«Դասեր քաղելու ի՞նչ կա: Մարտական գործողություններից յուրաքանչյուրն ունի իր սպեցիֆիկ բնույթը, և եթե մենք պատրաստ չլինեինք, չէինք հաղթի: Ապրիլյան պատերազմի ժամանակ մեր զինվորը հաղթել է ոչ միայն Ադրբեջանի ամբողջ երկրին, այլև այն բոլոր սադրանքներին, որ պլանավորվել և իրագործվել էին»,- «Առաջին լրատվական»-ին փոխանցեց Ղարաբաղյան պատերազմի վետերանների միության նախագահ Գրիգոր Գրիգորյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ դասեր են քաղվել ապրիլյան պատերազմից:
Նրա խոսքով՝ մեր զինվորը միշտ է պատրաստ. «Էն ժամանակ՝ մի քիչ քիչ, հիմա՝ ավելի շատ, սպառազինությամբ ավելի համալրված»:
Խոսելով ապրիլյան պատերազմի ժամանակ եղած բացթողումների մասին՝ Գրիգոր Գրիգորյանը նկատեց. «Չի կարող լինել մի կառույց, որտեղ չլինեն թերություններ, անթերի ոչինչ չի կարող լինել: Բանակում էլ կան թերություններ. եթե դուք մեկը գիտեք, մենք տասը գիտենք, բայց դա չի նշանակում, որ մենք պետք է այդ տասը բարձրաձայնենք: Չի կարելի ամբողջ օրը լրատվամիջոցներով բանակին քննարկել ու քննադատել և մեր աշխարհի բացերը դնել աշխարհի դեմը»:
Մանրամասն՝ տեսանյութում: