Իտալական «Միլան»-ի շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը կարող է հեռանալ ակումբից:
Այս մասին հայտնում է La Gazzetta dello Sport-ը: Իբրահիմովիչին դուր չեն եկել «Միլան»-ի նոր ղեկավար կազմը և գլխավոր մարզիչ Իվան Գազիդիսի պլանները մրցաշրջանի համար:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 38-ամյա Իբրահիմովիչը «Միլան»-ի հետ կնքել էր մեկ տարվա պայմանագիր, որը վերջանում է հունիսին: Իտալական ակումբի կազմում շվեդն անցկացրել է 10 հանդիպում, խփել է 4 գնդակ և կատարել մեկ գոլային փոխանցում:
Զլատան Իբրահիմովիչը իր կարիերայի ընթացքում հաղթել է Նիդերլանդների, Իտալիայի, Իսպանիայի, Ֆրանսիայի առաջնություններում, «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կազմում դարձել է Եվրոպայի լիգայի հաղթող: Շվեդիայի հավաքականի կազմում անցկացրել է 116 հանդիպում` դառնալով 62 գոլի հեղինակ: