Thursday, 25 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

«Յուվենտուսն» ու «Բարսելոնան» կարող են սնանկանալ. Ռոնալդուն՝ փրկության միջոց

Աշխարհում ահագնացող պանդեմիան լուրջ հետևանքներ կթողնի նաև սպորտի, մասնավորապես ֆուտբոլի վրա։ Ամենամասսայական մարզաձևը կկրի միլիարդավոր դոլարների վնաս, ինչը կստիպի վերանայել մինչ այս գործող քաղաքականությունն ու մոտեցումները։ Ըստ կանխատեսումների՝ պանդեմիայի ավարտից հետո հարյուրավոր ակումբներ կլուծարվեն, իսկ հազարավոր ֆուտբոլիստներ ուղղակի գործազուրկ կդառնան։ Վտանգը սպառնում է հատկապես միջին մակարդակի և համեստ ֆինանսական ռեսուրսներ ունեցող թիմերին, որոնց եկամուտները էապես նվազել են։

Եվրոպայում կորոնավիրուսի էպիկենտրոնը շարունակում է մնալ Իտալիան։ Վարակման դեպքեր արձանագրվել են իտալական մի շարք ֆուտբոլային ակումբներում։ Վարակված ֆուտբոլիստների թիվը օր օրի աճում է։ Կորոնավիրուսից չի հաջողվել խուսափել իտալական ամենատիտղոսակիր ակումբին՝ Թուրինի «Յուվենտուսին»։ Ըստ պաշտոնական տվյալների՝ այս թիմից կորոնավիրուսով են վարակվել պաշտպան Դանիելե Ռուգանին, կիսապաշտպան Բլեզ Մատյուիդին և հարձակվող Պաուլո Դիբալան։ Վերջինս արդեն ապաքինվել է։

Երեկ հայտնի դարձավ, որ «Յուվենտուսի» ղեկավարությունը համաձայնության է եկել թիմի ֆուտբոլիստների հետ աշխատավարձի նվազման շուրջ։ Պանդեմիայի հետևանքով ակումբը կանգնել է ֆինանսական լուրջ խնդիրների, նույնիսկ սնանկացման վտանգի առաջ։ Այժմ «Յուվենտուսը» դիտարկում է ճգնաժամը հաղթահարելու մի քանի տարբերակ։ Մասնավորապես, ակումբի ղեկավարները մտադիր են վաճառել թիմի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուի տրանսֆերը։ Եվրոպական մի շարք ֆուտբոլային ակումբներ արդեն իսկ հայտարարել են սնանկանալու, ինչպես նաև կադրային կրճատումների մասին։ Բնական է, որ ճգնաժամից չեն խուսափի նաև գրանդ ակումբները։

Բանն այն է, որ ֆուտբոլային ակումբները եկամտի զգալի մասը ծախսում են խաղացողների աշխատավարձի վրա։ Մրցաշրջանի դադարեցման հետևանքով ֆուտբոլիստները չեն աշխատում, և ակումբները զրկված են եկամտից։ Բացի «Յուվենտուսից», էլի մի քանի գրանդ ակումբներ հայտարարել են աշխատավարձի նվազեցման վերաբերյալ ֆուտբոլիստների հետ ձեռք բերված պայմանավորվածության մասին։ Իրավիճակն այնպիսին է, որ եթե նույն «Յուվենտուսի» կամ «Բարսելոնայի» ֆուտբոլիստները չհամաձայնեն աշխատավարձի 70 տոկոսով նվազմանը, ապա այս ակումբները ուղղակի կփոշիանան։ Ըստ մոտավոր հաշվարկի՝ կրճատման արդյունքում «Յուվենտուսին» հաջողվել է խնայել մոտ 90 միլիոն եվրո։ Սա որոշ չափով կերկարաձգի գոյատևումը, բայց…

Ակումբները դեռ հույս ունեն, որ դադարեցված մրցաշրջանը կվերսկսվի։ ՈՒԵՖԱ-ն իր հերթին հայտարարել է, որ եթե մինչև հունիսի վերջ չհաջողվի վերսկսել ներքին առաջնությունները, ապա դրանք վերջնականապես կչեղարկեն։ Այս դեպքում ակումբները ընդհանուր առմամբ կկրեն մոտ 4.5 միլիարդ եվրոյի վնաս, ինչը կհանգեցնի կոլապսի։ Մասնավորապես, եվրոպական ակումբները չեն ստանա հեռուստահեռարձակումներից գոյացած գումարները, որը եկամտի հիմնական աղբյուրներից է։

Վաճառելով Ռոնալդուին՝ «Յուվենտուսը» կստանա մոտ 70 միլիոն եվրո, ինչը ևս մի քանի ամիս կերկարաձգի գոյատևումը։ Չինաստանը, որը հաղթահարել է պանդեմիան, պատրաստ է ձեռք բերել եվրոպական ֆուտբոլի աստղերին։ Հավանականությունը մեծ է, որ մոտ ապագայում չինական թիմերը կհամալրվեն հարյուրավոր հայտնի ֆուտբոլիստներով։

Ինչևէ, կորոնավիրուսով վարակված ֆուտբոլիստների քանակով այս պահին առաջատարներն են հենց Իտալիան և Իսպանիան։ «Սամպդորիայի» միանգամից 8 ֆուտբոլիստների մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս։ Նրանք են՝ Էդգար Բարետոն Մանոլո Գաբիադինին, Ալբին Էկդալը, Օմար Կոլին, Մորտեն Տորսբին, Անտոնիո Լա Գուինան, Ֆաբիո Դեպաոլին և Բարտոշ Բերեշինսկին։ Իտալիայում այս հաշվարկում երկրորդ հորիզոնականում «Յուվենտուսն» էր, սակայն ցավալի այս ցուցանիշով թուրինյան թիմին հավասարվեց մեկ այլ հեղինակավոր ակումբ՝ «Ֆիորենտինան»։ Վերջինիս կազմից վարակված են Դուշան Վլախովիչը, Հերման Պեսելյան և Պատրիկ Կուտրոնեն։ Վարակված են նաև «Միլանի» երիտասարդ ֆուտբոլիստ Դանիել Մալդինին և նրա հայրը՝ լեգենդար պաշտպան Պաուլո Մալդինին։ Կորոնավիրուս էր հայտնաբերվել նաև «Վերոնայի» ներկայացուցիչ Մաթիա Դականիի և «Ատլանտայի» խաղացող Մարկո Սպորտելիոյի մոտ։

Իսպանիայում վերջին օրերին վարակվածների թվի կտրուկ աճ է գրանցվել։ Մասնավորապես, համաճարակի էպիկենտրոնում է հայտնվել «Վալենսիա» ակումբը։ Այս թիմից վարակված են Էսեկիել Գարայը, Էլյակիմ Մանգալան, Խոսե Գարայը և ևս 7 ֆուտբոլիստներ, որոնց անունները չեն հրապարակվում։ Կորոնավիրուսով վարակված են նաև «Էսպանյոլ» ակումբի երկու ֆուտբոլիստներ։ Իտալիայի և Իսպանիայի ավելի ցածր դիվիզիոնների ակումբներում հանդես եկող վարակված ֆուտբոլիստների թիվը գերազանցում է 500-ը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում