՝ առողջապահության նախարարությունը, ինչպես նաև մյուս իրավասու մարմինները վստահեցնում են, որ վարակի գրանցված դեպք չկա։ Հուսանք, որ առհասարակ նման դեպք Արցախում չի լինի, վարակի աշխարհագրությունը չի մեծանա,  ու մեզ կհաջողվի հաղթահարել այն դժվար փորձությունը, որին ենթարկվում են աշխարհի բոլոր պետությունները։

– Քաղաքական իմաստով նման արդյունքը ինչքանո՞վ էր կանխատեսելի։

– Արդյունքները կարող էին բոլորովին այլ լինել, այսինքն՝ ընտրությունները կարող էին ավարտվել մեկ փուլով, ու Արայիկ Հարությունյանը համոզիչ հաղթանակ կտաներ, եթե նա քարոզչության վերջին չորս օրը չդադարեցներ հանդիպումներն ընտրողների հետ։ Այդ ասպետական քայլը, ցավոք, նրա մրցակիցների կողմից ըստ արժանվույն չգնահատվեց։ Այն դեպքում, երբ նա հանդիպումներ չէր անցկացնում, մրցակիցներն, ընդհակառակը, ավելի ընդգրկուն քարոզչություն իրականացրին։ Կան տեղեկություններ, որ այդ ընթացքում որոշակի ընտրախոստումներ են տվել, մարդկանց վրա ազդեցություն ունեցել, և արդյունքում ունենք այն, ինչ ունենք։ Բայց դա  բավականին բարձր ցուցանիշ է, որովհետև Արայիկ Հարությունյանը շուրջ 17.000 ձայնով  գերազանցում է իր մերձավոր մրցակցին՝ Մասիս Մայիլյանին։ Սա ինքնին ցույց է տալիս արցախյան ընտրազանգվածի հիմնական կողմնորոշումը։

– Իսկ հնարավոր համարո՞ւմ եք, որ երկրորդ փուլի ժամանակ պարտված թեկնածուներն իրենց աջակցությունը հայտնեն Մասիս Մայիլյանին, և նա հաղթի։

– Պետք է ելնենք տարրական վիճակագրությունից, թվերից։ Հիմա Մասիս Մայիլյանի օգտին քվեարկել է ընտրողների  24.6 տոկոսը, մյուս թեկնածուն՝ Վիտալի Բալասանյանը, ստացել է 14 տոկոս։ Այսինքն՝ երբ այդ թվերը գումարում ենք, ստանում ենք 40 տոկոս։ Այս պահին Արայիկ Հարությունյանն ունի 49.2 տոկոս։ Նույնիսկ այդ դեպքում Արայիկ Հարությունյանը մնում է առաջատար, մանավանդ, որ երկրորդ փուլում մասնակիցների կեսից ավելիի ձայն ստանալու խնդիր չկա, հաղթում է այն թեկնածուն, ով առավել շատ ձայն է ստանում։ Իսկ ինչո՞ւ ելնել այն վարկածից, որ բոլոր թեկնածուներն աջակցելու են Մասիս Մայիլյանին։ Կամ ինչո՞ւ ելնել այն տեսակետից, որ մյուս բոլոր թեկնածուների օգտին քվեարկած մարդիկ  ենթարկվելու են այդ թեկնածուի հրահանգներին ու շարք կանգնած գան քվեարկեն այս կամ այն թեկնածուի օգտին։ Ինչո՞ւ չմտածել, որ մարդիկ կատարել են իրենց քաղաքացիական պարտքը, քվեարկել  են այս կամ այն թեկնածուի օգտին և երկու շաբաթվա ընթացքում կարող են այս կամ այն թեկնածուի օգտին կողմնորոշվել։ Եթե համարենք, որ այդ կողմնորոշումները կիսվելու են, ապա այս դեպքում Արայիկ Հարությունյանի հաղթանակը երկրորդ փուլում կարելի է  կատարված փաստ համարել։

– Խորհրդարանում երկրորդ ուժը Սամվել Բաբայանի «Միասնական հայրենիքն» է. սա ինչի՞ վկայություն է՝ ըստ Ձեզ։ 

– Իսկ մի՞թե դա ողբերգություն է։ Ես այդպես չեմ գնահատում։ Նախ ասեմ, որ անկախ Սամվել Բաբայանի անձի նկատմամբ իմ մասնավոր կարծիքից ու վերաբերմունքից՝ ՊԲ նախկին հրամանատարը շատ գրագետ ու հաշվարկված քաղաքական քայլեր է կատարել վերջին մեկ տարվա ընթացքում։ Չմոռանանք, որ նա քաղաքական ընտրազանգված ու թիմ սկսել է  ձևավորել անցած տարվա ամռանը 40 օր տևած ստորագրահավաքի ընթացքում։ Դա քաղաքական թիմ ձևավորելու քարոզարշավ էր։ Այդ ստորագրահավաքին մասնակցել է Արցախի քաղաքացիներից 20 հազար մարդ։ Ու եթե նայում ենք արդյունքներին, «Միասնական հայրենիքն» այսօր մի փոքր ավելի քիչ ձայներ է ստացել, քան սահմանադրական փոփոխությունների ստորագրահավաքին մասնակցածների թիվն է։ Նաև պետք է ընդգծել, որ Սամվել Բաբայանին հաջողվել է ձևավորել հասարակության համար բավական ընդունելի թիմ։ Նայեք նրա կուսակցության համամասնական ցուցակը, այնտեղ ինտելեկտուալներ են, հասարակական գործիչներ, հայտնի լրագրողներ, կրթության բնագավառի գործիչներ։ Այդ մարդկանցից յուրաքանչյուրն ունեցել է իր համակիրները, իր շրջապատը, ու Սամվել Բաբայանը կարողացել է իր թիմին ճիշտ ուղղորդել։ Սամվել Բաբայանը քարոզարշավի ընթացքում շեշտադրեց ոչ թե վերադարձը դեպի իր անցյալի փառքը, այլ հասարակության մի  որոշակի խավին ուղղորդեց դեպի ապագա։ Բոլորը սպասում էին, որ ՊԲ հրամանատարը կփորձի քաղաքական դեժավյու կազմակերպել, շեշտը դնել իր անցյալի փառքի, մարտական ճանապարհի վրա, բայց անկախ նրա անձի նկատմամբ իմ վերաբերմունքից՝ պարտավոր եմ, որպես փորձագետ, արձանագրել իրողությունը՝ նա քաղաքական, քաղաքագիտական ճշգրիտ, պրագմատիկ  հաշվարկ կատարեց ու հասարակության որոշ խավի ուղղորդեց դեպի ապագայի իր տեսլականը։ Այդ հատվածի համար իր տեսլականը ընդունելի է, ու արդյունքն այն է, որ ապագա խորհրդարանում «Միասնական հայրենիքը» թվով երկրորդ ուժն է։ Արտառոց ոչինչ չկա, ամեն ինչ պայմանավորված է  այդ ուժի՝ իր մրցակիցներից շատերի հետ համեմատած բավականին կոռեկտ քարոզչությամբ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում