Saturday, 20 04 2024
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Սպասվում են տեղումներ
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել

Արցախը չխուսափեց երկրորդ փուլից․ ընտրությունների պարադոքսները

Արցախի խորհրդարանական ու նախագահական ընտրություններն արտառոց ստացվեցին բոլոր առումներով։

Համապետական երկու ընտրությունների մեկտեղում, թեկնածուների առատություն, մրցակցային բաղադրիչ, ակտիվ քարոզարշավ՝ հեռուստաբանավեճային եզրափակիչով։

Դեռ նախօրեին շատերը առաջարկում էին կորոնավիրուսի պատճառով հետաձգել ընտրությունները՝ նվազագույնը մտահոգություն հայտնելով, որ աշխարհում մոլեգնող համաճարակը ազդելու է արցախյան ընտրությունների մասնակցության վրա՝ նպաստելով դրանց ապալեգիտիմացմանը։ Ըստ ամենայնի՝ թերագնահատվել էր Արցախի ու արցախցու ֆենոմենը։

Նախ՝ Արցախի իշխանություններն ու ԿԸՀ-ն ձեռնարկել էին բոլոր կանխարգելիչ աշխատանքները, ու ընտրողները հնարավորություն ստացան կատարել իրենց քաղաքացիական պարտքը՝ չվնասելով սեփական առողջությունը։ Երեկ Արցախում գրանցվել է ընտրողների մասնակցության բավականին բարձր ցուցանիշ։ Արցախի Հանրապետության նախագահական և խորհրդարանական ընտրություններին մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 72,7%–ը կամ 76 հազար 471 ընտրող։

Իհարկե, նման բարձր մասնակցություն չէր գրանցվի, եթե ընտրական գործընթացում չլիներ մրցակցության բաղադրիչ։

Առհասարակ՝ արցախյան այս ընտրություններն էապես տարբերվում էին հայաստանյան մինչհեղափոխական ու հետհեղափոխական ընտրություններից՝ անկախ դրանց որակական տարբերություններից։ Արցախյան ընտրություններն անգամ քարոզարշավի ավարտին չունեին տեսանելի ֆավորիտ, համենայնդեպս՝ դեռ երկու օր առաջ հնարավոր չէր հարյուր տոկոս ճշգրտությամբ պնդել, թե ով է հաղթելու նախագահական ընտրություններում՝ թեև հիմնական ֆավորիտներ համարվում էին Արայիկ Հարությունյանն ու Մայիս Մայիլյանը, եթե ոչ ֆավորիտ, ապա գոնե առանցքային թեկնածու էր համարվում նաև գեներալ Վիտալի Բալասանյանը։

Գրեթե բոլոր փորձագետները պնդում էին, որ Արցախի նախագահական ընտրությունները երկրորդ փուլ են ունենալու, ու այս կանխատեսումներն իրականություն դարձան։ Երեկվա նախագահական ընտրությունները, նախնական տվյալներով, հաղթողին չեն որոշել, ու երկու շաբաթից անցկացվելու է ընտրությունների երկրորդ փուլը, եթե, իհարկե, կորոնավիրուսը «խմբագրումներ» չմտցնի Արցախի ներքաղաքական կյանքում․ թեկնածուներից Վիտալի Բալասանյանը հավաքել է 10 755 ձայն կամ 14,7 տոկոս, Մասիս Մայիլյանը 19 360 ձայն կամ 26,4 տոկոս, Արայիկ Հարությունյանը՝ 36 076 ձայն կամ 49,26 տոկոս: Այս տվյալները հուշում են, որ ընտրությունների երկրորդ փուլ են անցել Արայիկ Հարությունյանը և Մասիս Մայիլյանը, որոնց հանդեպ պաշտոնական Երևանն ունի լոյալ վերաբերմունք։

Կարելի է արձանագրել, որ այս ընտրություններով Արցախում փակվեց նախկինների էջը՝ երկրորդ հայկական հանրապետության ներքաղաքական կյանքը ադապտացնելով հետհեղափոխական իրողություններին։

Մյուս կողմից խորհրդարանական ընտրություններն ի հայտ են բերել մի քանի պարադոքսալ երևույթներ, որոնք դժվար բացատրելի են քաղաքագիտության տեսանկյունից։

Արցախի նոր ԱԺ-ում մանդատներ կունենան 5 քաղաքական ուժեր՝ «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինք, «Միասնական հայրենիք» կուսակցություն, Արցախի «Արդարություն» կուսակցություն, «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցություն, Արցախի Ժողովրդավարական կուսակցությունը։ Խորհրդարան չի անցնում Մասիս Մայիլյանի գլխավորած «Նոր Արցախ» կուսակցությունների դաշինքը։ Հենց սա էլ ընտրական կամպանիայի հիմնական պարադոքսն է։ Նախագահական ընտրությունների հիմնական ֆավորիտներից մեկի դաշինքը նույնիսկ ԱԺ-ում չի հայտնվում, ինչը հուշում է, որ Մայիլյանի էլեկտորատի միջուկը կազմում են ոչ թե նրա, այլ նրան աջակցող Սամվել Բաբայանի քվեները։ Նման իրականությունը երկրորդ փուլում գրեթե բացառում է լուրջ մրցակցությունը կամ ստեղծում է ռիսկեր, որ գործընթացները հրապարակային հարթությունից կարող են տեղափոխվել անդրկուլիսյան պայմանավորվածությունների դաշտ։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում