Thursday, 25 04 2024
Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավթամթերքով լի երեք ցիստեռն
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ
Չկա արդարություն՝ չկա խաղաղություն. որքան հրաժարվենք մեր իրավունքներից, այնքան ավելի կնեղեն մեզ
16:09
Վարշավան պատրաստ է օգնել Կիևին՝ վերադարձնել Լեհաստանում գտնվող ուկրաինացիներին
Ցեղասպանությունը մեզ ուժ պետք է տա
15:50
ԵՄ-ում արգելվել են 10.000 եվրոյից ավել կանխիկ գործարքները
Ոստիկանները բերման ենթարկեցին քաղաքացուն
15:40
ԱՄՆ-ն հետ է մղել Եմենի հութիների գրոհներն Ադենի ծոցում գտնվող նավերի վրա
15:34
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
ՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Զախարովան մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները
15:20
Բլինքենը ժամանել է Պեկին
ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային հուշարձանների պահպանության հարցը դարձնել երկկողմ բանակցությունների առարկա
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին
Ովքե՞ր են գլխավորում խոշոր հարկատուների ցուցակը
Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի Արևմտյան ուղղության հարցերով նորանշանակ տեղակալ-քարտուղարի հետ
Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի
Իրանը զգուշացնում է Ադրբեջանին
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը որևէ մեկի կողմից դեռ չի չեղարկվել. Զախարովա
Կրիպտոարժույթի հարցը պիտի լուծենք. բան չանելուց ավելի մեծ ռիսկ գոյություն չունի
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են

«Գազպրոմ»-ի ցինիկ պատասխանը Հայաստանին

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը գազի գնի թանկացման հայտ է ներկայացրել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին, որով նախատեսվում է գազի գնի թանկացում ներքին սպառողի համար: Այս տեղեկությունը ընդամենը մի քանի շաբաթ առաջ շատ սովորական էր, թեև, իհարկե, դարձյալ ոչ հաճելի, ինչպես ցանկացած թանկացման մասին տեղեկություն: Բայց, իհարկե, Հայաստանում բոլորը գիտեին, որ սպասվում էր այդպիսի հայտ, քանի որ դրա մասին դեռևս ամիսներ առաջ հայտարարել էր հենց ՀԾԿՀ նախագահը: Միաժամանակ, նա իհարկե հայտարարել էր, որ հայտը դեռ չի նշանակում թանկացում, քանի որ դեռ ընթանում է հայ-ռուսական բանակցություն գազի գնի վերաբերյալ, և դեռ ՀԾԿՀ-ն պետք է քննի հայտն ու պարզի, թե որքանով է այն հիմնավոր ու փաստարկված: Իսկ դրա համար հանձնաժողովն ունի 90 օր ժամանակ: Միաժամանակ հայտարարվեց նաև, որ հայ-ռուսական պայմանավորվածություն կա 2020 թվականին գազի գինը չթանկացնելու մասին: Ամիսների կամ շաբաթների այդ իրավիճակը այժմ արդեն բոլորովին այլ է:

Ներկայումս կա կորոնավիրուս, համաշխարհային ճգնաժամ, տնտեսական խնդիրներ, միաժամանակ նավթի շուկայում մեծ գնանկում, ու նաև գազի գինը սահմանին նվազեցնելու վերաբերյալ բանակցության առաջարկ «Գազպրոմ»-ին, որ ներկայացրել է Հայաստանի կառավարությունը, և ինչի մասին հայտնի դարձավ նախօրեին: Ահա, այս բացարձակապես նոր կոնյունկտուրայի պայմաններում արդեն շաբաթներ կամ ամիսներ առաջ սովորական տեղեկությունը՝ թանկացման «Գազպրոմ Արմենիա»-ի հայտի մասին, արդեն դառնում է ոչ սովորական: Եվ ոչ միայն ոչ սովորական, այլ ընդհուպ ցինիզմին առնչվող՝ հատկապես գազի գինն իջեցնելու մասին Հայաստանի նամակի ֆոնին: «Գազպրոմ Արմենիա»-ի հայտը այդ ֆոնին ստացվում է «Գազպրոմ»-ի ցինիկ պատասխան Հայաստանի առաջարկին, եթե անգամ խոսքը ո՛չ ուղղակի, ո՛չ ֆորմալ պատասխանի մասին է:

Բանն այն է, որ 100 տոկոսով ռուսական «Գազպրոմ»-ին պատկանող «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը հազիվ թե իրազեկ չլիներ, որ Հայաստանը ներկայացրել է այդպիսի առաջարկ: Ավելին, «Գազպրոմ Արմենիա»-ն հազիվ թե ընդհանրապես իրազեկ չլիներ կորոնավիրուսի ճգնաժամի, դրա տնտեսական հետևանքի, Հայաստանում սոցիալական լարման լուրջ խնդիրների, մթնոլորտի մասին: Մթնոլորտ, որտեղ ոչ միայն թանկացումներից խոսելն է անպատեհ ու անպարկեշտ թվում, այլ հակառակը՝ սոցիալական աջակցությունից չխոսելը: Ահա այդ պայմաններում, «Գազպրոմ Արմենիա»-ն հայտ է ուղարկում գազի գնի թանկացման համար, ու եթե անգամ այդ հայտի ներկայացումը, այսպես ասած, տեխնիկական քայլ է, այդուհանդերձ, դա բնորոշում է այդ կազմակերպության վերաբերմունքը Հայաստանի Հանրապետության և Հայաստանի քաղաքացիների հանդեպ, հանրապետության ու քաղաքացիների լայն խնդիրների և ընդհանրապես սոցիալ տնտեսական միջավայրի հանդեպ: Բարդ է ասել՝ «Գազպրոմ Արմենիա»-ն առկա իրավիճակում հայտն ուղարկելիս խորհրդակցե՞լ է այսպես ասած՝ մայր կազմակերպության՝ «Գազպրոմ»-ի ռուսաստանյան ղեկավարներից որևէ մեկի հետ, թե՞ ոչ, բայց այն, որ ցինիզմի համար պատասխնատվությունն ընկնում է նրանց վրա ևս, թերևս, անկասկած է:

Ի վերջո, «Գազպրոմ Արմենիա»-ի ղեկավարության վերաբերմունքը Հայաստանի և նրա ղեկավարության հանդեպ ձևավորվել է «Գազպրոմ»-ի վերաբերմունքով: Վերջինս էլ իհարկե ձևավորվել է Հայաստանի կառավարիչների, նախորդ կառավարման համակարգի կեցվածքի հիմքով, որում Հայաստանի ինքնիշխանությունն ու պետական արժանապատվությունը հաճախ ստորադասվել է զուտ իշխանական խնդիրներին, այդ թվում՝ «Գազպրոմ»-ի հետ հարաբերությունում: Ըստ այդմ, անկասկած է, որ փոփոխությունը՝ գնի փոփոխությունը, պետք է սկսել այդտեղից՝ Հայաստանի ու Հայաստանի քաղաքացու ինքնիշխանության ու արժանապատվության արժեքի փոփոխությունից, որը կստիպի «Գազպրոմ»-ին, ինչպես ընդհանրապես որևէ այլ պետության կամ տրանսազգային խոշոր կորպորացիայի, նախ վերանայել վերաբերմունքը Հայաստանի հանդեպ, և հետո ըստ այդմ դիտարկել Հայաստանի առաջարկները:

Առայժմ «Գազպրոմ Արմենիա»-ի հայտը վկայում է, որ ռուսական կողմը, համենայնդեպս, լուրջ առարկություններ է ներկայացնելու գազի սահմանային գնի նվազման Հայաստանի առաջարկին: Դժվարին գործընթացի ինչ գործիքակազմ ու խաղաքարտեր է ապահովել Հայաստանն իր համար: Հատկանշական է, որ Հայաստանը նախօրեին հարցը քննարկել է Բելառուսի նախագահի հետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցում: Այդ հարցում Բելառուսը այժմ Հայաստանի պոտենցիալ դաշնակիցն է, թեև այս դեպքում էլ կոնկրետ հարցում պետք է ընկերություն անել Լուկաշենկոյի հետ, սակայն առանց, այսպես ասած, փայտը ձեռքից գցելու:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում