Կան կորոնավիրուսի տարածման նաեւ նոր օջախներ. այսօր կորոնավիրուսով վարակվածություն հաստատվել է բեռնատարի վարորդի, ինքնաթիռով վերադարձող մեր քաղաքացիների մոտ: «Դրանք հիմնականում հայտնաբերվել են սահմանային անցակետերում եւ այնտեղից անմիջապես տեղափոխվել են հիվանանոցներ եւ այլ մեկուսացման վայրեր»,- այսօր հրավիրված ասուլիսում նշել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
Նրանց շփման շրջանակը թեպետ հիմա պարզվում է, բայց, ըստ նախարարի, այնքան էլ լայն չէ․ «Սակայն հաշվի առնելով այս թվերը՝ պետք է ավելի քան զգոն լինենք դրա տարածումը կանխարգելելու համար: Պետք չէ խուճապի մատնվել, սակայն հիգիենայի, շփման խորհուրդ տրվող միջոցառումները պետք է անել»: