Wednesday, 24 04 2024
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Ամերիկահայ ուսանողները կազմակերպում են Հայոց ցեղասպանության հիշատակի և իրազեկման շաբաթ
19:40
Լուկաշենկոն հայտարարել է, որ հանգստի կգնա այն ժամանակ, երբ ժողովուրդն իրեն այդ մասին ասի
Շիրակի մարզի Կամո գյուղում ավտոտնակի և անասնագոմի ընդհանուր տանիք է այրվել
19:30
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի գործադիր տնօրեն
19:20
Չինաստանում ՀՀ դեսպանատանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի երեկո է անցկացվել
19:10
Կատալոնիայում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Սահման ՀԱՊԿ-ի՝ զենն Ադրբեջանի՞
18:50
Մեծ Բրիտանիան գերճշգրիտ ավիառումբեր կմատակարարի Ուկրաինային
Սփյուռքը պետք է առաջնորդվի Հայաստանի պետական շահով. առաջնայինը ՀՀ կենսական շահն է
18:35
Ֆրանսիան ԵՄ-ին առաջարկել է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
Վրաստանի իշխող կուսակցությունը իր աջակիցներով ցույց կանի
Ապրում ենք քաղաքական ռեալիզմի աշխարհում՝ շատ հարցեր որոշողը ուժն է
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է իր մոտ գերության մեջ գտնվող իսրայելցի 30 բարձրաստիճան գեներալի և սպայի մասին
Բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Կյանքից հեռացել է ականավոր գիտնական Նիկոլայ Հովհաննիսյանը
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ավրորա Մարդիգանյանին նվիրված հուշակոթող-քանդակը կխորհրդանշի նրա կյանքը՝ Ցեղասպանությունը վերապրելուց մինչև փրկություն

Խնդիրը ոչ այնքան գազի գինն է, որքան դրա միջոցով հայ-ռուսական հարաբերություններին հասցվող հարվածը

«Առաջին լրատվական»-ը զրուցել է ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի հետ:

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸն գազի սակագների սահմանման կամ վերանայման համար Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով դիմելու մասին հայտարարություն է տեղադրել ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական կայքում։ Ըստ հայտարարության՝ «Գազպրոմ Արմենիան» մտադիր է 2020թ. հուլիսի 1-ից սպառողների համար բնական գազի գինը բարձրացնել 36 տոկոսով։  Ընտանեկան կամ սոցիալական նպաստի իրավունք ունեցող սպառողներին տարեկան մինչև 600 խորանարդ մետր բնական գազի համար վաճառվող յուրաքանչյուր 1000 խորանարդ մետր բնական գազի գործող սակագինը 100,000 դրամ է։ «Գազպրոմ Արմենիան» առաջարկում է սակագինը դարձնել 135,909.6 դրամ։

Ընկերությունը, սակայն, նախատեսում է որոշ չափով նվազեցնել ամսական մինչև 10 հազար խորանարդ մետր սպառում ունեցող սպառողներին վաճառվող գազի սակագինը՝ յուրաքանչյուր 1000 խորանարդ մետրի դիմաց առաջարկելով 135,909.6 դրամ՝ գործող 139 000 դրամի փոխարեն։ Ինչպե՞ս եք գնահատում «Գազպրոմ Արմենիա»-ի այս քայլը, և ինչպե՞ս կարող է այն անդրադառնալ Հայաստանի սոցիալտնտեսական իրավիճակի վրա:  

«Գազպրոմ Արմենիա»-ի այս քայլը գնահատում եմ շատ բացասական: Այն ինչ-որ իմաստով անգամ անհարգալից վերաբերմունք է Հայաստանի ու հայ ժողովրդի նկատմամբ: Բանն այն է, որ արդեն տևական ժամանակ է՝ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված միջազգային տնտեսական զարգացումների պայմաններում գազի գինը համաշխարհային շուկայում նվազում է, 1000 խորանարդ մետրի դիմաց այն եվրոպական շուկաներում արդեն իսկ նվազել է 100 դոլարից: Այս պայմաններում միակ տրամաբանական ու ողջամիտ քայլը պետք է լիներ Հայաստանին մատակարարվող գազի գնի նվազեցումը, մինչդեռ մենք տեսնում ենք հակառակ քայլը «Գազպրոմ Արմենիա»-ի կողմից: Ընդ որում, նրանք դիմել են թվային աճպարարության. փոքր նվազեցում են նախատեսում մինչև 10000 խորանարդ մետր սպառում ունեցողների սակագնում, սակայն էական՝ 36 տոկոսանոց ավելացում են սահմանում սոցիալապես անապահով խավի սպառողների համար: Մյուս կողմից՝ այս թվերը քննարկելն անգամ անիմաստ է, քանի որ, կրկնում եմ, մենք այսօր պետք է խոսեինք գազի գնի ոչ թե ավելացման, այլ նվազեցման մասին: Ինչ վերաբերում է դրա ազդեցությանը Հայաստանի տնտեսական կյանքի վրա, ապա ազդեցությունը միանշանակ բացասական է լինելու, քանի որ գազը համակարգաստեղծ ապրանք է, ներառված է ինչպես տեղական արտադրության ինքնարժեքում, այնպես էլ տրանսպորտային ծախսերում: Հետևաբար գազի գնի անգամ աննշան ավելացումը կարող է շղթայաբար հանգեցնել նաև այլ ապրանքների գնաճի:

«Գազպրոմ Արմենիա»-ի այս որոշումը հաջորդեց նախօրեին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի կողմից «Գազպրոմ» ընկերության ղեկավար Ալեքսեյ Միլլերին ուղղված նամակին, որով առաջարկվում էր բանակցություններ սկսել գազի գնի նվազեցման վերաբերյալ: Կարելի՞ է արդյոք սա համարել ռուսական կողմի պատասխանը Հայաստանի կառավարության դիմումին:

Այո, իրավացի եք, «Գազպրոմ Արմենիա»-ի այս որոշումը հաջորդեց Հայաստանի կառավարության դիմումին, ու նաև այդ պատճառով եմ ես սա գնահատում որպես վիրավորական քայլ Հայաստանի նկատմամբ: Իհարկե, «Գազպրոմ»-ը դեռ պաշտոնապես չի պատասխանել ՀՀ փոխվարչապետի նամակին, սակայն, այո, «Գազպրոմ Արմենիա»-ի այս որոշումը պետք է համարել որպես դրան ուղղված անուղղակի պատասխան: Սա ես գնահատում եմ որպես ռազմավարական դաշնակից պետության կողմից իր դաշնակցի նկատմամբ ոչ բարեկամական քայլ: Հատկապես այս օրերին, երբ աշխարհի բոլոր երկրները պայքարում են կորոնավիրուսի համավարակի դեմ, և զգալիորեն ավելացել է պետությունների միջև փոխօգնության, աջակցության կարիքը, դաշնակից երկրները իրենց այսպես չպետք է պահեն: Դաշնակիցներից ակնկալվում է օգնություն, աջակցություն, մինչդեռ մենք Ռուսաստանից ստանում ենք ճիշտ հակառակը՝ քայլ, որը կարող է լրացուցիչ հարված հասցնել մեր տնտեսությանը: Այս պայմաններում կարծում եմ, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը պետք է մերժի «Գազպրոմ Արմենիա»-ի հայտը, զուգահեռաբար մենք պետք է ուղիներ գտնենք Ռուսաստանի հետ բանակցելու՝ գազի գնի նվազեցման շուրջ: Այդ հարցում պետք է լինել բաց, ազնիվ, ինչը նշանակում է, որ մենք չպետք է բացառենք նաև ստեղծված իրավիճակում Իրանից գազի ներմուծման հնարավորությունը: Եվ այդ մասին պետք է ուղիղ ասել մեր ռուս գործընկերներին: Ես իհարկե հասկանում եմ, որ դա այդքան էլ հեշտ չէ, որ կան օրենսդրական, իրավական արգելքներ, սակայն դրանք բոլորը մենք կարող ենք հաղթահարել, եթե հարկ լինի՝ արտակարգ ռեժիմում, քանի որ այսօր ողջ աշխարհն է գտնվում արտակարգ ռեժիմում:  Գլոբալ իմաստով գազի գինը հայ-ռուսական հարաբերությունների որակի, ամրության կատալիզատորներից, ցուցիչներից մեկն է, գուցե ամենագլխավորներից մեկը: Եվ եթե մեր դաշնակիցը մեզ համար դժվարին պահին նման կերպ մեզ թիկունքից հարված է հասցնում, մենք պետք է մտածենք մեր քաղաքականության համարժեք փոփոխության մասին:

Դուք խոսում եք այն մասին, որ Հայաստանի ռազմավարական դաշնակիցն ըստ էության մեր նկատմամբ վարում է ոչ դաշնակցային քաղաքականություն: Ի՞նչ պետք է անի այս պայմաններում Հայաստանը, ի՞նչ հնարավոր փոփոխություններ կարող են տեղի ունենալ մեր արտաքին քաղաքականության ասպարեզում:

Այո, իրականում խնդիրը ոչ միայն ու ոչ այնքան գազի գինն է, որքան դրա միջոցով հայ-ռուսական հարաբերություններին հասցվող հարվածը, հարված, որի հեղինակը ռուսական կողմն է: Այն դեպքում, երբ մենք ոչ միայն պարզապես դաշնակից երկրներ ենք, այլև գտնվում ենք միևնույն ռազմաքաղաքական ու տնտեսական տարածությունում՝ ԵՏՄ-ում ու Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում՝ ՀԱՊԿ-ում: Այս ճգնաժամային օրերին մենք տեսնում ենք, որ ԵՏՄ-ն, որպես տնտեսական դաշինք, մեզ որևէ առարկայական օգուտ չի տալիս, չենք կարող մատնանշել մի օրինակ, երբ, ասենք, Հայաստանի տնտեսությունը պակաս հարվածներ է ստանում այն պատճառով, որ մենք ԵՏՄ անդամ ենք: Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ին, ապա այն ինչպես նախկինում, այնպես էլ ու, առավել ևս, այսօր շարունակում է իր անդեմ, ամորֆ քաղաքականությունը՝ չկատարելով Հայաստանի նկատմամբ իր պայմանագրային պարտավարությունները: Ընդամենը երկու օր առաջ Ադրբեջանը կրակահերթեր արձակեց Տավուշի շրջանի հայկական բնակավայրերի ուղղությամբ, ինչի արդյունքում վիրավորվեցին 14-ամյա երեխա և երկու զինծառայող: ՀԱԿՊ-ից, սակայն, մենք չլսեցինք Ադրբեջանին ուղղված գոնե դատապարտող հայտարարություն, առավել ևս՝ չտեսանք որևէ առարկայական գործողություն: Ու ստացվում է, որ մենք ռազմավարական դաշնակցություն ունենք մի երկրի հետ, հանուն որի անդամակցել ենք նրա իսկ շահերի բավարարմանն ուղղված ռազմաքաղաքական ու տնտեսական միություններին, որոնցից, սակայն, որևէ էական օգուտ չենք ստանում: Սա մեզ համար առնվազն մտորելու տեղիք պետք է տա: Մենք այսօր պետք է գույքագրենք այս իրադարձությունները՝ անհրաժեշտության դեպքում մեր արտաքին քաղաքականության մեջ վերանայումներ, փոփոխություններ կատարելու համար: Կորոնավիրուսի համավարակը արմատական, սկզբունքային փոփոխություններ է հանգեցրել ու դեռ հանգեցնելու աշխարհում, միջազգային հարաբերություններում, աշխարհաքաղաքականության մեջ ընդհանրապես: Այս ճգնաժամային պայմաններում բոլոր երկրների համար զատորոշվելու են իրական բարեկամներն ու դաշնակիցները, դա վերաբերում է նաև Հայաստանին: Չեմ բացառում, որ կորոնավիրուսի համավարակի հաղթահարումից հետո մենք ստիպված լինենք վերանայելու մի շարք ուղղություններով վարվող մեր արտաքին քաղաքականությունը, այդ թվում՝ նաև Ռուսաստանի հետ հարաբերություններում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում