Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ը հետաքրքրված է «Յուվենտուս»-ի պաշտպանով:
Այս մասին գրում է ESPN-ը: «Մանչեսթեր Յունայթեդ»-ը մտադիր է ձեռք բերել Նիդեռլանդների ազգային թիմի պաշտպան Մատեյս դե Լիխտին, ով նախորդ տարի միացել էր «Յուվենտուս»-ին:
«Մանչեսթեր Յունայթեդ»-ն անցած տարի ևս մտադիր էր գնել դե Լիխտին, սակայն հրաժարվել էր այդ մտքից, քանի որ, ըստ ակումբի, ֆուտբոլիստն ավելորդ քաշ ուներ:
«Յուվենտուս»-ի կազմում այս մրցաշրջանում դե Լիխտը մասնակցել է 20 խաղի, խփել երկու գնդակ: