ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության հաստատված դեպքերն ըստ Երևանի և մարզերի: Թեմայի շուրջ կզրուցենք Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանի հետ: Կորոնավիրուսով վարակվածների ամենամեծը թիվը Երևանում է, որտեղ 151 դեպք է արձանագրվել։ Երևանին հաջորդում է Կոտայքի մարզը` 57 դեպքով։ Դեպքերի տարածվածությամբ Արարատի մարզը գրեթե չի զիջում Կոտայքին` Արարատում 56 մարդ է վարակակիր համարվում: Արմավիրում նույնպես քիչ չեն վարակվածները` 52 մարդ։ Ինչ միջոցառումներ են արվում քաղաքում արտակարգ դրության պայմաններում: