Saturday, 20 04 2024
Սպասվում են տեղումներ
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար

Ալիևը խոստովանել է՝ վիճակը լուրջ է

Ադրբեջանի նախագահ Ալիևը այդ երկրի էկոնոմիկայի նախարարի հետ հանդիպմանը խոստովանել է, որ նավթի համաշխարհային գնի կտրուկ անկումը կարող է լուրջ խնդիրներ առաջացնել Ադրբեջանի տնտեսության համար: Նա հանձնարարել է ուժեղացնել պայքարը ստվերի դեմ: Իհարկե, մի շարք օֆշորային միջազգային սկանդալների անփոփոխ հերոս Ալիևի շուրթերից ստվերի դեմ պայքարի մասին լսելը ծիծաղ կառաջացնի որևէ մեկի, այդ թվում՝ ադրբեջանական հանրության մոտ, բայց դա, իհարկե, նրանց խնդիրն է: Այն, որ Ադրբեջանի նախագահը հրապարակավ է խոստովանում նավթի գնանկման հետևանքով տնտեսության լուրջ հարվածի մասին, արդեն իսկ խոսում է, թե որքան լուրջ է իրավիճակն Ադրբեջանում, որ Ալիևը չի կարող կոծկել և չխոստովանել խնդիրները: Միաժամանակ, սակայն, խորքային խնդիրը հենց ստվերի դեմ պայքարն է, որի մասին խոսում է Ալիևը: Ինչ է դա նշանակում, այսպես ասած, ամբողջատիրական լեզվից թարգմանաբար: Դա նշանակում է, որ Ալիևը բարձրաձայնում է Ադրբեջանում իշխանության գինը կամ, այսպես ասած, փոփոխությունների գինը, և իշխող համակարգի համար այն վճարելու անհրաժեշտությունը:

Բանն այն է, որ նավթի գնանկումը և նավթադոլարների նվազումը Բաքվի համար սրում է այդ հարցը, հետևաբար նաև իշխող համակարգի կայունության հարցը: Իսկ քանի որ այդ համակարգն արդեն իսկ գտնվում է բավականին անկայուն, տրանսֆորմացիոն, ներկլանային պայքարի շրջանակում, առնվազն մոտ վերջին երեք-չորս տարիների ընթացքում, ապա նավթի գնանկումը և տնտեսական բարդությունը կարող է պարզապես առավել թեժացնել այդ պայքարը: Դրա արդյունքում Ադրբեջանում պաշտոնանկ են եղել դեռևս հայր Ալիևի շրջանից եկող ներքին քաղաքական, իշխանական խոշոր շնաձկներ՝ նախիջևանյան կլանից: Դրանց հեռացումը, անկասկած, Փաշաևների կլանի հաջողությունն է, որը Ադրբեջանի նախագահի պաշտոնում տեսնում է Մեհրիբան Ալիևային: Իլհամ Ալիևը ավելի ու ավելի քիչ ռեսուրս ունի այդ գործընթացին դիմադրելու համար: Նրա հույսը, թերևս, աշխարհաքաղաքական կոնյունկտուրան է, որը, սակայն, բոլորովին նպաստավոր չէ:

Ստվերի դեմ պայքարի մասին հայտարարությունը վկայում է, որ Ալիևը չի հանձնվելու և փորձելու է գրոհել: Կասկածից վեր է, որ պայքարը առաջին հերթին վերաբերելու է իշխող համակարգում ոչ յուրայիններին, այսինքն՝ Փաշաևների կլանի դիրքերին: Որքան կհաջողվի, պարզ չէ, սակայն ամբողջատիրական համակարգերում այդօրինակ գործընթացները, որքան էլ միտված են լինում կռությունը վերականգնելուն, այդուհանդերձ, ավելի քայքայում են համակարգերը: Դրա վկայությունն այն էր, ինչ Հայաստանի կառավարող համակարգում տեղի էր ունենում վերջին 10-12 տարիներին՝ այդ համակարգի համար վերջին: 2006-07 թվականից սկսած՝ Հայաստանում պայքար էր ներքին փոփոխությունների գինը վճարելու համար: Քանի որ Հայաստանը չուներ նավթ ու գազ, այստեղ համակարգի ռեսուրսները սկսեցին սպառվել ավելի վաղ, առաջ բերելով ներքին վերափոխման հրամայական կյանքը երկարաձգելու համար: Եվ, եթե Ադրբեջանում պայքարը Ալիևների և Փաշաևների կլանների միջև է հիմնականում, Հայաստանում պայքարը Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի միջև էր: Այդ պայքարը համակարգային վերափոխման միջոցով կառավարման համակարգի կյանքը երկարաձգելու գնի համար էր, որը ոչ ոք չէր ուզում վճարել, չունենալով բացարձակ իշխանության աներկբա երաշխիք:

Ի վերջո, հանգուցալուծումը եղավ թավշյա հեղափոխությունը: Ադրբեջանի համակարգը գնում է դեպի այդ իրավիճակ, այսինքն՝ կանգնած է դրան տանող ճանապարհին: Ալիևին կհաջողվի՞ խուսափել վատթարից: Բանն այն է, որ թավշյա հնարավորություն նա թերևս չունի, որովհետև, այդուհանդերձ, Հայաստանի և Ադրբեջանի համակարգերը և հանրության հետ հարաբերությունը ունեցել են էական տարբերություններ՝ տվյալ դեպքում հօգուտ Հայաստանի համակարգի: Հայաստանում, այդուհանդերձ, թավշյա հեղափոխությունը հնարավոր էր, որքան էլ հանրության համար անսպասելի: Ադրբեջանում իշխող վարչակարգը գործնականում բացառել է դրա հնարավորությունը, ըստ այդմ, միակ ելքը մնացել է իշխանության փոխանցումն Ալիևից Ալիևային: Ըստ երևույթին, Բաքվում մոտենում է դրա եզրափակիչ փուլը, և Ալիևը դրա համար է նաև կորոնավիրուսը օգտագործում ընդդիմությանը և հանրային բողոքի օջախերը ճնշելու համար: Որովհետև, անգամ Ալիևից Ալիևա անցումը Ադրբեջանի համար ունի ռիսկեր, ընդ որում՝ աշխարհաքաղաքական, քանի որ այս ընթացքում բավականին նկատելի է, որ գոնե առայժմ այդ անցումը դուր չի գալիս Անկարային:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում