Friday, 19 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Կորոնավիրուսը ցույց տվեց՝ ԵԱՏՄ-ն չի աշխատում. Ի՞նչ քննարկել Լուկաշենկոյի հետ, որը նույնիսկ արտակարգ դրություն չի հայտարարել

«Նման ճգնաժամերը, պանդեմիաները, տնտեսական աղետները, պատերազմական գործողությունները շատ հստակ  ցույց են տալիս, թե միջազգային կառույցներից որն է էֆեկտիվ, որը՝ ոչ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը։

Մեր զրուցակցի կարծիքով՝ Եվրոպայում ամեն պետություն փորձում է ինքնուրույն պայքարել, կան տենդենցներ կենտրոնանալ ազգային խնդիրների վրա, բայց  միաժամանակ տեսանելի է նաև Եվրամիության աջակցությունը ԵՄ անդամ երկրներին. «Տեսնում ենք նաև ԵՄ անդամ երկրների համերաշխությունը։ Տեսնում ենք, որ Գերմանիան Իտալիայից մեծ թվով հիվանդներ է  տեղափոխում Գերմանիա։ Եվրամիությունը որոշում ընդունեց  լուրջ գումարներ տալ Իտալիային ու Իսպանիային, ավելին՝ որոշում ընդունեց գործընկեր պետություններին, այդ թվում՝ Հայաստանին տալ աջակցություն։ Այսինքն՝ մենք տեսնում ենք, որ Եվրամիությունն աշխատում է. բավարար է, թե ոչ՝ այլ խնդիր է։ Բայց որպես միջազգային կառույց՝ իր անդամ պետություններին աջակցություն ցուցաբերելու հարցում աշխատանքը տեսանելի է։ Հիմա վերադառնանք ԵԱՏՄ-ին։ Այն, որ այդ կազմակերպության նպատակն այն է, որ Ռուսաստանը ուզում էր մեզ թույլ չտալ ուրիշների հետ աշխատել՝ փաստ է։ Ռուսաստանի գլխավոր նպատակը ոչ թե տնտեսական համագործակցություն ապահովելն էր, տնտեսությունը զարգացնելը, այլ Հայաստանին, Ղրղըզստանին, Բելառուսին ու Ղազախստանին իր մոտ պահելը, թույլ չտալը, որ ինտեգրվեն այլ միջազգային կառույցների»։

Գրիգորյանը հարցադրում է անում. «Դուք տեսե՞լ եք, որ կորոնավիրուսի հետ կապված Ռուսաստանի մտքով անցնի աջակցել Հայաստանին կամ Բելառուսին, ավելին ասեմ՝ Ռուսաստանը նույնիսկ Իտալիային է տալիս աջակցություն, ԱՄՆ ուղարկեց մի ինքնաթիռ բժշկական սարքավորումներ, Իտալիա 100 ռազմական բժիշկ ուղարկեց, բայց արդյոք մտածո՞ւմ է  աջակցել խեղճուկրակ Հայաստանին կամ Ղրղըզստանին։ Ասեմ ավելին՝ այժմ Հայաստանը փորձում է նախաձեռնել գազի գնի իջեցում, դա չպետք է գար մեզնից, դա Ռուսաստանը պետք է նախաձեռներ։ Դուք գիտեք, որ նավթի գինը գազի գնի հետ սերտ կապված է, նավթի գինը հիմա կտրուկ անկում է ապրում, կարծես թե Ռուսաստանի կողմից դա պետք է խրախուսվեր՝ Հայաստանին ցածր գնով տալու, բայց հակառակը՝ դրա մասին խոսք չկա։ Նույն Պորտուգալիայում որոշում ընդունվեց, որ այնտեղ գտնվող օտարերկրյա քաղաքացիները՝ կրթություն ստացող կամ ժամանակավորապես բնակվող,  իրավունք ունեն անժամկետ մնալու կորոնավիրուսի պատճառով։ Եվրոպական օրենսդրությունը դաժան չէ, հասկանում են, որ մարդը եթե ստիպված մնացել է իրենց երկրում՝ կամ ուսանող է, կամ այլ  պատճառով է մնում,  իրավունք չունես նրան փողոց նետելու։ Բայց դուք գիտե՞ք, որ Ռուսաստանում  բավականին կոշտ վերաբերմունք կա այն երկրների քաղաքացիների նկատմամբ, որոնք ստիպված մնացին Ռուսաստանում։ Այնտեղ նույնիսկ քննարկվում է տարբերակ ստիպողաբար նրանց դուրս հանելու հետ կապված։ Դա է պատճառը, որ ՀՀ մեծ թվով քաղաքացիներ հիմա ուզում են վերադառնալ՝ ոչ միայն վտանգի պատճառով, այլև նման վերաբերմունքի»։

Ըստ քաղաքագետի՝ ԵԱՏՄ-ն չի ստեղծվել իրար  հետ համագործակցելու համար, այլ ստեղծվել է  Հայաստանին, Ղազախստանին, Ղրղըզստանին, Բելառուսին այլընտրանք թույլ չտալու համար. «Կորոնավիրուսի պատմությունը հենց դրա վկայությունն է»։

Խոսելով վարչապետ Փաշինյանի ու Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի հեռախոսազրույցի մասին՝ Ստեփան Գրիգորյանն ասաց. «Ես ճիշտ չեմ համարում Բելառուսի հետ կորոնավիրուսի հետ կապված հարց քննարկել։ Բելառուսում ո՛չ հատուկ դրություն մտցվեց, ո՛չ ֆուտբոլի խաղերը չեղյալ համարվեցին։ Մենք ի՞նչ խոսենք իրենց հետ։ Եթե Նիկոլ Փաշինյանը նկատի ուներ պայքարել, որ գազի գինը իջնի՝ այլ հարց է, բայց կարանտինային քայլերի տեսանկյունից Լուկաշենկոն ոչինչ չի անում, դա հայտնի բան է։ Ուստի ի՞նչ քննարկել Լուկաշենկոյի հետ»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում