Friday, 29 03 2024
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին

Անհասկանալի ու ինտրիգային է՝ ինչու է գազի գնի հարցը քննարկվում Լուկաշենկոյի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ: ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ զրուցակիցները տեղեկատվություն են փոխանակել Հայաստանում և Բելառուսում Covid-19 վիրուսի տարածման հետևանքով ստեղծված համաճարակային իրավիճակի և կառավարությունների կողմից այդ կապակցությամբ ձեռնարկվող միջոցառումների վերաբերյալ:

Կողմերը քննարկել են նաև ստեղծված իրավիճակում Եվրասիական տնտեսական միության շրջանակում փոխգործակցությանն առնչվող հարցեր: Երկուստեք ընդգծվել է պարբերական կոնսուլտացիաների և համատեղ գործողությունների անհրաժեշտությունը: Իր հերթին Բելառուսի ղեկավարի մամուլի ծառայությունը տեղեկացրել է, որ քննարկել են գազի գնի հարցը նոր իրողությունների պայմաններում:

Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի կարծիքով՝ աշխարհում ստեղծվել է այնպիսի իրավիճակ, որ ոչ միայն ԵԱՏՄ-ն, այլև Եվրամիությունը որպես վերազգային կառույցներ չեն աշխատում: «Կորոնավիրուսը ստեղծեց այնպիսի իրավիճակ, երբ ամեն մեկն ինքնուրույն է փորձում դուրս գալ այս վիճակից։ Իհարկե կան օգնության դեպքեր ևս՝ Ռուսաստանի ու Չինաստանի կողմից Իտալիայի օգնության դեպքը, ինչպես նաև Միացյալ Նահանգների մտադրությունը 100 միլիոն դոլար տրամադրել Իտալիային։ Բայց ինչպես տեսնում ենք՝ վերազգային կառույցները չեն կարողանում աջակցություն ցույց տալ անդամ երկրներին, ու ամեն մեկն իր ուժերով պետք է փորձի դուրս գալ այս գործընթացից, սա վերաբերում է նաև ԵԱՏՄ-ին»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Մեր զրուցակցի կարծիքով՝ անհասկանալի է, սակայն, թե ինչու է գազի գնի հարցը քննարկվում Լուկաշենկոյի հետ. «Սա քաղաքական խնդիր է, միշտ էլ դե ֆակտո այդպես է ընդունվել։ Այդ հարցը լուծվել է երկու երկրների ղեկավարների մակարդակով, այն երկրների, ում դա վերաբերել է։ Մասնավորապես, եթե դա Բելառուսին է վերաբերում, ապա որոշում են Ռուսաստանի ու Բելառուսի ղեկավարները, ինչը մենք տեսանք հունվարից հետո։ Նավթի գնի հետ կապված Ռուսաստանի ու Բելառուսի հարաբերությունները լարվել էին, և մենք տեսանք, որ հարցը քննարկվում էր երկու երկրների ղեկավարների մակարդակով։ Պարզ է, որ գազի գնի հարցն էլ պետք է քննարկվեր ՀՀ և ՌԴ ղեկավարների մակարդակով, ու հիմա չպատճառաբանված փաստարկներով քննարկվում է Հայաստանի ու Բելառուսի ղեկավարների միջև։ Պետք է փաստենք, որ այդ քննարկման մասին առաջինը նշվեց Բելառուսի նախագահի կայքում, հետո նոր ՀՀ կառավարության կայքում։ Անհասկանալի է՝ ինչու է այդ հարցը քննարկվում Բելառուսի նախագահի հետ»։

Ըստ Բադալյանի՝ ՀՀ ղեկավարը միգուցե հաշվի է առել Ռուսաստան-Բելառուս հարաբերությունների լարվածությունը ու հանձին Լուկաշենկոյի՝ փորձում է դաշնակից ձեռք բերել. «Որպեսզի երկուսով փորձեն Ռուսաստանի վրա ճնշում գործադրել, որ գազի գինն իջեցվի։ ՀՀ իշխանություններն, ըստ իս, անհասկանալի ու ինտրիգային գործունեություն են իրականացնում, որը արդյունք չի տալու։ Ռուսաստանն այն երկիրը չէ, որ թեկուզ ԵԱՏՄ երկու երկիր իր դեմ դաշինք կայացնեն, ու նա զիջի։ Սա ցույց է տալիս, որ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները սառն են, անհասկանալի կամ ոչ այնքան բարձր մակարդակի վրա։ ՀՀ վարչապետն այդ հարցը անմիջապես ՌԴ ղեկավարի հետ պետք է լուծեր, բայց մենք տեսնում ենք, որ նա հանձնարարել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին Միլլերին նամակ գրել գազի գնի հարցով։ Միլլերն այդ հարցը լուծող չէ, գազի գնի հարցը լուծվում է ՌԴ ղեկավարի մակարդակով»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում