ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակի 200 հազար հաստատված դեպք է արձանագրվել, հաղորդում է CNN-ը:
Հեռուստաալիքի հաշվարկներով, երկրում գրանցվել է վարակի 202.336 և մահվան 4454 դեպք: Կորոնավիրուսի տարածմամբ Միացյալ Նահանգներն աշխարհում առաջին տեղում է:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահը վարակի դեպքերի մեծ թիվը բացատրել էր երկրում իրականացվող լայնածավալ թեստավորմամբ: