Թերթը տեղեկացնում է, որ հայ-ադրբեջանական սահմանին հակառակորդը վերջերս ագրեսիա է կազմակերպել.
«Առանց որևէ արգելքի՝ Ստամբեգլու դիրքից թշնամին 300 մետրով առաջ է տվել սահմանը՝ «Վառված պոստ»-ի երկայնքով և մոտեցել Բարեկամավան գյուղին: Սա մարզի ամենավտանգավոր հատվածն է: Գյուղի դիմաց մոտ 4 կմ սահման կա, իսկ դիրքերից 600 մետր հեռավորությունը այժմ կրճատվել է: Եվ այժմ, առանց այն էլ չափազանց մոտ սահմանային գիծը երեք հարյուր մետրով առաջ մղելը, գյուղացիների համար մեծ անհանգստության պատճառ է»,- գրում է թերթը և հավելում.
«Տավուշի մարզպետարանում տեղյակ չէին, որ ադրբեջանցիներն առաջ են եկել, պաշտպանության նախարարությունում հերքեցին տեղեկությունը՝ ասելով, թե պարզապես կրակոցները շատացել են, և գյուղացիներին թվացել է, թե առաջ են գալիս: Այնինչ, գյուղացիները պնդում են, որ ադրբեջանցիները առաջ են եկել, այլևս անհնար է դարձել հողագործությամբ զբաղվելը, և պահանջում են իրենք իրենց հանգստացնելու փոխարեն մտածել թշնամուն հետ շպրտելու մասին»:
«Սա, կարծում ենք, ռազմական ագրեսիա է Հայաստանի նկատմամբ, որը կոնկրետ դիրքորոշում և գործողություն է պահանջում»,- գրում է «Երկիր»ը: