Tuesday, 16 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը՝ Բելառուսում. Լուկաշենկոյի խիստ վտանգավոր բենեֆիսը

Ֆուտբոլի Բելառուսի առաջնությունը վերջին օրերի մարզական միակ իրադարձությունն է, որը հայտնվել է միլիոնավոր մարդկանց ուշադրության կենտրոնում։ Աշխարհում օր օրի թափ հավաքող պանդեմիայի հետևանքով մարզական գրեթե բոլոր մրցաշարերը հետաձգված են, իսկ Բելառուսում… Այս երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել էր, որ կորոնավիրուսը չի կարող իրենց շեղել կյանքի բնականոն ընթացքից։ Ավելին, Լուկաշենկոն կտրականապես դեմ է արտահայտվել վարակի տարածումը կանխելու համար տանը մնալու մեթոդիկային: «Մարդկանց տոթ բնակարաններում փակելը վիրուսի դեմ պայքարին չի օգնի։ Դա միանշանակ է։ Շնչառական հիվանդությունների դեպքում անհրաժեշտ է դուրս գալ և մաքուր օդ շնչել: Անհրաժեշտ է վարակի դեմ թիրախային պայքար մղել, ոչ թե զանգվածաբար բոլորին մեկուսացնել»,- հայտարարել է Բելառուսի նախագահը: Վերջինս ավելի վաղ համոզմունք էր հայտնել, որ կորոնավիրուսը հնարավոր է հաղթահարել տրակտոր քշելով, օղի խմելով և շոգեբաղնիք այցելելով: Լուկաշենկոյի նման մոտեցումը, բնականաբար, տարակուսանքի լայն ալիք է բարձրացրել աշխարհում։ Ոմանք այս մոտեցումը ծափահարում են, ոմանք էլ այն համարում խիստ վտանգավոր հիմարություն։

Ինչևէ, փաստն այն է, որ Բելառուսի առաջնությունը ակամայից դարձել է աշխարհի թիվ մեկ մրցաշարը։ Սոցիալական ցանցերում ֆուտբոլի հազարավոր երկրպագուներ ձևավորել են ֆան ակումբներ։ Եվրոպայում այսօր բազմահազարանոց երկրպագուների բանակ ունեն նույնիսկ բելառուսական այնպիսի ակումբներ, ինչպիսիք են, օրինակ, «Սլուցկը» կամ «Իսլոչը»։ Այս թիմերը Բելառուսի առաջնությունում երբեք աչքի չեն ընկել։ Նրանց մասնակցությամբ հանդիպումներին մարզադաշտ հաճախող մարդկանց կարելի է մատների վրա հաշվել։ Լուկաշենկոյի թեթև ձեռքով նույն «Իսլոչը» աշխարհի մասշտաբով ճանաչում է ձեռք բերել։ Ֆուտբոլի Բելառուսի առաջնությունը համախմբել է միլիոնավոր մարդկանց նաև այլ հարթությունում։ Մասնավորապես, խաղադրույքի սիրահարների կողմից միլիոնավոր դոլարների հոսք է սկսվել Բելառուսի առաջնության հանդիպումների վրա։ Ոմանք նույնիսկ կատակում են, որ մեկ պայմանավորված հանդիպումը կարող է ֆինանսական առումով զարկ տալ Բելառուսի տնտեսությանը։

Կարծում ենք՝ ակնհայտ է, որ Բելառուսի նախագահը, անտեսելով պանդեմիայի վտանգը, փորձում է իր պետությունը ներկայացնել որպես այլընտրանքային կղզյակ։ Առայժմ նման մարտավարությունը կարծես թե տալիս է իր էֆեկտը։ Մարդիկ խոսում են, որ Բելառուսի առաջնությունը դարձել է աշխարհի առաջնություն, բայց… Թե ինչի կհանգեցնի վտանգավոր այս խաղը՝ դժվար է ասել։ Պաշտոնական աղբյուրների համաձայն՝ Բելառուսում վարակի 163 դեպք է գրանցվել, մեկ մարդ էլ մահացել է: Հիմք ընդունելով պանդեմիայի համաշխարհային վիճակագրական տվյալները՝ կա մտավախություն, որ Բելառուսում կարող է աղետալի իրավիճակ ստեղծվել։ Վիրուսի առկայության պայմաններում տեղի են ունենում զանգվածային տարատեսակ միջոցառումներ, ինչը հղի է անդառնալի հետևանքներով։

Հիշեցնենք, որ եվրոպական երկրներում կորոնավիրուսի թափ հավաքելուն պես ՈՒԵՖԱ-ն ամռանը նախատեսված Եվրո-2020-ը հետաձգեց մեկ տարով։ «Մենք ղեկավարում ենք այն մարզաձևը, որով շնչում և ապրում են մեծ թվով մարդիկ, և որը հարձակման է ենթարկվել անտեսանելի հակառակորդի կողմից։ Նման իրավիճակում ամբողջ ֆուտբոլային աշխարհը պետք է միավորվի։ Երկրպագուների, ֆուտբոլիստների և մնացած աշխատակիցների առողջությունն առաջնահերթ է մեզ համար։ ՈՒԵՖԱ-ն ակումբային մրցաշարերն ավարտելու մի քանի տարբերակ է առաջարկել։ Հպարտ եմ, թե ինչպես արձագանքեցին իմ եվրոպացի գործընկերները։ Եվրոպայի առաջնության հետաձգումը մեծ վնաս կհասցնի ՈՒԵՖԱ-ին, բայց մենք ամեն ինչ կանենք, որպեսզի մեր գործընկեր երկրների ֆեդերացիաները չտուժեն։ Նպատակը կարևոր է շահույթից։ Նման որոշում ենք ընդունել հանուն եվրոպական ֆուտբոլի»,- հայտարարել էր ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը։

Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարն առաջին անգամ կկայանա 12 քաղաքներում՝ Լոնդոնում, Մյունխենում, Հռոմում, Կոպենհագենում, Բուխարեստում, Ամստերդամում, Դուբլինում, Բիլբաոյում, Բուդապեշտում, Սանկտ Պետերբուրգում, Գլազգոյում և Բաքվում: Ավելի վաղ կորոնավիրուսի կանխարգելման նպատակով դադարեցվել էին Չեմպիոնների լիգան ու Եվրոպայի լիգան, Եվրոպայի 5 առաջատար առաջնությունները (Անգլիա, Իսպանիա, Գերմանիա, Իտալիա, Ֆրանսիա) և մի շարք այլ լիգաներ, այդ թվում՝ Հայաստանի Բարձրագույն խումբը: Որոշում էր կայացվել մեկ տարով հետաձգել նաև Կոպա Ամերիկան։ Հետևողական քննարկումներից հետո հետաձգվեցին նաև ամռանը Տոկիոյում կայանալիք Օլիմպիական խաղերը։ Միջազգային օլիմպիական կոմիտեն և Ճապոնիայի իշխանությունները արդեն իսկ պայմանավորվել են խաղերի բացման ժամկետի շուրջ: Օլիմպիական խաղերի բացումը նախատեսված է 2021 թվականի հուլիսի 23-ին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում