Thursday, 18 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Արցախը դառնալու է այն պլացդարմը, որտեղից արդեն Երևանի դեմ Ստեփանակերտը առանձին գործելու է

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը:

– Պարոն Պապյան, նախօրեին Արցախում կայացած նախագահական և խորհրդարանական ընտրություններն ինչպե՞ս եք գնահատում, երբ թեկնածուներից ոչ մեկը չստացավ 50 տոկոսից ավելի ձայն, և ապրիլի 14-ին պետք է տեղի ունենա քվեարկության երկրորդ փուլ:

– Եթե դիտարկում ենք նախագահական ընտրությունների արդյունքները, սա ամենավատ տարբերակն էր, որովհետև երկրորդ փուլում ժողովուրդը երկրորդ անգամ պետք է գնա փորձության, և երկրորդ ալիքով այդ վիրուսը տարածվի։ Ես վստահ եմ, որ մինչև ամսի 14-ն արդեն երեկ կատարված քվեարկության հետևանքով կլինեն բազմաթիվ վիրուսակիրներ, որոնց մի մասը ապրիլի 14-ին, գնալով ընտրատեղամաս (շատերի մոտ դա մինչ այդ բացահայտված չի լինի), էլի կվարակի։ Հետևաբար չարյաց փոքրագույնն էր մի ընտրությամբ ավարտելը։

Ինչ վերաբերում է Արայիկ Հարությունյանի հաղթանակին, ինձ համար դա անընդունելի տարբերակ է, որովհետև հստակորեն նշանակում է նույնը, ինչպես մեզ մոտ կլիներ նախկինների հաղթանակը։ Ի վերջո, նա եղել է այն համակարգի վարչապետը, որն այսօր բոլորն են դատապարտում՝ լինի կոռուպցիա, թե գանձագողություն: Ի վերջո, Արայիկ Հարությունյանն Արցախի թիվ մեկ օլիգարխն է։ Եվ նա կարողացավ դրա շնորհիվ հաղթել՝ օգտագործելով հսկայական ֆինանսական և վարչական ռեսուրսներ։ Թեկուզև ինքն այս պահին պաշտոնյա չէ, բայց ի վերջո, այս տեղական համայնքների ղեկավարներն իր ժամանակ են նշանակվել։ Սա իրողություն է։ Վստահաբար Արցախը դառնալու է այն պլացդարմը, որտեղից արդեն Երևանի դեմ Ստեփանակերտը առանձին գործելու է՝ հենվելով տարբեր ուժերի վրա։

– Այսինքն՝ ճիշտն այս ընտրությունները չիրականացնե՞լն էր։

– Այո՛, ես այդ մասին նախկինում էլ ասել եմ։ Մեզ մոտ հեղափոխություն եղավ, տեղի ունեցան ընտրություններ, բայց  երկու տարի հետաձգվեցին Արցախի ընտրությունները, և հասկանալի չէր՝ ինչու դա արվեց, այն ժամանակ ավելի արդար և ճիշտ կլիներ, որ Հայաստանի հետ միասին 2018-ի դեկտեմբերին արվեր, իսկ այս դեպքում թող ևս մի վեց ամիս հետաձգվեր, ի՞նչ էր դրանից փոխվելու։ Շատ երկրներ են դրան գնում, և ի վերջո՝ սա բացառիկ իրավիճակ է, բոլորը նշում են, որ սա վերջին հարյուր տարվա մեջ ամենամեծ համամարդկային փորձությունն է, և մենք չգիտենք՝ այդ ընտրությունը քանի մարդկային կյանք է արժենալու, իսկ այն, որ հիվանդանալու են՝ հաստատ է։ Ու Աստված պետք է կանչենք, որ այդ հիվանդացողների մեջ ծանր դեպքեր և մահացություններ քիչ լինեն։

– Պարոն Պապյան, տարակուսելի չէ՞ր, որ երեկ արդյունքները ինչ-որ կետից կիսատ թողեցին։

– Տարօրինակ բան կար դրա մեջ, որովհետև ես որքան հետևում էի, ժամը 12-ին արդեն մեծ մասը՝ քվեների 75 տոկոսը հաշվարկված էր, և կարելի էր արագ վերջացնել, բայց ձգվեց մինչև վերջին րոպեն, և այսօր ինչպես հայտարարվեց, դրա վերջնաժամկետը ժամը երկուսն էր և երկուսից տասնհինգ պակաս հայտարարվեց։ Իհարկե, ակնհայտ էր, որ բազմաթիվ խախտումներ են եղել, և դա մենք տեսանք օնլայն, բայց ես վստահ եմ, որ ընդհանուր ձևակերպումն այն կլինի, որ, այո՛, եղել են խախտումներ, բայց դրանք էապես չեն ազդել ընտրությունների ելքի վրա։

– Անորոշ փո՞ւլ են մտնում ընտրություններն Արցախում՝ հաշվի առնելով կորոնավիրուսի հնարավոր տարածումն այնտեղ։ Ի՞նչ զարգացումներ կլինեն։

– Ինձ ամենաշատն այս պահին այդ հիվանդությունն է հուզում, որովհետև ակնհայտ էր, որ նաև զինվորականներ են մասնակցել քվեարկություններին, և այն դիմակները, որ տեսանք, անպետք բաներ են։ Այն, ինչ իրենք կապել էին, տնայնագործական կարած դիմակներ էին, որոնք ոչ մի բանի չեն օգնում, դա ինքնախաբեություն էր սա անցկացնելու համար։ Ես հասկանում եմ, որ ներդրում էին արել, չէին ուզում հետաձգել, հիմա արագացված ձևով պետք է այդ ներդրումները հետ բերեն, բայց կրկնում եմ, որ սա ամենավատ տարբերակը եղավ, որովհետև նույն վտանգի միջով ժողովուրդը պետք է երկրորդ անգամ անցնի։ Արցախի մարզը մի քանի մարդկանց շահադիտական, պաշտոնի ձգտման պատճառով բոլորիս է վտանգի տակ դնում։ Այսինքն՝ մենք աշխարհից մեզ կտրում ենք, հսկայական կորուստներ ենք ունենում, որպեսզի հիվանդությունն այստեղ վերահսկվի, մարդիկ հսկայական անհարմարությունների մեջ են, մետրոն, տրանսպորտը չեն աշխատում, իսկ այնտեղ ընտրություններ են անցկացնում, որը կենսական չէր, կարելի էր ավելի հետո անել, հիմա էլ երկրորդ անգամ ժողովրդին տանեն փորձության, այն էլ այնտեղ, որտեղ  բանակի հետ կապ ունի բնակչության գրեթե 80 տոկոսը։

– Կանխատեսելի՞ ելքով երկրորդ փուլի ընտրություններ են սպասվում։

– Ինձ թվում է՝ կհաղթի Արայիկ Հարությունյանը՝ հաշվի առնելով, որ իր կուսակցությունը՝ «Ազատ հայրենիքը», մոտավորապես 16 մանդատ կունենա խորհրդարանում, իսկ Մասիս Մայիլյանի կուսակցությունը չկա խորհրդարանում, սա նշանակում է, որ տեղերում շատ ավելի ուժեղ են «Ազատ հայրենիքի» կառույցները, և դա էլ օգտագործվելու է։ Եվ ամենայն հավանականությամբ երրորդ տեղը գրաված Վիտալի Բալասանյանի ձայները գնալու են Արայիկ Հարությունյանին, Դաշնակցությանը ևս, հաշվի առնելով ընտրապայքարում հնչեցրած Դավիթ Իշխանյանի այն միտքը, որը մոտավորապես այսպես էր՝ բա մեզ ինչ եք տալու, ինչ-որ տեղեր կտա, կհաղթի Արայիկ Հարությունյանը՝ թիվ մեկ օլիգարխն Արցախում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում