Չորս տարի առաջ՝ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը արցախյան ճակատի գրեթե ողջ երկայնքով թեժ մարտեր էին: Բաքուն փորձեց շեշտակի հարվածով իրականացնել բլից կրիգ և հասնել հաջողության՝ այդ կերպ մտադիր լինելով զենքի միջոցով լուծել արցախյան հակամարտությունը: Բաքվի այս մտադրությունը վիժեցվեց մեր զինվորների անձնազոհ դիմադրությամբ:
«Առաջին լրատվական»-ը հյուրընկալել է Ապրիլյան պատերազմում զոհված Գրիգոր Հարությունյանի մորը՝ Անահիտ Հարությունյանին և Ապրիլյան պատերազմում զոհված Ռոբերտ Աբաջյանի պապին՝ Գևորգ Աբաջյանին:
Հիշեցնենք, որ 19-ամյա Գրիգոր Հարությունյանը հետմահու պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության «Արիություն» և «Մարտական ծառայության» մեդալով, և 19-ամյա Ռոբերտ Աբաջյանը հետմահու պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության «Մարտական խաչ» առաջին աստիճանի ոսկե արծիվ շքանշանով և Արցախի հերոս բարձրագույն կոչմամբ:
Մանրամասն՝ տեսանյութում: