Friday, 19 04 2024
Միայն վրաց ժողովրդի ճնշմամբ հետ կկանչվի օրենքը, ինչպես մեկ տարի առաջ
16:24
Մենք ուշադիր հետևում ենք Վրաստանի իրավիճակին. Պատել
Մոսկվան այլևս իրավունք չունի խոսելու հայ-ադրբեջանական կոնֆլիկտից. կորցրեց արբիտրի կարգավիճակը
16:09
Իրանը ազատ է արձակել հնդիկ քաղաքացիներին
Հայաստանը ստիպված է լինելու արձագանքել, տալ ռուս խաղաղապահների չորսամյա տեղակայման գնահատականը
15:50
Ուկրաինան կարող է պարտվել 2024թ. վերջին. ԿՀՎ ղեկավար
ՄԻՊ-ը ահազանգ է ստացել Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի վերաբերյալ
15:35
G7–ի արտգործնախարարները կոչ են անում բացել Հայաստան-Թուրքիա սահմանը
«Հայաստանը դեռ չի կարողանում որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին». Լավրով
«Շարունակում ենք Հայաստանի հետ դաշնակիցներ մնալ». Լավրով
Թբիլիսիում 40 մարդ է ձերբակալվել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ կազմակերպված ակցիայի ժամանակ
15:20
Կոպենհագենում շարունակվում են բորսայի շենքի հրդեհաշիջման աշխատանքները
15:10
ԱՄՆ-ն 40 մլն դոլար կհատկացնի Արգենտինային պաշտպանության համար
Ինչու՞ է հապաղում Ֆրանսիան Կապանում
14:50
Իրանում հայտարարել են, որ Սպահանի երկնքում խոցված ԱԹՍ-ներն արձակվել էին երկրի ներսից
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին
Սլավոնական համալսարանում ահաբեկչության վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել․ ՆԳՆ
ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով
Պետպատվերով բուժօգնությունը շարունակվում է. ԱՆ-ն պարզաբանում է տարածել
Փոխնախարարներն ընդունել են ԱՄՆ Պետդեպի թմրամիջոցների դեմ պայքարի բյուրոյի (INL) տնօրենին
14:15
Վաշինգտոնը սահմանափակումներ է մտցրել Իսրայելում ԱՄՆ քաղաքացիների տեղաշարժի համար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության զարգացումը
Լարսը փակ է բեռնատարների համար
Սպանել է, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Հարկ վճարելը՝ ներդրում սեփական բարեկեցության և անվտանգության գործում
Փոխվարչապետը նոր խորհրդական ունի
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել

Շնորհավորում ենք և՛ Ա. Հարությունյանին, և՛ Մ. Մայիլյանին. Մոսկվան մնում է իր դիրքորոշմանը՝ անընդունելի է Արցախի՝ Հայաստանի մարզ դառնալը. Կոլերով

«Մոսկվայի վերաբերմունքն Արցախում տեղի ունեցած ընտրությունների վերաբերյալ դժվար է այժմ ներկայացնել. ինչպես գիտեք, Մոսկվան հիմա այլ հարցերով է զբաղված։ Բայց որքանով ես եմ հասկացել՝ շփվելով պաշտոնական շրջանակների հետ, տեսակետը հետևյալն է. Մոսկվան երբեք չի աջակցի Ղարաբաղի ուղիղ միացմանը Հայաստանին ու Լեռնային Ղարաբաղի՝ Հայաստանի մարզ դառնալուն. դա 200 տոկոսով»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ռուսաստանցի քաղաքագետ, «Ռեգնում» գործակալության հիմնադիր Մոդեստ Կոլերովը։

Մեր զրուցակիցն ընդգծեց. «Մենք այստեղ հրաշալի տեսնում ենք, որ Արայիկ Հարությունյանի թեկնածությունը երևի թե միակ օրինակն է Հայաստանի ներքաղաքական կյանքում, երբ Նիկոլ Փաշինյանի, որն աջակցում է Արայիկին, ու Սերժ Սարգսյանի, որին Արայիկն անձնապես մոտ է, դիրքորոշումները համընկնում են։ Նաև հայտնի է, որ Արայիկ Հարությունյանն ունի Բակո Սահակյանի աջակցությունը, ու դա խոսում է այն մասին, որ Արայիկը կոնսենսուսային ֆիգուր է՝ չնայած նա չկարողացավ հաղթել առաջին փուլում։ Ինչ վերաբերում է Մասիս Մայիլյանին, ապա նա շատ հաջողակ, փայլուն ԱԳ նախարար է՝ չնայած չստացավ բավարար աջակցություն։ Պատճառների մասին կարող ենք մտածել, բայց դա փաստ է»։

Մոդեստ Կոլերովի դիտարկմամբ՝ նրանք, ովքեր Ռուսաստանում մասնագիտորեն հետևում են Լեռնային Ղարաբաղի իրավիճակին, հստակ հարցադրում ունեն. «Հասկանալի է, որ ձեր իշխանությունների դիրքորոշումը՝ Ղարաբաղի ուղիղ միացումը Հայաստանին, անընդունելի է, դա կիսում են փորձագետների մեծամասնությունը, անկախ նրանից՝ Հայաստանից ով ինչ կասի։ Մենք պետք է շնորհավորենք և ՛ Արայիկ Հարությունյանին, և՛ Մասիս Մայիլյանին այն բարձր գնահատականի համար, որ իրենք ստացել են։ Հենց այնպես դա չէր լինի, նրանք արժանացել են այդ գնահատականին։ Երկրորդ՝ եթե երկրորդ փուլում հաղթի Մասիս Մայիլյանը, ապա որքան ես գիտեմ՝ նա նույնպես գոնե մինչև վերջերս ուներ Նիկոլ Փաշինյանի աջակցությունը, և նա խնդիր չի ունենա Երևանի հետ կապ հաստատելու համար։ Բայց նա պետք է շատ բան անի, որպեսզի կապ հաստատի այն մարդկանց ու գործիչների հետ, ովքեր հօգուտ իրեն չեն քվեարկել։ Արայիկ Հարությունյանին, ի տարբերություն Մասիս Մայիլյանի, որին վաղուցվանից գիտեմ, շատ մոտիկից չեմ ճանաչում, շատ մակերեսային գիտեմ, բայց ունեմ իր մասին պատկերացումներ։ Նա ամուր, զուսպ գործիչ է, լավ տնտեսվար, պատերազմի մասնակից, իսկ դա շատ բան է նշանակում։ Նույն ձևով եթե հաղթում է Արայիկ Հարությունյանը, նա պետք է ևս երկխոսություն հաստատի այն ընտրողների ու գործիչների հետ, ովքեր իրեն չեն աջակցել։ Երբ դու դառնում ես նախագահ՝ դու դառնում ես ամբողջ ժողովրդի նախագահը, ոչ թե մեկ կուսակցության»։

Մոդեստ Կոլերովն ասաց՝ Արայիկ Հարությունյանը որպես տնտեսության ղեկավարի բազմամյա փորձ ունեցող գործիչ չպետք է մսխի Լեռնային Ղարաբաղի քաղաքական կարևորությունը. «Այսինքն՝ չմսխի Լեռնային Ղարաբաղի սուբյեկտայնությունը։ Ռազմական հարցերով Հայաստանից կօգնեն, իսկ ահա Լեռնային Ղարաբաղի միջազգային սուբյեկտայնությունը՝ որպես հակամարտության կարգավորող կողմ, պետք է ընտրվելու դեպքում Արայիկ Հարությունյանի թիվ մեկ խնդիրը լինի։ Ես չգիտեմ, թե ով կլինի ԱԳ նախարար Արայիկ Հարությունյանի ղեկավարման օրոք, բայց կհամաձայնեք, որ Լեռնային Ղարաբաղի արտաքին քաղաքականությամբ զբաղվող թիվ մեկ գործիչը մշտապես երկրի ղեկավարն է»։

Վերջում մեր զրուցակիցն ավելացրեց. «Ով էլ հաղթի երկրորդ փուլում, իմ խորին համոզմամբ՝ պարտավոր է ամբողջությամբ օգտագործել Բակո Սահակյանի արտաքին քաղաքականության ոլորտի հսկայական փորձը։ Դա շատ կարևոր է, Բակո Սահակյանը ունի հսկայական փորձ, այդ թվում՝ Մոսկվայի հետ հարաբերությունների իմաստով։ Եվ այն կորցնել չի կարելի»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում