Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

ՓՄՁ ոլորտն ինքնակազմակերպվում է․ պետք է դիմակայել կորոնավիրուսի համաճարակին

Կորոնավիրուսի համավարակի հետ կապված ՀՀ տնտեսական զարգացումը կարծես թե կանգ է առել: Տնտեսության գրեթե բոլոր ճյուղերը պարալիզացվել են: Համավարակի հաղթահարումից հետո ևս դժվար ժամանակաշրջան է սպասվում: Հատկապես փոքր և միջին ձեռնարկատիրությամբ զբաղվող բիզնեսի ներկայացուցիչների համար խնդիրներն ավելի զգալի ու առարկայական կլինեն: Կանխատեսումները, այս առնչությամբ, լավատեսական չեն:

ՓՄՁ ոլորտի ներկայացուցիչները այս օրերին սկսել են ինքնակազմակերպվել և տարբեր սեմինարների, քննարկումների միջոցով միմյանց օգնել հաղթահարել այս իրավիճակը: «Կասեցում» քաղաքացիական շարժման համակարգող, գործարար Սամսոն Գրիգորյանը ապրիլի 3-ին նախատեսում է հեռավար սեմինար կազմակերպել ՓՄՁ ոլորտի ներկայացուցիչների համար: Հիմնական թեման է արտակարգ դրության ազդեցությունը ՓՄՁ-ի վրա, ինչ դժվարություններ և ինչ խնդիրներ կհաղթահարի բիզնես ոլորտը, և կառավարության ընդունած վերջին որոշումների դրական և բացասական կողմերը:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Սամսոն Գրիգորյանը պնդեց՝ ամբողջ աշխարհում ՓՄՁ ոլորտն այս պանդեմիայի պատճառով ունենալու է լուրջ խնդիրներ:

«Վաճառքների կանգնեցում, դրանից հետո կլինի վաճառքների պակաս: Շատ ուժեղ կտուժեն զբոսաշրջության հետ կապված բիզնեսները, հանրային սննդի կետերը, հյուրանոցները և այլն: Ամեն դեպքում նույնիսկ խանութները տուժելու են: Անհնար է, որ որևէ մեկը չտուժի այս իրավիճակից: Օրինակ` ներկա պահին Հայաստանի օրինակով ասեմ, երբ խանութները, բիզնեսները փակված են, մարդիկ արդեն վատնում են շրջանառու միջոցները, եթե, իհարկե, դրանք դեռ մնացել են: Դրանք այն գումարներն են, որոնցով նրանք վաղը-մյուս օրը գնելու էին շրջանառու ապրանքներ»,- ասաց Գրիգորյանը: Նրա խոսքերով՝ այս օրերին ոլորտի բիզնես ներկայացուցիչների մոտ կուտակվում են տեղի վարձավճարների գումարները, վարկերի գումարները, աշխատավարձերը. «Սա չի կարող բացասական չանդրադառնալ բիզնեսի վրա: Դրանից փրկություն չունի աշխարհի ոչ մի երկրի բիզնես»:

Կանխատեսումներ անելու հարցում Գրիգորյանը չի շտապում: «Հիմա ոչ ոք չի կարող առողջ կանխատեսումներ տալ, որովհետև երբեք չես կարող ասել՝ որքան սա կտևի, դրանից հետո քանի ամիս կամ տարի է հարկավոր վերականգնման համար: Չկա աշխարհում որևէ կառավարություն, որը կկարողանա ամբողջությամբ փոխհատուցել բոլոր կորուստները, վաճառքներից եկած եկամուտները: Դա անհնար է: Ոչ մի երկրի բյուջե չի հերիքի դրան: Ես անգամ ՀՀ կառավարությունից ավելի քչին էի սպասում, բայց տեսնում եմ, որ ուժերի ներածին չափով օգնում է: Ավելին են անում, քան մենք սպասում էինք: Օրինակ՝ ԱՄՆ-ն 1250 դոլար է տրամադրելու յուրաքանչյուր չափահաս քաղաքացու, բայց այնտեղ չափահաս քաղաքացու միջին եկամուտը մոտավորապես 4 հազար դոլար է կազմում»,- մանրամասնեց մեր զրուցակիցը:

Խոսելով ապրիլի երեքին տեղի ունենալիք սեմինարի մասին, Գրիգորյանը նշեց, որ այն ավելի շատ նախազգուշական բնույթ է կրում, որպեսզի մարդկանց նախապատրաստեն, որ ծախսերի առումով ավելի զգուշավոր լինեն:

«Նրանք ծախսերի մեջ ավելի զգուշավոր լինեն, կառուցողական դասավորեն իրենց ապագա անելիքները, տնտեսեն գումարները: Պետք է ամեն ինչ անել, որ այս ամենից հետո գոնե չկորցնեն իրենց բիզնեսը: Շատերը կլինեն, որոնք այդ հաշվարկները չեն անի, հավելյալ ծախսեր կանեն: Պետք է բիզնեսն ամեն կերպ փորձի ծախսերը մինիմալի բերի, որպեսզի մնա գոնե լողացող կարգավիճակում»,- իր խոսքը եզրափակեց «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ՀԿ փոխնախագահ, գործարար Սամսոն Գրիգորյանը:

Լուսանկարը՝ panorama.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում