Friday, 29 03 2024
19:10
Տեղի է ունեցել Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանազատման հանձնաժողովների հերթական հանդիպումը
Արևմտյան աջակցությունը իշխանությունները կկարողանա՞ն շոշափելի արդյունք դարձնել, թե՞ կփոշիացնեն
ՊԵԿ-ը բացահայտել է կառուցապատման ոլորտում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպք
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
102-րդ ռազմաբազան ՀՀ սուվերենության միակ իրական երաշխավորն է. ՌԴ ԱԳՆ
Գազա օգնություն ուղարկելով՝ Հայաստանն ուղերձ է հղում աշխարհին
Մահացել է «Կրոկուս»-ում ահաբեկչության տուժածներին օգնություն ցուցաբերած հայ երիտասարդը՝ 35-ամյա Կարենը
Ուղիղ. հարցազրույց Անդրանիկ Քոչարյանի հետ
Անկախության հռչակագիրը անփոփոխ է, չունի դադարեցման իրավաբանական հնարավորություն. «Գերագույն խորհուրդ» ակումբ
Տաջիկստանը ձերբակալել է 9 հոգու՝ «Կրոկուս սիթի հոլ»-ում տեղի ունեցած ահաբեկչության հետ առնչության համար. Reuters
Ֆանտաստիկ թիվ է․ տարեկան 1մլրդ․ դոլար տրամադրելով՝ ԱՄՆ-ն Հայաստանից ակնկալիքներ պետք է ունենա
ՄԱԿ-ի դատարանն Իսրայելին կարգադրել է թույլ տալ հումանիտար օգնության մուտքը Գազայի հատված
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ-ի աջակցությունը Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին
Ու՞մ է զգուշացնում Իրանը
Սիրիայի զորքերը պատասխան հարվածներ են հասցրել ավազակային կազմավորումներին
Գազայում հայտնել են, որ իսրայելական հարվածներից զոհերի թիվը գերազանցել է 32 600-ը
Իսրայելական հրետանին հարվածներ է հասցրել Լիբանանի հարավի երկու ավանների. ԶԼՄ-ներ
17:20
Հարավաֆրիկյան Հանրապետությունում 45 մարդ է զոհվել կամրջից ավտոբուսի ընկնելու հետևանքով
17:10
Կիևը և Վարշավան մտադիր են անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր կնքել
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան

Սա պատերազմ է, բոլորս մի նավի մեջ ենք. չէինք կարող պատկերացնել, որ ընդդիմությունը քաղաքական շահը վեր կդասի պետության շահից

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

– Արցախից նոր տեղեկություններ կա՞ն ընտրությունների արդյունքների վերաբերյալ:

– Մեր պատվիրակությունը դեռևս Արցախից Երևան չի ժամանել, սակայն վերջին տվյալներով, որոնք հրապարակվել են նաև դիտորդական կազմակերպությունների կողմից, ընդհանուր առմամբ ընտրություններն ընթացել են ժողովրդավարական չափանիշներին համապատասխան: Այս պահի տվյալներով՝ երկրորդ փուլ լինելու է:

– Այլ հանգուցալուծում չկանխատեսե՞լ, եթե անգամ թեկնածուները դա որոշեն:

– …Կարծում եմ կառաջնորդվեն օրենքով: Պայմանավորվածությունների արդյունքում ընտրությունների վերջնարդյունքն ամրագրելը լավագույն տարբերակը չէ:

– Անդրադառնանք հայաստանյան խնդիրներին: Մենք այսպիսի իրավիճակներում երբևէ չենք եղել, նորից գնացինք սահմանափակումների՝ խստացված սահմանափակումների 10-օրյա ժամկետով: 10-օրյա ժամկետն ինչ-որ բանով պայմանավորվա՞ծ է:

– Պարետատունը հաշվարկել է, որ այդ լրացուցիչ ժամկետը անհրաժեշտ է սահմանափակումները շարունակելու և ռեժիմը ավելի խստացնելու համար, որովհետև ապահովության համար պետք է գնալ նման քայլերի:

– Այդ քայլերից մեկն էր նաև այն օրինագիծը, որով նախատեսվում է տեղորոշել քաղաքացուն: Այդ օրինագիծն առաջին փորձից տապալվեց, ի՞նչ բացատրություն կտաք դրան, ի՞նչ էր կատարվում խորհրդարանում:

– Նախ՝ երբեք նման իրավիճակում չենք եղել, աշխարհն էլ չի տեսել նման իրավիճակ, սա բոլորովին նոր իրողություն է, և վերլուծաբանների կանխատեսումներով՝ կորոնավիրուսը հաղթահարելուց հետո մենք ունենալու ենք բոլորովին այլ իրականություն բոլոր երկրներում: Ինչ վերաբերում է նախագծին, նրա հրատապությունը, կարծում եմ, մանրամասն ներկայացվեց, այն ունի կանխարգելիչ գործառույթ հնարավոր վարակակիր քաղաքացիներին տեղորոշելու համար, նրանց զգուշացնելու, որ ինքնամեկուսանան, որպեսզի նրանց նկատմամբ համապատասխան խնամք և ուշադրություն ցուցաբերվի: Իսկ թե ինչու տեղի ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ խորհրդարանում, ես, իհարկե, զերծ եմ մեղադրանքների դաշտից, բայց որևէ իրավիճակում կատարվածի համար փորձում եմ մեղավորությունը հենց մեր մեջ գտնել և տեսնել, թե ինչն այնպես չի եղել. մեր մեղավորությունն այնքանով էր, որքանով մենք չէինք կարող պատկերացնել, որ կլինեն քաղաքական ուժեր կամ պատգամավորներ, ովքեր արտակարգ դրության ռեժիմի պայմաններում չեն գործի համարժեք կերպով, և իրենց վարքագիծը կլինի ոչ արտակարգ ռեժիմի տրամաբանության մեջ:

– Այսինքն՝ դուք իսկապե՞ս հավատում էիք, որ ընդդիմությունը չի օգտվի այն հնարավորությունից, որը դուք էիք ընձեռել նրան:

– Երբ ասում եմ, որ մենք չէինք կարող պատկերացնել, որ նման բան կարող է տեղի ունենալ, նախ ընդգծում եմ արտակարգ դրությունը, նաև այն հանգամանքը, թե ինչ է տեղի ունենում այսօր աշխարհում: Մասնավորապես ես, այո, չէի կարող պատկերացնել, որ քաղաքական շահը, քաղաքական դիվիդենդները կարող են ավելի վեր դասվել պետության անվտանգությունից: Իսկ այս հարցն, այո, պետության անվտանգությանն առնչվող հարց է: Ինչպես աշխարհում արդեն հայտարարել են, սա նման է պատերազմական իրավիճակի, և մենք բոլորս մեկ մակույկի, մեկ նավակի մեջ ենք, և պետք է համատեղ ուժերով հաղթահարենք դա: Իսկ ընդդիմության վարքագիծը ուժերը համատեղելու, միասնական հանդես գալու դիրքերից չէր, մինչդեռ դրա անհրաժեշտությունը հիմա ակներև է:

– Խորհրդարանական ընդդիմության կողմից օրինագիծը ներկայացվում է ոչ այնպիսին, ինչպիսին հիմա մենք ենք պատկերացնում, այլ որպես գաղտնալսման գործիք: Ինչո՞ւ է շրջանառվել այդ բառը, կա՞ հիմնավորում:

– Այդ բառը նախագծի հետ անգամ եզր չունի, նման բան չկա, բայց կարծում եմ այդ բառը սկսեց շրջանառվել, քանի որ դրանով շատ հեշտ է թիրախավորել մարդկանց էմոցիաները, կամ միգուցե դա պայմանավորված է որոշակի առանձին վախերով, չնայած չեմ պատկերացնում, թե ինչ վախեր կարող են լինել, որոնք թույլ չտան պատգամավորներին, քաղաքական ուժերին հավուր պատշաճի մասնակցել քննարկմանը և իրենց համար պարզ դարձնել, թե ինչի մասին է այս նախագիծը և ինչին է միտված: Այդ վախերը մթագնել էին ադեկվատ մոտեցումը իրավիճակին: Բայց ես հակված չեմ մտածելու, որ սրանք վախեր էին, ես հակված եմ մտածելու, որ քաղաքական ուժերը առաջնորդվում էին իրենց քաղաքական շահերով, ինչը բոլորովին տեղին չէր:

– Կա կասկածանք, որ քաղաքական մեծամասնությունն այլ գործիք է ուզում օգտագործել՝ պատեհ առիթից օգտվելով:

– Գիտեք, երբ մենք խոսում ենք մի իրավիճակի մասին, որտեղ մեզանից յուրաքանչյուրը վտանգված է, վտանգված են մեր ընտանիքի անդամները, մեր ընկերներն ու բարեկամները, և սա մի իրավիճակ է, որը, նորից ընգծում եմ, նման է պատերազմի, այս պարագայում խոսել, թե չենք վստահում պարետատանը, բայց վստահում ենք սոցիալական ցանցերին, վստահում ենք առանձին հավելվածներին, որոնք ներբեռնում ենք մեր հեռախոսների մեջ, բնականաբար անընդունելի վարքագիծ է: Միևնույն ժամանակ ուզում եմ նշել, որ ընդդիմությունն ուներ հնարավորություն իր մտահոգությունները փարատելու համար ներկայացնել առաջարկներ, սակայն իրենք չեն արել, իսկ «Իմ քայլը» խմբակցությունը առաջարկներ է ներկայացրել կառավարությանը՝ ոչ միայն մեր մտահոգությունների համատեքստում, այլ նաև ընդդիմության հարցադրումներից ելնելով:

– Խորհրդարանական ընդդիմությունն առաջարկներ չի ներկայացրել, որովհետև նախագծին դեմ է եղել ամբողջությամբ. այդպե՞ս հասկանանք:

– Իրենք ներկայացրին իրենց դիրքորոշումներն ու հիմնավորումները, ոչինչ չեմ կարող ավելացնել, ես պարզապես ներկայացնում եմ իմ վարկածը, թե ինչով էր պայմանավորված ընդդիմության մոտեցումը:

– Դուք նաև ասել եք, որ ընդդիմությունն իր կեցվածքով նպաստում է նրան, որ բուժհամակարգը պարալիզացվի: Ինչո՞ւ:

– Կորոնավիրուսը շատ արագ է տարածվում, և դա կանխարգելելու համար պետք է շատ արագ գործողություններ իրականացնել: Եվ այս նախագիծը միտված է նրան, որ բուժաշխատողները կարողանան հասցնել խնամել վարակակիրներին և սարքավորումները բավարար լինեն սպասարկելու բոլոր այն քաղաքացիներին, ովքեր կունենան դրանց կարիքը, անհրաժեշտ է դանդաղեցնել վիրուսի տարածման տեմպը… Անձը կարող է շփված լինել վարակակրի հետ, բայց չիմանալ այդ մասին, և այս օրինագիծն ընդունելով՝ մենք հնարավորություն ենք տալիս քաղաքացուն իրազեկ լինել իր առողջական վիճակի մասին և ձեռնարկել համապատասխան գործողություններ

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում