Thursday, 25 04 2024
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով

Հայաստանում որոշակի սոցիալական լարվածություն կառաջանա գործազրկության մակարդակի անխուսափելի բարձրացմամբ․ տնտեսագետ

Կորոնավիրուսի տնտեսական հետևանքները չեզոքացնելու նպատակով ՀՀ կառավարությունը ձեռնարկում է համապատասխան միջոցառումներ տնտեսության տարբեր ոլորտների վերաբերյալ, սկսած գյուղատնտեսությունից վերջացրած վարկային ու հարկային արտոնություններով։ ՀՀ կառավարության քայլերի, դրանց արդյունավետության, կորոնավիրուսի համաճարակից հետո տնտեսության հնարավոր վնասների չափի ու տնտեսական ճգնաժամի մասին «Առաջին լրատվական»-ը զրուցել է տնտեսագետ, տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գագիկ Վարդանյանի հետ։

– Պարոն Վարդանյան, կորոնավիրուսային համաճարակի այս պայմաններում ՀՀ տնտեսությունը չի կարող զերծ մնալ վնասներից: Դուք՝ որպես տնտեսագետ, ի՞նչ կանխատեսումներ կարող եք կատարել:

– Համաշխարհային տնտեսության ներկայիս անկումը նշանակալիորեն տարբեր­վում է, օրինակ, 2008 թ. ճգնաժամից, որի ազդեցությունը Հայաստանում դրսևորվեց 2009 թվականին՝ 14.1% ՀՆԱ-ի նվազումով: Ներկայիս տնտեսական անկումը հնա­րավոր է, որ վերաճի համաշխարհային տնտեսական ճգնաժամի: Տնտե­սա­կան անկումները հաճախ տեղի են ունենում աստիճանաբար, այլ ոչ թե անակնկալ, ինչը կառավարություններին և գործարար հատվածի առաջ­նորդ­ներին տալիս է որոշակի ժամանակ աճի վերա­կանգնմանը հարմարվելու հա­մար: Կորոնավիրուսի համավարակը (դրանով պայմանավորված՝ սոցիալական հեռա­վորության պահպանման անհրաժեշտության առաջացումը), սակայն, ստիպեց դա­դարեցնել տնտեսական գործունեությունը, նախ Չինաստանում, ապա Եվրոպայում և ԱՄՆ-ում (որոնց ընդհա­նուր բաժնեմասը 2019 թ. կազմել է աշխարհի ՀՆԱ-ի 55%-ից ավելին), խափանեց ապրանքների առաքման հսկայական համաշխարհային շղթան:

Հայաստանում նույնպես ձեռնարկվեցին համապատասխան քայլեր. արգելվեց տնտեսական գործունեության որոշ տեսակներով զբաղվելը: Այսպիսով, Հայաստանի, ինչպես որ ցանկացած այլ երկրի, տնտեսության վրա ազդեցությունը երկակի է. ներքին տնտեսական ակտիվության անկում և արտաքին գործոնների ազդեցություն:

Կանխատեսումների առումով հարկ է նկատել, որ դրանց շուրջ մեծ է անորոշութ­յան գոտին: Ակնհայտ է, որ տնտեսական անկումն անխուսափելի է: Որքան էլ որ լինի տնտեսական անկումը, այն կլինի կարճատև, ինչի մասին հայտնել է ամե­րիկ­յան խոշո­րագույն ներդրումային բանկերից մեկը՝ Bank of America-ն, իսկ օրերս՝ նաև ՀՀ էկոնո­միկայի նախարարը: Այդ կանխատեսումները կամ գնահատումները կիրա­կա­նան, եթե մնացած աշխարհում 2-3 ամսում հաղթահարվի համավարակը, քանի որ միայն Չինաստանում արտադրությունների վերականգնումը չի կարող լրացնել առաքում­ների համաշխարհային շղթաներին հասցված վնասը:

Մենք շահած դուրս կգա՞նք այս իրավիճակից, գոնե տնտեսական ճգնաժամի մեջ չհայտնվելով, թե՞ կհայտնվենք խոր տնտե­սական ճգնաժամի մեջ:

– Ոչ մի երկիր շահած չի կարող դուրս գալ ստեղծված իրավիճակից: Եթե ոչ ճգնաժամ, ապա նշանակալի անկում կլինի 2-րդ, 3-րդ եռամսյակներում, իսկ 4-րդում որոշակի աճ կարող է գրանցվել: Չնայած դրան, տարվա կտրվածքով պետք է սպասել 4-5 %-ի անկում: Տնտեսական անկումները հաղթահարելի են, անդառնալի են մարդ­կային կորուստները:

ՀՀ կառավարությունը հաստատել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների հակազդման միջոցառումները: Որքանո՞վ են դրանք հիմնավորված, ինչպե՞ս կգնահատեք քայլերի արդյունավետությունը: Դրանք բավարա՞ր են արդյոք տնտեսությունը ճգնաժամից զերծ պահելու համար:

– Մարտի 26-ին ՀՀ կառավարությունը հաստատել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների հակազդման միջոցառումները, որոնցով նախատեսվում է կիրառել ըն­դարձակ գործիքակազմ՝ սկսած տնտեսավարողների մոտ կանխատես­վող ընթացիկ իրացվելիության հետ կապված ռիսկերի մեղմումից, աշխատատեղերի պահպանումից մինչև նպատակային վարկերի համաֆինանսավորում՝ տոկոսադրույքի սուբսիդավորման ձևով: Հատկանշական է, որ առանձնահատուկ ուշադրության է արժանացել փորք և միջին ձեռնարկատիրական (ՓՄՁ) ոլորտը, և թիրախավորվել են հավանական խոցելի ոլորտները: Ձեռնարկված քայլերը միանգամայն հիմնավորված ու տրամաբանական են: Ինչ վերաբերում է դրանց արդյունավետությանը, ապա ժամանակը ցույց կտա: Շատ բան կախված կլինի նաև տնտեսավարող սուբյեկտներից: Կառավարությունը չի կարող ամբողջ բեռը վերցնել իր վրա: Մասնավոր հատված պետք է դրսևորի ինքնակազմակերպ­վա­ծութ­յան և սոցիալական պատասխանատվության աննախադեպ բարձր մակարդակ: Այդ տեսակետից կարող է օգտակար լինել միջազգային փորձը: Այսպես, օրի­նակ, աշխարհի խոշորագույն հյուրանոցային ընկերության՝ Marriott-ի ղեկավար Արնի Սորենսոնը հայտարարել է. «2020 թ. ես աշխատավարձ չեմ ստանա, իսկ գործադիր թիմը կստանա 50%-ով պակաս աշխատավարձ»: Walmart-ը կորոնավիրուսի ֆոնին կվարձի 150 000 օրավարձով աշխա­տող­ների, իսկ աշխատողներին կտրամադրի 550 մլն դոլարի բոնուսներ՝ դրամական պարգևավճարների ձևով: Walmart-ի փոխնախագահ Դեն Բարտլետը հայտարարել է, որ դիմել են ռեստորանային և հյուրընկալման ինդուստրիայի մարդկանց, որպեսզի նրանց աշխատանքով ապահովեն: Այդ աշխատատեղերը կլինեն ժամանակավոր, սակայն դրանք կարող են դառնալ մշտական:

Ուրախալի է, որ մեզանում էլ արդեն հանդիպում են նման օրինակներ: «Պանտերա» ընկերության սեփականատեր Վահե Դարբինյանը հայտարարել է, որ պատ­վեր­ների կրճատման պայմաններում ընկերության աշխատողները համա­ձայ­նել են շարունակել աշխատանքը, իսկ ստացված հասույթը որոշել են բաշխել բոլորին հավասար:

Ինչ վերաբերում է տնտեսությունը ճգնաժամից զերծ պահելուն, ապա ՀՀ կա­ռավարության միջոցառումները միտված են հնարավորինս մեղմելու հետևանք­ները, քանզի ոչ մի կառավարություն ի զորու չէ կանխելու որևէ ճգնաժամ:

Ըստ Ձեզ, Հայաստանի տնտեսության ո՞ր ճյուղերն առավել շատ կտուժեն համաճարակից:

– Համաշխարհային զարգացումները կանդրադառնան նաև Հայաստանի տնտեսութ­յան վրա: Նախ, հիմնովին կփոխվի մարդկանց ու երկրների վարքագիծը հատկապես զբոսաշրջութ­յան, ուղևորությունների առումով: Ահա, թե ինչու:

Զբոսաշրջային խոշոր 3 երկրներում (Իտալիա, Իսպանիա, Ֆրանսիա) կորոնավիրուսով վարակվածների թիվը կազմում է ամբողջի 30 %-ից ավելին, մահացության՝ 60 %-ը: Սա է զբո­սաշրջության արդյունաբերության (ինդուստրիա՝ Industria) պերճանքն ու թշվառությունը: Հետևաբար, զբոսաշրջութ­յունը դեռ երկար ժամանակ անկում կապրի:

Մինչդեռ, ըստ որոշ կանխատեսումների, 2025թ. այդ ոլորտում ներդրումները պետք է կազմեին 1.3 տրիլիոն դոլար, իսկ շու­կայի ծավալը պետք է հասներ 11.3 տրիլիոն դոլարի: Հենց այդ ոլորտում էլ կգրանցվի նշանակալի անկում նաև Հայաստանում: 2009 թ., չնայած նշանակալի անկմանը, գյուղատնտեսությունը, ձկնորսությունը, ձկնաբուծությունը և հանքագործական արդ­յու­նաբերությունը, այդուհանդերձ, որոշակի աճ ապահովեցին: Կարծում եմ՝ նույնպիսի վիճակ կլինի նաև ներկայումս: Նշանակալի կլինի սոցիալական սպառման անկումը, հետևաբար, ռեստորանների, հյուրանոցների համար դժվար ժամանակներ են սպաս­վում, հիմնականում պայմանավորված սոցիալական հեռավորության պահպա­նման անհրաժեշտությամբ: Այս ոլորտում էլ ավելի ընդգծված կդրսևորվի ներկայիս և 2009 թ. ճգնաժամի տարբերությունը. հյուրանոցների և ռեստորանների մասով աճը 2009 թ. կազմել էր 123.5%: Անկումը նշանակալի կլինի շինարարության, տրանսպորտի, ֆինանսական գործունեության ոլորտներում:

Կորոնավիրուսի համավարակից հետո, ՀՀ տնտեսությունն ի՞նչ վիճակում կհայտնվի: Ի՞նչ պատկեր կունենանք աղքատության, գործազրկության առումով:

-Հարցի առաջին հատվածի վերաբերյալ պատասխանը կախված է այն բանից, թե ինչ պատասխաններ կարող ենք տալ հետևյալ հարցադրումներին. Իսկ Հայաստանն ի՞նչ հնարավորություններ, տնտեսական ի՞նչ ներուժ ունի:

Հայեցակարգային ի՞նչ մոտեցումներ են մշակվել երկարատև հեռանկարի համար: Ակնհայտ է, որ ՀՀ արտաքին առևտուրը որոշ վնասներ կկրի: Նավթի գնի ան­կումից Հայաստանը հազիվ թե կարողանա էական օգուտ քաղել: Այլ հարց է, թե Հայաստանն ի վիճակի՞ է արդյոք մեծացնել այն ապրանքների առաքումների ծավալը, որոնց արտադրությունը մյուս երկրներում կամ կրճատվել է, կամ դադարեցվել: Այս առումով, Չինաստանի փորձագետները ենթադրում են, որ մրցակիցների համեմատ, տեղական արտադրո­ղների համար նվազագույնը մի քանի ամսվա հնարավորություն է առաջացել: Դա հատկապես վերաբերում է բժշկական սարքավորումներին և դեղա­միջոցներին, որոնց պահանջարկը սրընթաց աճել է ամբողջ աշխարհում: Դրանց արտադրությունը, ներքին կարիքների բավարարման համար, հունվար- փետրվարին խիստ աճել էր: Ներկայումս այդ արտադրանքն առաքվում է արտասահման: Այսինքն՝ նախքան արտահանման մասին մտածելը, սովորաբար, բարձրացվում է սեփական արտադրանքի մրցունակությունը ներքին շուկայում:

Հաշվի առնելով ՀՀ տնտեսության տեխնոլոգիական հենքը, տեխնոլոգիայի կլան­ման ազգային կարողության և միկրոմակարդակում նորարարական կարո­ղություն­ների ցածր մակարդակը, կարելի է ասել, որ առանձնապես մեծ սպասելիքներ չեն կարող լինել համավարակի հաղթահարումից հետո: Որոշակի սոցիալական լարվածություն կառաջանա գործազրկության մակարդակի անխու­սափելի բարձրաց­մամբ, ինչն էլ կհանգեցնի աղքատության մակարդակի նույնչափ բարձրացմանը:

– Շնորհակալ եմ հարցազրույցի համար:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում