Մարտի 31-ից ապրիլի 1-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 5 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես`
Լոռու մարզի Ալավերդի քաղաքում՝ մոտ 800 քմ,
Տավուշի մարզի Բերդ քաղաքում՝ մոտ 1500 քմ և 1 հա, Չինարի գյուղում՝ մոտ 2500 քմ, 1500 քմ,
Նուբարաշեն-Բարձրաշեն ավտոճանապարհին՝ 800 քմ:
Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել: