Tuesday, 19 03 2024
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Կենտրոնական բանկը՝ Հայաստանում ռուսական «МИР» քարտերի սպասարկման մասին
Ողբերգական վթար Սյունիքի մարզում. մեքենայի հրդեհվելու հետևանքով զոհվել է 4 հոգի, այդ թվում 11-ամյա երեխա
Չարենցավանի կամրջի մոտ մեքենաներ են բախվել
Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ակնկալում ենք ՆԱՏՕ-ի աջակցությունը ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացին. Փաշինյան
ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը. գլխավոր քարտուղար
Հուսով ենք, որ Հայաստան-ՆԱՏՕ նոր ձևաչափով գործունեության ծրագիրը շուտով կհաստատվի
Եթե ամեն հուշարձանի համար մեկ հսկող կցենք, ապա կունենանք ավելի շատ հուշարձան, քան՝ մարդկային ռեսուրս
Սպասվում են ձյան առատ տեղումներ, առանձին հատվածներում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն
Մենք կկորցնենք մեր բոլոր սահմանները, եթե մտանք նոր սահման գծելու տրամաբանության մեջ. Փաշինյան
Էն որ ասում են` Տավուշի գյուղերը ուզում է տա, էս մարզում Խրեմլու անունով գյուղ կա՞, ո՞վ է ղեկավարը
Ծառը կոտրվել ու ընկել է մեքենայի վրա
Վարդենիսում էլ ենք դպրոց սարքում, ու թող էլ չասեն՝ էս ինչ բանը փակում են, որովհետև տալիս են
Կասե՞ք ի վերջո, էդ «Fly Arna»-ն ի՞նչ եղավ, փակվե՞ց, լիցենզիան ավարտվե՞ց. Գաբրիելյանը` փոխնախարարին
««Պատիվ ունեմ» խմբակցությունը ներկա է, բայց չի գրանցվում». ԱԺ-ն քվորում չապահովեց
ՔՊ նորընտիր պատգամավոր Դավիթ Կարապետյանը ԱԺ ամբիոնից երդվեց
Շփման գիծը փոխում ենք սահմանով, կարող է զորքերի փոխարեն դիրքերում լինեն սահմանապահներ. Փաշինյան
Ժողովու’րդ, ձեր հարցերի պատասխանները գտնելու ենք, հիմա, թողեք ոտք-ոտք քայլենք առաջ. Փաշինյան
Սահմանագծման և սահմանազատման գործընթացը կսկսենք Բաղանիսից Բերքաբեր ընկած էդ տարածքից. Փաշինյան
13:00
«Եթե խաղաղություն ենք ուզում, պետք է պատրաստվենք պատերազմի»․ Շառլ Միշելի հոդվածը
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի առանձնազրույցը
«Տաշիր» առևտրի կենտրոնը մասնակի փակվել է
Տրոլեյբուսը հայտնվել է խրամուղում. շինարարը կտուգանվի
8 բեռնատարից 7-ի մեջ հայտնաբերվել է մաքսային հսկողությունից թաքցված 7500 տուփ ծխախոտ
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին նախագահի պաշտոնում վերընտրվելու առիթով
Ուղիղ. Նիկոլ Փաշինյանի և Ենս Ստոլտենբերգի ասուլիսը
Զախարովան մեկնաբանել է պատերազմի մասին Փաշինյանի խոսքերը

ԱՄՆ նախագահը ասել է, թե երբ կերևա թունելի վերջը

Առաջիկա երկու շաբաթը ԱՄՆ-ի համար կլինի բավականին ծանր, չափազանց ծանր՝ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ խոսելով համաճարակի մասին: Կորոնավիրուսի համաճարակը ԱՄՆ-ում շարունակում է ծավալվել թափով, և մահերի թվով ԱՄՆ-ը գերազանցել է Չինաստանի ցուցանիշը: Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ երկու շաբաթը կլինի շատ ծանր, որից հետո կերևա թունելի լույսը, և նշել, թե այդ մասին հավաստիացնում են մասնագետները: Թե ինչ մասնագետների մասին է խոսքը՝ նա չի ասել, թեև հավանական է, որ խոսքն ըստ երևույթին կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցների հարցում առողջապահական ճեղքման մասն է:

Ինչպես հայտնի է, ԱՄՆ-ը մարտի 16-ից սկսել է պատվաստանյութի փորձարկումները կամավորների վրա: Պատվաստանյութը ստեղծել է հայազգի բարերար Նուբար Աֆեյանի կազմակերպությունը՝ ԱՄՆ առողջապահության ինստիտուտի հետ գործակցությամբ: Նուբար Աֆեյանը օրերս մի շարք անվանի հայերի և Հայաստանի առողջապահության նախարարի հետ համատեղ վեբիմարի ընթացքում ասել էր, որ ակնկալում են գարնանը ստանալ կամավորների վրա պատվաստանյութի փորձարկման արդյունքը:

Առաջիկա երկու շաբաթները վճռորոշ շրջան է հայտարարել նաև Հայաստանի կառավարությունը: Համենայնդեպս, ապրիլի 1-ից կառավարությունը հայտարարել է կարանտինի, քաղաքացիների ինքնամեկուսացման պայմանների խստացման մասին: Պարետ Տիգրան Ավինյանը հայտնել է, որ հույս ունեն ապրիլի կեսից կամ մայիսի սկզբին երկիրը վերադարձնել կյանքի բնականոն ռեժիմի:

Նախօրեին Հայաստանի արտգործնախարարին է զանգահարել ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերի տեղակալ Ֆիլիպ Ռիքերը: Զոհրաբ Մնացականյանի հետ նա խոսել է համաճարակի դեմ պայքարի մասին, այդ պայքարում գործակցության մասին: Եղե՞լ է խոսք թունելի վերջի այն լույսի մասին, որի վերաբերյալ ակնարկել է ԱՄՆ նախագահ Թրամփը: Հայաստանը պետք է «սպասի» այդ լույսին և դրա, այսպես ասած, միջազգային արձագանքին ու ազդեցությանը նաև հայաստանյան իրավիճակի՞ վրա, թե՞ կարող է նաև ներգրավվել այդ լույսի մոտեցմանը: Այդ իմաստով հետաքրքիր է, որ օրեր առաջ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը ևս հեռախոսազրույց էր ունեցել պատվաստանյութի ստեղծման վրա աշխատած ընկերության հիմնադիր և տնօրեն, մեր հայրենակից Նուբար Աֆեյանի հետ:

Կորոնավիրուսը չնայած երկրներին պարտադրած, այսպես ասած, փակվելու, ինքնաբավության մղվելու ռեժիմի, այդուհանդերձ «կառավարում» է համաշխարհային իրավիճակ՝ փոխազդեցության մի շարք պահպանվող և անխուսափելի շղթաներով: Այդ շղթայում ԱՄՆ-ը ակնհայտորեն ստանձնում է առանցքային դեր, ինչն էական է դարձնում շղթայի առանցքային օղակին առավելագույնս մոտ և հաղորդակից լինելու անհրաժեշտությունը Հայաստանի համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում