Նախօրեին հանդիպեցի Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ։ Համավարակի ուժգին տարածումից ի վեր, Վեհափառը ապրում է խիստ սոցիալական պատասխանատու կյանքով։ Չնայած սահմանափակ շփումներին և հանդիպումներին հայ եկեղեցին շարունակում է իր կարևոր ու անփոխարինելի առաքելությունը մեր ժողովրդի համար այս օրհասական ժամանակներում։
Համայն աշխարհին պատուհասած մարտահրավերը ուղիղ սկսել է ազդել աշխարհասփյուռ հայ եկեղեցու թեմերի բնականոն կենսագործունեության վրա։
Վեհափառ հոր հետ երկար զրուցեցինք ստեղծված իրավիճակի, մեր եկեղեցու դերի, անելիքների մասին։
Հայ Առաքելական եկեղեցին մեր ժողովրդի և պետության համար այս օրհասական օրերին մեր հայրենիքի և ժողովրդի կողքին է։ Ամենայն հայոց հայրապետը իր աղոթքներով և նյութական կարելիություններով աջակից և զորավիգ է մեզ բոլորիս։
https://www.facebook.com/arman.babajanyan.92/posts/3342837379078703